Քաղաքական 15:26 08/10/2021 Հայաստան

«Փաստինֆո». Ով է կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում

Ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերում, ինչին զուգահեռ կառավարությանն է նվիրում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։

«Փաստինֆո»-ն գրում է.

«Իսկ ով է Տրոցենկոն ընդհանրապես, ով է կանգնած նրա թիկունքում, նրա կողմից ղեկավարվող «Գեոպրոմայնինգ» ընկերության հետևում ում ականջներն են երևում և ինչու է ՀՀ կառավարությունն այդքան բարեհաճ այս անձի նկատմամբ։ Որքանով է կառավարության կողմից կայացված այս կասկածելի գործարքում որոշիչ դեր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից պարգևատրված Իգոր Սեչինը, որի խորհրդականն է հանդիսանում Տրոցենկոն։

44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն պայմանագրին հաջորդած ողջ ընթացքում ՀՀ Սյունիքի մարզը թշնամական՝ «դեմարկացիա-դելիմիտացիա» մտացածին «օպերացիայի» շրջանակում հայտնվեց ուշադրության կենտրոնում և առայսօր շարունակում է այդպիսին լինել։

Ուշագրավ է, որ Փաշինյան-Տրոցենկո  հանդիպման և քննարկման առարկան էլ վերաբերվում է Սյունիքին, ի մասնավորի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և այս համատեքստում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերին ու նախագծերին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոս բաժնետոմսերը վերջերս ձեռք բերած ռուս գործարար Ռոման Տրոցենկոն բնավ պատահական մարդ չէ, նա «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի խորհրդականն է 2012 թվականից ի վեր։ Այն նույն Իգոր Սեչինի, որը նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում և 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի կողմից արժանացել է բարեկամության շքանշանի։

Հիմա, Իգոր Սեչինի խորհրդական Ռոման Տրոցենկոն՝ պարզվում է, ոչ միայն ԶՊՄԿ 60 տոկոսի բաժնետերն է, այլև «Փաստինֆո»-ի տեղեկություններով այն նույն անձը, որը պատրաստվում է գնել նաև Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերը, իսկ այդպիսով ստացվում է, որ նրա ձեռքում են կենտրոնանում Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը, քանի որ նա հանդիսանում է նաև Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը․ միաժամանակ այս նույն գործարարին է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և ձեռք է բերում նաև Մեղրաձորի հանքավայրը։

Ասել է, թե՝ Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը հայտնվում են օտարերկրացու ձեռքում։ Այս համատեքստում ամբողջովին հրապարակախոսական է դառնում «ՈՒ՞մ է պատկանում Հայաստանի ընդերքը» հարցադրումը, որի պատասխանը շարադրված է ՀՀ մայր օրենքում։ Իհարկե, նոր չէ, որ հրապարակախոսական է այս հարցը, բայց ինչպես տեսնում եք՝ աստիճանաբար, հայկական /թեկուզ՝ մասնավոր/ գործոնն այս կարևորագույն ոլորտից վերանում է։

Զանգեզուրի կոմբինատի հետ կապված այս պատմությունը ՀՀ 2-րդ նախագահն իր ասուլիսում որակեց որպես՝ «կոռուպցիոն գործարքի բարձր պիլոտաժ»՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու՞ է բաժնետոմսերի կառավարումը փոխանցվում վարչապետի գրասենյակին, այլ ոչ թե՝ ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարություններին: Հատկանշական է, որ նույնաբովանդակ տեսակետ է հայտնել նաև աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ «ՀՀ ասելով չենք հասկանում օրվա իշխանություն։ Դա պետք է կառավարի օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը»։ Միաժամանակ, կանխատեսելով բոլոր հնարավոր վնասներն ու վտանգները նման դեպքերում՝ նա վտանգավոր է համարել մեկ անձնի ձեռքում հանքերի, ՀՀ ընդերքի և ռազմավարական նշանակության օբյեկտների կենտրոնացումը, քանզի դա ինքնին նշանակում է մեր պետությունը մեկ անձից կախման մեջ կարող է հայտնվել՝ բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ․․․Ընդհուպ այն, որ պետությունը կոլապսի մեջ կհայտնվի։

Ի դեպ, այն, որ ՀՀ քաղաքացիներն անտեղյակ են, թե ումի՞ց և ինչպես է Ռոման Տրոցենկոն գնել ԶԱՊԿ-ը, արդեն երկրորդական է դառնում, քանզի մեր փխրուն վիճակում առաջին պլան է մղվում մեկ այլ, առավել կարևոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս գործարքի հետևում, այսինքն, արդյո՞ք մի նոր դավ չի՞ նյութում Փաշինյանը ՀՀ-ի դեմ։

Հայաստանը սուբյեկտից վերածվել է «օբյեկտի», որին ընդամենը կերակրում են խոսքերով՝ «ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ, բլա-բլա-բլա․․․։

«Նյու Վասյուկիից» այն կողմ կգնա՞նք, թե՞ այսպես էլ կմնանք մեծ տերությունների դավադրությունների և կայսրությունների արանքում՝ կորցնելով պետականության վերջին ատրիբուտները։

Ի դեպ, այս գործարքում նաև այլ հետաքրքիր մարդկանց անուններ են շրջանառվում, որոնց կանդրադառնանք առաջիկայում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}