Պեսկովն ասել է, որ Պուտինը կողմ է իշխանափոխությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը իշխանափոխության գաղափարի կողմնակիցն է, սակայն անհրաժեշտ է համարում այս հարցում հավասարակշռված մոտեցումը: Այս մասին գրում է Interfax.ru-ն։
«Ինչ վերաբերում է իշխանության փոփոխությանը, իհարկե, նախագահը իշխանության փոփոխության կողմնակիցն է, բայց դա չպետք է լինի աշխատանքին խանգարող մոլուցք», - լրագրողներին ասել է Պեսկովը:
«Այսինքն, ամեն ինչ լավ է չափի մեջ», - հավելել է Պեսկովը:
Նախագահի խոսնակը նաև նշել է, որ նախագահը շատ հարցերում կողմ է «հավասարակշռված մոտեցմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան