Կրթություն, գիտություն 09:09 28/09/2021 Հայաստան

Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն այս ուսումնական տարում ևս 5 նոր կրթամրցանակ է սահմանում. 4-ը՝ Երևանի Պետական համալսարանում, 1-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Դրանք նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։

«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...

Հիշեցնենք, որ  «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝  նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը։ Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով սահմանած մրցանակ կշնորհվի մեկ երիտասարդ ֆիզիկոսի։ Առաջին մրցանակակիրն էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանը:

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասում է, որ այս ծրագրի նպատակն է ոչ միայն արձանագրել Արցախյան գոյամարտի ընթացքում զոհված հերոսների սխրանքը, այլև իրենց կյանքը հայրենիքի անվտանգության համար զոհաբերած այդ երիտասարդ նվիրյալների անունները շաղկապել մեր երկրի կրթության և գիտության առաջընթացի գաղափարին։

«Այդ նպատակով մենք համագործակցելու ենք հայաստանյան բուհերի հետ, ներկայացնելու ու փառաբանելու ենք տարբեր կրթօջախներում սովորած և 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների սխրանքը, նրանց թանկ անունները  ծառայեցնելու ենք կրթամրցանակներ սահմանելուն՝  նպատակ ունենալով նպաստել երիտասարդ գիտնականների և գյուտարարների նոր սերնդի ձևավորմանը։

Մենք հավատում ենք, որ հիմնարար կրթությանն է Հայաստանի մրցունակ և գիտահեն ապագայի գրավականը»,- նշում է Ա. Պետրոսյանը։

Նա ներկայացված տեսանյութում հիշում է  նաև հերոս, նվիրյալ Գևորգ Արշակյանի հայտնի ասույթը՝ մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ։

«Գևորգը, Էրիկը հազարավոր անմահացած այլ երիտասարդներ մեր ոսկի սերմերն են, որոնց հավատամքից ու թանկ ինքնազոհաբերումից բարձրանալու են ապագայի ծիլերը։

Ապրել ու աշխատել է պետք, մենք մեր ոսկե սերմերին՝  Էրիկին, Գևորգին ու մյուս երիտասարդներին հայրենիք ենք պարտք»,- ասում է է Ա. Պետրոսյանը։

Այս ուսումնական տարում սահմանված կրթամրցանակներն են՝

«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին։
Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի այն բակալավրին (3-րդ, 4-րդ կուրսեր)/մագիստրոսին ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։

«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը  հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս, ԿՄԻ ֆակուլտետի ուսանող, Արիության մեդալի ասպետ Ռուբեն Համբարձումյանի հիշատակին։ Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն ԵՊՀ ԿՄԻ ֆակուլտետի այն բակալավրին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։


«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետը  հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս Վարդան Ամալյանի հիշատակին։
Մրցանակը ենթադրում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի այն բակալավրին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։



«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը  հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս, ՀԱՀ ուսանող Էրիկ Հաջիկյանի հիշատակին։
Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարագիտության ծրագրի այն բակալավր ուսանողին (սկսած 2-րդ կուրսից), որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։

«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և  ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս, Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Էրիկ Գևորգյանի հիշատակին։
Մրցանակը ենթադրում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի այն բակալավրի/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։



«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը և  ԵՊՀ Պատմության ֆակուլտետը հայտարարում են երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս,  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վահագն Թումասյանի հիշատակին։
Մրցանակը ենթադրում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի այն ուսանողին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}