Մահացել է թութսիների ցեղասպանության մեղավորը
Ռուանդայի բանակի նախկին գնդապետ Թեոնեստե Բագոսորան, որը դատապարտված էր թութսիների ցեղասպանության համար, մահացել է Մալիի բանտում: Նա 80 տարեկան էր: Այս մասին գրում է Euronews-ը։
1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով զոհվեց մոտ 800.000 մարդ, որոնց մեծ մասը էթնիկ թութսիներ էին:
Ռուանդայի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանը գնդապետին դատապարտեց ցմահ ազատազրկման, սակայն հետագայում այդ ժամկետը կրճատվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին