Պաշտոնյաները կամ պետք է ցուցաբերեն պետական մտածողություն, կամ իրենց տեղը զիջեն երկրի համար աշխատել ցանկացողներին. Լևոն Հայրյան
«Այսօր կա հայության հարց, որը կանգնած է բնաջնջման առաջ, ոչ թե՝ Հադրութի, Շուշիի, կամ Արցախի առանձին հարցեր»,-«Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկմանն ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լևոն Հայրյանը և հավելեց. «Մենք պետք է դիմենք պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանց, որ կամ պետք է ցուցաբերեն պետական մտածողություն, կամ պետք է իրենց տեղը զիջեն այն մարդկանց, որոնք ուզում են աշխատել իրենց երկրի համար»:
Հայրյանն առաջարկեց անվերապահորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը և Արցախի օկուպացված շրջաններից բռնագաղթածներին տալ փախստականի կարգավիճակ, որ հնարավոր լինի միջազգային հարթակներում պայքար տանել:
Լևոն Հայրյանի խոսքով՝ Արցախում հայերին միայն փողով կամ բնակարանով պահել հնարավոր չէ, անհրաժեշտ է քաղաքական լուծում։
Ըստ նրա՝ խոսքը Արցախին անկախ պետության կամ Հայաստանի կազմում տարածքային միավորի կարգավիճակ տրամադրելու մասին է, հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի:
Նա հավելեց, որ հունիսին դադարեցվել է օգնության տեսքով 68 հազարական դրամների տրամադրումն արցախցիներին։
«Հիմա խոսում են 25 հազար դրամի մասին: Ո՞վ է անում այդ հաշվարկները։ Ծանո՞թ եք սպառողական զամբյուղին»,-հարցրեց Հայրյանը։
Միջոցառման նախաձեռնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ ԱԺ իր գործընկերը վերջերս նկատել է, որ 2022 թ. ՀՀ բյուջեի ծավալուն նախագծում Արցախի մասին ընդամենը 68 բառ է գրված, և այն է եղել նաև պատճառը, որ հրավիրվել է օրվա քննարկումը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքական շրջանակներին խնդրում ենք լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում. Հադրութցի կին գործիչ
- Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է, թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նրա նման ելքին. Լարիսա Ալավերդյան
- Մոսկվայում միայն ամրագրվեց, թե Փաշինյանի հայրանունը ռուսերենով ինչպես պետք է արտաբերվի. Գեղամ Մանուկյան
- Սեպտեմբեր-դեկտեմբերին բռնագաղթածներին կհատկացվի 25 հազարական դրամ աջակցություն. փոխնախարար
- Արցախում ՌԴ խաղաղապահների գտնվելն էլ հեռանկարային առումով անորոշության մեջ է. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում