Հենց այս պահին Ապարանում և Արարատի մարզում թուրքերը տներ են գնում. Արմինե Ադիբեկյան
«Հենց այս պահին ես տեղյակ եմ, որ Ապարանում և Արարատի մարզում թուրքերը տներ են գնում»,-այսօր «Հայելի» ակումբում հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը և հավելեց, որ Հայաստանը չունի օրենք, որն ագրեսորից կպաշտպանի հայկական սեփականությունը:
Ադիբեկյանը ենթադրեց, որ թուրքերն այսօր 5000 դոլարով տները կգնեն, 50 տարի հետո էլ կասեն, որ այդ տարածքներն իրենցն են, իսկ հայկական կողմը ոչինչ չի կարողանա անել, քանի որ այդ շրջանների հայերն արտագաղթում են ՌԴ:
Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի կալանավորման փաստին՝ Ադիբեկյանն ասաց, որ նրանց պատժում են «կապիտուլյանտ» բառի համար:
«Չարչյանն ասել է՝ հուսով եմ Նիկոլ չեք ընտրի, դրա համար էլ նստած է, իսկ մյուսը, որ աշխարհի հայհոյանքը տալիս է Նիկոլին՝ ոչ մի պրոբլեմ չունի»,-հայտարարեց փորձագետը և հավելեց. «Այդ մարդը խեղաթյուրված է իր էությամբ, բարոյականությամբ, կեցվածքով, չի հասկանում ինչն է լավ, ինչը՝ վատ, չարը բարուց չի տարբերում, հիվանդ մարդ է, որի քմահաճույքներով ապրում է մի ամբողջ պետություն, որը պետականության կորստի առաջ է կանգնած»:
Բանախոսը նկատեց, որ իշխանություններին չեն հետաքրքրում Հայաստանի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերները, ԱԺ նախագահը Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր հետ Հունաստանում զվարճանում է, իսկ շատ արմատական հարցերի վերաբերյալ էլ իշխանությունները իրարամերժ բաներ է հայտնում:
«Էս մարդը 300 հոգի Բաքվի բանտերում փակել է, և այն իր ախորժակի վրա չի ազդում, իր աղջիկը սիրուն պլաստիկ վիրահատություններ է անում, տեսքի է գալիս, քանի որ գիտի, որ մի տարի հետո կարող է այդ հնարավորությունը չունենա»:
Արմինե Ադիբեկյանը պնդեց, որ այս իրավիճակի դեմ կա ընդվզող մի ռեսուրս, որը ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ համախմբվածություն, որ կարողանա մի ճակատով պայքարել, իսկ ընդդիմությունն այս պահին ոչինչ չի կարող անել, քանի որ անհրաժեշտ քայլերը պետք է մինչ այդ արած լիներ:
Ադիբեկյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը մի բարակ շերտ է, որը գտնվում է ժողովրդի և քայլողների մեջտեղում և երկու կողմից էլ հարվածների է ենթարկվում՝ թալանի և լափամանից օգտված լինելու մեղադրանքներով:
Փորձագետը ընդդիմությանն առաջարկեց դուրս գալ նրանց մեջտեղից. «Թողեք ժողովրդին և քայլականներին ըմբոշխնել միմյանց, որից հետո նոր ժողովուդը, հասկանալով, թե ում է ձայն տվել, կսկսի այլընտրանք փնտրել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում