Քաղաքական 16:12 12/10/2021 Հայաստան

Մինչև ՀՀ-ում անվտանգային համակարգը չվերականգնվի՝ զիջողի դիրքերից ենք հանդես գալու. Տիգրան Աբրահամյան

«Այս պարագայում եթե իշխանության նպատակն է՝ ինտրիգներ ստեղծել, շոուի հնարավորություն ապահովել, ապա մենք նպատակ չունենք մտնելու այդ խաղի մեջ»,- այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի ընտրության հարցը ՔՊ պատգամավորների կողմից 6 անգամ տապալելու փաստին:

Նա հիշեց, որ ԱԺ ձևավորումից հետո ընդդիմությունն առաջադրել է ԱԺ փոխնախագահ, 3 հանձնաժողովի նախագահներ, 12 փոխնախագահի թեկնածու և խնդիր չի եղել: 

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին մերժում է, քանի որ նա բանակում չի ծառայել՝ պատգամավորը նկատեց, որ պաշտպանության նախարարի 2 տեղակալներից մեկը նախկին ոստիկան է, մյուսը ներկայացնում է ֆինանսական բլոկը, իսկ պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը նույնպես չէր ծառայել բանակում։

«Հիմա այս հարցերը դրել են չորրորդ պապկայի մեջ ու ասում են՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել: Դա դարձնել առաջնային խնդիր, որևէ ձևով ընդունելի չէ, եթե թեկնածուն ունենար խնդիր, որն օրինական առումով հարցեր էր առաջացնում, իհարկե քննարկման առարկա կդառնար ոչ միայն այդ հարթության մեջ»,- հայտարարեց Աբրահամյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն անընդունելի համարեց իշխանության մտադրությունը օրենսդրական կարգավորումների ձևով սահմանափակել հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի առաջադրման երկուսից ավելի փորձի դեպքերի համար՝ նկատելով, որ դրանով իշխանությունն օրենսդրական տեսք է փորձում տալ իր ցանկություններին ու քմահաճույքներին։

Տիգրան Աբրահամյանը շեշտեց, որ պատերազմից անցել է 11 ամիս, բայց դեռ հանձնաժողովում ներկայացված չեն ԶՈւ-երի բարեփոխումների հայեցակարգը, արմատական փոփոխությունների չեն ենթարկվել դրա տարբեր բաղադրիչները, այդ թվում՝ մարտական հերթափոխի իրականացումը։

«Այսօր սահմանային տարբեր իրավիճակների քննարկման համատեքստում փոփոխություններ պետք է լինեն, որոնք որևէ ձևով չեն իրականացվում։ Մինչև ՀՀ-ում անվտանգային համակարգը չվերականգնվի, չարդիականացվի, պատշաճ մակարդակի չբերվի, արտաքին քաղաքական բոլոր գործընթացներում Հայաստանը հանդես է գալու զիջողի դիրքերից»,- հայտարարեց Աբրահամյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:41
Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում. Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի այսօրվա նիստում հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
13:35
Վատ լուր ունեմ թե՛ իշխանության, թե՛ նրա համար գործիք դարձած ուժային կառույցների համար. Նատալյա Սաղիյան
Ռեֆորմիստների կուսակցության նադամ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր երիցս ականատես եղանք, թե ինչպիսի անհամաչափ ուժի...
Աղբյուր` Panorama.am
13:04
Երթի ընթացքում մի խումբ քաղաքացիներ, ուսանողներ միացան պայքարին
Երևանում վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ե՞րբ է Փաշինյանը հարցաքննվելու. զոհվածների ծնողները պատասխանի են սպասում
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն այսօր կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ, սակայն նրանց...
Աղբյուր` Panorama.am
12:48
Գեղամ Նազարյան. «Մնում է հասկանալ, այս այլանդակությունը Նիկոլն է ղեկավարում, թե Խաչատուր Սուքիասյանը»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում կրտսեր որդին՝ Աբգար Նազարյանը զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում, գրում...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ
Այսօր խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթա8կվել «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
«Յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է»
Աղբյուր` Panorama.am
12:20
ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ ուժերը չեն մտնի Ուկրաինա
Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության մանդատը չի նախատեսում Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
12:08
«Տիտան» խանութի մսերը ոչնչացվել են
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և...
Աղբյուր` Panorama.am
12:05
Անհնազանդության ակցիա՝ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում
Երևանում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
12:02
Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Մի խումբ բերման ենթարկվածներին բաց թողնելուց հետո կարծում էինք Էրեբունու բաժնից արդեն կարող...
Աղբյուր` Panorama.am
11:47
Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ N զորամաս ապօրինի մուտք...
Աղբյուր` Panorama.am
11:45
Դատախազությունն առաջարկում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերի քննությունը 2 տարուց հասցնել 3-ի
«Նախագծով առաջարկում են ընդլայնել օերնքում գործածվող «Պաշտոնատար անձ» հասկացությունը, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՊՆ. Ապատեղեկատվություն է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
Այսօր ժամը 10։45-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ ակցիաների 277 մասնակիցներ։ Panorama.am-ին նման տվյալ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ռուբլին զգալիորեն արժևորվել է
Այսօր՝ ժամը 11:15-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 453.35 դրամով՝ մայիսի 16-ի համեմատ արժևորվելով 3.44  դրամով: Ըստ Rate.am...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Մխիթար Գալեյանի մայրը՝...
Աղբյուր` Panorama.am
11:18
«Հայրենիք»-ի անդամներին բերման են ենթարկում Արտաշատի, Աբովյանի, Հրազդանի բաժիններ
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.  «Երևան քաղաքում նենց պայքարա ընթանում, որ մեզ ճարահատյալ...
Աղբյուր` Panorama.am
11:13
Կոմիտաս փողոցում վարորդը վրաերթի է ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն
Երևանում վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:07
Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել. Սաղաթելյան
«Ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ, ապօրինի, անհամաչափ ուժ է կիրառում, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
10:50
Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ որպեսզի հավանություն տա Հյուսիսատլանտյան դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի...
Աղբյուր` Panorama.am
10:36
Բաբայան. Մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ապօրինի ազատազրկումից
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ  Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է, թե ինչ տեղի ունեցած քիչ առաջ իրենց...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Հայրենիք» կուսակցության անդամներին բերման են ենթարկում
«Նիկոլ, դավաճան» վանկարկում են խաղաղ ակցիայի մասնակիցներով լի ավտոբուսում։ Նրանց ոստիկանությունը բերման է ենթարկում։ «Շատ...
Աղբյուր` Panorama.am
10:24
Շարժման թափը միշտ բարձրանում է, մեր ընթացքն անկասելի է. Խաչիկ Գալստյան
«Գուցե իշխանություններն ունեին նման մարտավարություն, որ, ընդդիմադիրներին մասսայաբար բերման ենթարկելով, փորձեն կոտրել շարժման թափը, բայց...
Աղբյուր` Panorama.am
10:19
Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանում սկսվել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Դրամաշնորհային մրցույթ. «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում»
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
09:53
Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
Արթուր Վանեցյանի գլխավոր «Հայրենիք» կուսակցության անդամներն ու կուսակցության աջակիցներն այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականով...
Աղբյուր` Panorama.am
09:44
ՀՀԿ-ական գործիչներին բերման են ենթարկում
Գնում ենք Աբովյանի ոստիկանության բաժին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}