Իրավունք 11:33 01/10/2021 Հայաստան

Առուշ Առուշանյանի նկատմամբ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ:

Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի կողմից բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի թվով 115 բնակիչներից ընդունվել են տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում նաև՝ բովանդակային առումով ուղղորդված, տարբեր գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը:

ՔԿ փոխանցմամբ, քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, ինչպես նաև «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի կազմում ընդգրկված Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի հետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքապետարանի աշխատակիցները, գործելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանի հետ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ներկայացված վերոհիշյալ 115 դիմումները Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման:

Մասնավորապես՝ համաձայն նշված կարգի՝ սոցիալական օգնության տրամադրման համար դիմումատուն պետք է լինի համայնքի բնակիչ, ունենա սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, բարեխիղճ կատարի համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների վերաբերյալ պարտքեր պետք է չունենա:

Հանձնաժողովի անդամները, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները և կամայական ձևով, անձնական և խմբային շահերից ելնելով, ներկայացված դիմումներն ամեն կերպ բավարարելու միտումով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել են «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նիստի՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրությունը, որի հիման վրա թվով 115 բնակիչների դիմումներին տրվել է դրական եզրակացություն:

Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման:
Նշված 54 դիմումների թվում է եղել նաև Իրինա Յոլյանի կողմից Գորիսի համայնքապետարանի օպերատորի թափուր հաստիքին նշանակվելու նպատակով փորձաշրջան անցնող անձին որպես ճանապարհածախս փոխանցված 100.000 ՀՀ դրամը, որի վճարման հանգամանքն օրինականացնելու համար այն ևս ձևակերպվել է որպես իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքին վճարվող գումար՝ հիմք ընդունելով ներկայացված նույնաբովանդակ դիմումը:

Արդյունքում՝ Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, ընտրությունների հետ կապված անձնական և խմբային նպատակներն իրագործելու և դրանք կանխամտածված ձևով քողարկելու համար, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ընտրություններին ընդառաջ՝ 2021թ. հունիսի 9-ին, հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած Գորիս համայնքի թվով 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում է կայացրել, որի հիման վրա՝ համայնքի բյուջեից ելքագրվել է 6.130.000 ՀՀ դրամ գումար, որից 3.200.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 54 այն բնակիչներին, ովքեր, ըստ Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշման, չեն հանդիսացել դրամական աջակցության շահառուներ՝ Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափի՝ 3.200.000 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն:
Բացի այդ, Մենուա Հովսեփյանը Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է, որպեսզի «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալի:

Այդ նպատակով վարչական ղեկավարը, Մենուա Հովսեփյանի հանձնարարությամբ և իմացությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամ գումարով տարածք է վարձակալել: Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը պահանջել է վճարել վարձակալության գումարը, բնակավայրի վարչական ղեկավարն  այդ մասին հայտնել է Մենուա Հովսեփյանին, ով նշված գումարի վճարումը կատարելու համար առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ:

Մենուա Հովսեփյանի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի միջոցով հիշյալ տարածքի սեփականատիրոջից 2021թ. հուլիսի 2-ին վերցվել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո Մենուա Հովսեփյանը ստորագրել է որոշում՝ 100.000 ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ՝ Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին վճարման ենթակա բյուջետային միջոցներից գումարներ տրամադրելով «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տարածքի վարձավճարի համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}