Ղարիբաշվիլին հայտարարել է՝ կշարունակի միջնորդությունը Երևանի և Բաքվի միջև
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարկիբաշվիլին Բաքու մեկնելուց առաջ հայտարարել է, որ մտադիր է այցելել նաև Երևան և հուսով է, որ դրական դերակատարում կունենա հարևան երկրների հարաբերությունների կարգավորման գործում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սեպտեմբերի 29-ին Բաքու եմ մեկնում։ Հանդիպում եմ ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին շատ եմ հարգում։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Գլխավորը՝ մենք վստահում ենք միմյանց։ Երբ կա վստահություն երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ լուծում կստանան»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա հայտարարել է, որ նույնպիսի հարաբերություններ ունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր։
«Առաջիկայում ես մտադիր եմ այցելել նաև Հայաստան։ Կարծում եմ, որ կկարողանամ իմ ամբողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ և դրական դերակատարում ունենալ»,- հավելել է նա։
Ղարիբաշվիլին ավելի վաղ առաջարկել է հարթակ ստեղծել իրենց երկրում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բարձր մակարդակի բանակցությունների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում