Իրավունք 17:51 28/09/2021 Հայաստան

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ. Պատվաստանյութերից հրաժարվող անձանց նկատմամբ չի կարելի կիրառել հարկադրանքի միջոցներ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարի՝ 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է ԵՊՀ կայքում.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվի

Առողջապահության նախարարի` 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվը, համարժեք գնահատելով «COVID-19»-ով պայմանավորված հակահամաճարակային հիմնավորված քաղաքականություն իրականացնելու խիստ կարևորությունը, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այդ անհրաժեշտ մասնագիտական գործունեությունը պետք է ուղեկցվի բացառապես սահմանադրական, իրավաչափ, իրավական հիմքերով, որպեսզի անհարկի չխաթարվեն մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, միաժամանակ հակահամաճարակային ողջ գործընթացն ունենա անհրաժեշտ ակնկալվող արդյունքը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Առողջապահության նախարարի 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանը (այսուհետև՝ Հրաման) առերևույթ հակասության մեջ է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, որոշակիության և համաչափության սկզբունքների, ինչպես նաև սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ Սահմանադրության մի քանի հիմնադրույթների հետ:

Նախ, Հրամանի հիմքում դրվել են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, որոնք պարզապես կանոնակարգում են նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, սակայն որևէ պետական մարմնի կամ պաշտոնյայի չեն վերապահում և չէին էլ կարող վեպահել կատարելու այնպիսի փոփոխություններ, որոնց կատարումը վերապահված է միայն Ազգային ժողովին: Այս տեսանկյունից, Հրամանը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Այսպիսով, որևէ օրենքով սահմանադրական իրավունքներ սահմանափակելու լիազորություն նախարարին վերապահված չէ, ընդամենը նախատեսվել է լիազորություն՝ նորմատիվ իրավական ակտերում, օրենքով սահմանված կարգով կատարելու այնպիսի փոփոխություններ և լրացումներ, որոնք առնվազն չեն առնչվում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ: Տվյալ դեպքում, սահմանափակվել են Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքները, 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքը, ինչպես նաև Սահմանադրության 179-րդ հոդվածով ամրագրված տեղական ինքնակառավարման իրավունքը:

Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների տեսանկյունից, Հրամանը հակասության մեջ է Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասի հետ. «Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով (ընդգծումը մերն է)՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Այսպիսով, Հրամանն այն իրավական ակտը չէ, որով հնարավոր լիներ սահմանափակել ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, դա կարող է արվել բացառապես օրենքով: ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով, որոնց կանդրադառնանք ստորև, ևս ամրագրված է, որ պատվաստումը հանդիսանում է մարդկանց ֆիզիկական անձեռնմխելիության միջամտություն:

Թեպետ Հրամանի տեքստում բացակայում է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի վրա որևէ հղում, այնուամենայնիվ, Առողջապահության նախարարն իր պաշտոնական ելույթներում փորձել է Հրամանի իրավաչափությունը հիմնավորել այդ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իր իրավասության շրջանակում իրականացնում է. «սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը: Հարկ է նկատել, որ նշված հոդվածը ոչ թե նախատեսում է ենթաօրենսդրական ակտով ընդհանրապես, այլ «իր իրավասության շրջանակներում» կանոններ սահմանելու լիազորություն, ինչից բխում է, որ ենթաօրենսդրական ակտով կարող է սահմանվել արդեն իսկ օրենքով նախատեսված սահմանափակումները կիրառելու կանոնները, ոչ թե անմիջականորեն նախատեսել սահմանափակումներ:

Հրամանը հակասում է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքի նորմերին: Այսպես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ (ընդգծումը մերն է) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»: Նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է որոշակի սահմանափակումներ. «Սեփականության իրավունքը  կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Սակայն տվյալ դեպքում, սահմանափակման և հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակի միջև բացակայում է որևէ պատճառահետևանքային անմիջական կապ, քանզի սեփական միջոցներով պարբերաբար հետազոտություն անցնելու կամ պատվաստվելու պարտավորությունը փոխկապակցված չէ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների նպատակի հետ:

Այդպիսի իրավաչափ կապի մասին հնարավոր կլիներ խոսել, եթե հիշյալ լրացուցիչ պարտավորությունը կիրառվեր ոչ թե անձի սեփական միջոցների, այլ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ի դեպ, այս վերապահումը բխում է նաև միջազգային լավագույն փորձից:

Հրամանը հակասության մեջ է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի հետ. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Այն, որ ընտրված միջոցը ոչ միայն իրավաչափ չէ, այլև չի համապատասխանում համաչափության սկզբունքին, բխում է ընտրված միջոցների վերլուծությունից:

Այսպես, այլոց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բավարար է համարվում 14 օրը մեկ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Բժշկագիտական հանրահայտ ցուցիչների համադրումից բխում է, որ անձը այդ ժամկետում կարող է վարակվել, և վիրուսակիր լինելով, վարակել անորոշ թվով մարդկանց, ընդ որում, պարտադիր չէ, որ վարակման փուլում ի հայտ գան ախտանիշեր: Թերևս, այս լրջագույն փաստարկի հաշվառմամբ, արտասահմանյան երկրներում հանրային կազմակերպություններ մուտք գործելիս պահանջում են ոչ թե 14 օրյա, այլ առնվազն 72 ժամվա վաղեմության թեստերի հավաստագրեր: Այս դեպքում, արտաքուստ կարող է այն ընկալումը լինել, որ հայրենական իրավական համակարգում ընտրվել է առավել մեղմ տարբերակ, բայց դա արդեն ակնհայտ չի կարող համահունչ լինել իրավունքների սահմանափակման այն նպատակին, որը հետապնդում է համաճարակների դեմ պայքարի ողջ գործընթացը:

Համաչափության խնդիրներ են առկա նաև այն ասպեկտով, որ Հրամանը կրթական հաստատություններում ընդգրկում է միայն «աշխատողներին», մինչդեռ համաճարակի վտանգի իրական աղբյուր են նաև աշխատողներին տասնապատիկ անգամ գերազանցող ուսանողները, որոնք անմիջական շփումների մեջ են աշխատողների հետ: Սա ևս վկայում է, որ Սահմանադրությամբ ամրագրված համաչափության առանցքային բաղադրիչը՝ հետապնդվող նպատակը ի սկզբանե ձախողված է: Թեպետ՝ Հրամանի տեքստում օգտագործված է առավել լայն իմաստով եզրույթ՝ «անձնակազմ», այնուամենայնիվ, զուտ գործնական հարթությամբ այն չի մեկնաբանվում և ընկալվում այն ծավալով, որ վերջինս ընդգրկի նաև ուսանողներին: Եթե անգամ, Հրամանով, հանձինս «անձնակազմ» եզրույթի, նկատի են ունեցվել նաև ուսանողները, միևնույն է, տեքստում կոնկրետ պարտավորություններ նախատեսված են արդեն «աշխատողների» համար, որպիսիք չեն կարող հանդես գալ ուսանողները:

Նկատի ունենալով, որ Հրամանը առնչվում է նա տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներին, այն հակասության մեջ է նաև Սահմանադրության 179-րդ հոդվածի ետ. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան (ընդգծումը մերն է), սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Այսպիսով, պետական կառավարման մարմինները չեն կարող իրենց նախաձեռնությամբ, առանց օրենսդրական համաչափ հիմքերի, կանոնակարգել  տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանն առնչվող հարաբերություններ, մինչդեռ՝ առնվազն Հրամանով հաստատված գրանցամատյաններ վարելը պարտադիր է համարվել նաև այդ մարմինների համար:

Վերջապես, Հրամանը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»: Մասնավորապես, «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները» եզրույթը որոշակի չէ, օրենսդրությունում բացակայում է այդպիսի բնորոշում, ուստի այն տեղիք է տալու անհարկի տարաձայնությունների և կամայական որոշումներ կայացնելուն:

Հավելենք, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները քննարկվող դեպքում օգտվում են մասնավոր, ֆիզիկական անձի համար նախատեսված կարգավիճակից, քանզի այս սահմանափակումները որևէ կերպ չեն առնչվում վերջինիս կարգավիճակի հետ և կրում են համընդհանուր բնույթ:

Բնականաբար, Սահմանադրության 81-րդ հոդվածի հիմքով. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան», և այս համատեքստում՝ հատկապես, որոշ նախապայմանների առկայությամբ պատվաստումների պարտադիր լինելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները ունեն իրավունքի աղբյուրի նշանակություն: Մասնավորապես, ՄԻԵԴ-ի համապատասխան իրավական դիրքորոշումը ևս հանգում է նրան, որ որոշ դեպքերում պատվաստումները սկզբունքորեն կարող են իրավաչափ դիտարկվել, սակայն դրանք պարտադիր պետք է ուղեկցվեն կոնկրետ նախապայմաններով:

Այսպես, ՄԻԵԴ-ի երկու նախադեպային որոշումներով միանշանակ արձանագրված են հետևյալ նախապայմանները՝

- պատվաստման իրավական կարգավորումը կարող է իրականացվել միայն օրենքով,

- պետք է բացառվեն պատվաստանյութերի առնչությամբ համընդհանուր բժշկագիտական եզրակացությունները, յուրաքանչյուր պատվաստանյութի և հակացուցում ենթադրող հիվանդությունների ցանկի վերաբերյալ պետք է լինի ինքնուրույն բժշկագիտական եզրակացություն,

-  պատվաստումը պարտադիր պետք է ուղեկցվի կոնկրետ անձի առողջական վիճակի համալիր զննությամբ և նախապատրաստական այնպիսի միջամտություններով, որոնք կբացառեն որևէ բացասական հետևանք,

- պատվաստանյութերի կիրառումից հրաժարվող անձանց նկատմամբ չի կարելի կիրառել հարկադրանքի միջոցներ, պետք է սահմանափակվել միայն պայմաններ առաջադրելով, որոնց չբավարարելը հանգեցնում է հարաբերությունները խզելուն կամ լիազորություն չվերապահելուն (օրինակ՝ եթե ուսանողը սահմանված կարգով չի պատվաստվում, բուհը ձեռք է բերում վերջինիս կարգավիճակը դադարեցնելու լիազորություն):

Այս նախապայմանների վերլուծությունը ևս վկայում է այն մասին, որ քննարկման առարկա Հրամանը առերևույթ հակասության մեջ է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրագրված իրավական դիրքորոշումների հետ, հատկապես օրենքով կարգավորելու, համալիր զննության, անձին նախապատրաստելու նախապայմանների մասով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մեկ տասնյակից ավելի քաղաքացիները ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}