
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի
Ճապոնիայում Տոկիոյի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով հրդեհային պահպանության տվյալները:
Նշվում է, որ երեք տուժածի վիճակը գնահատվում է ծանր:
Բացի այդ, ըստ աղբյուրի, Տոկիոյի գնացքների երթևեկությունը, որտեղ երկրաշարժից հետո մասամբ դուրս է եկել «nippori-Toneri Liner» ճեպընթացից, առայժմ չի վերականգնվել, ինչի հետևանքով երթևեկության գրաֆիկում ուշացումներ են արձանագրվել։
Հինգշաբթի օրը՝ 22։41-ին, Տիբայի պրեֆեկտուրայի հյուսիս-արևմուտքում ՝ Տոկիոյի հարևանությամբ, 5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 26-ում։