Քաղաքական 10:05 13/10/2021 Աշխարհում

Հարութ Սասունյան. Ինչո՞ւ են Վաշինգտոնում փակել թուրքական հիմնարկը

Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ուսանողական թերթը`«Հոյա»-ն, անցյալ շաբաթ հրապարակեց ծավալուն հետաքննական հոդված` թուրքական կառավարության ստեղծած Թուրքական ուսումնասիրությունների հիմնարկի փակման մասին։ Հետաքրքիր է, որ հոդվածի ներքևում գրառման մեջ նշված էր, որ այն գրել են Լիամ Սքոթը և մեկ այլ գրող աշխատակից, որը խնդրել է չհայտնել իր անունը՝ Թուրքիայում անվտանգության նկատառումներից ելնելով»։

Չնայած որ Միացյալ Նահանգներում հիմնարկն ստեղծվել էր Թուրքիայի մասին դրական պատկեր ձևավորելու նպատակով, այն ավարտվեց իր իսկ ամերիկյան խորհրդի  անդամներին զայրացնելով, երբ Թուրքիայի կառավարությունը որոշեց փակել այն:

1982 թ․ Թուրքիայի կառավարությունը Ջորջթաունի համալսարանում հիմնադրեց  Թուրքական ուսումնասիրությունների հիմնարկը (ITS)՝ հատկացնելով 3 միլիոն դոլար։ Նպատակն էր Թուրքիայի վերաբերյալ ձևավորել պատշաճ կերպար Միացյալ Նահանգներում՝ հավաքագրելով և ֆինանսավորելով ամերիկացի ակադեմիականներին, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեին թուրքական թեմաներով: Իր գոյության ողջ ընթացքում ITS-ն տարեկան ծախսել է շուրջ 350 հազար դոլար՝ 19 համալսարանների 400 դասախոսների տալով «դրամաշնորհներ, կրթաթոշակներ, նպաստներ և նախնական ֆինանսավորում»՝ գրքեր և ամսագրեր հրատարակելու համար՝ թուրքական ուսումնասիրությունները խթանելու նպատակով։

ITS-ն հայտարարեց, որ այն «առանցքային դեր է խաղացել Միացյալ Նահանգների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից Թուրքիայի Հանրապետության մասին գիտելիքների և ըմբռնման խթանման գործում»:

Զարմանալի չէ, որ ITS-ն իր կառավարիչների խորհրդի պատվավոր նախագահ էր նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին`վերահսկելու նրա գործունեությունը և ֆինանսավորման որոշումները: Խորհուրդը բաղկացած էր Պետդեպարտամենտի նախկին նշանավոր պաշտոնյաներից և օսմանյան ու ժամանակակից թուրքական ուսումնասիրությունների հայտնի ամերիկացի դասախոսներից։ ITS-ի առաջին գործադիր տնօրենը Հայոց ցեղասպանության ժխտող Հիթ Լաուրին էր:

1985 թվականին ես ներքաշվեցի իրավական վեճի մեջ ITS-ի հետ, երբ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագրականում հոդված գրեցի՝ «Ինչպես են թուրքերը մեր դեմ օգտագործում մեր հարկային դոլարները» վերնագրով: Ես մատնանշեցի, որ ITS-ից դրամաշնորհներ ստացած դասախոսներից շատերը նույն մարդիկ էին, որոնք ստորագրել էին Հայոց ցեղասպանությունը ժխտող մի հայտարարություն: Հայտարարությունը որպես վճարովի գովազդ հրապարակվել էր «Վաշինգտոն փոստ» և «Նյու Յորք թայմս» թերթերում 1985 թվականի մայիսի 19-ին:

Լաուրին ներգրավված էր եղել այս հայտարարության  պատրաստման և դրա համար ստորագրությունների հավաքման մեջ: Իմ հոդվածում ես հայտնեցի, որ հայտարարության 69 ստորագրողներից 20-ը տասնյակ հազարավոր դոլարներ են ստացել ITS-ից: Այս գովազդում Լաուրիի դերը եղել է ITS-ի հարկերից ազատված կարգավիճակի խախտումը, որը օրենքով արգելվում էր քաղաքական լոբբինգ իրականացնել այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը: ITS-ն նաև հակասեց իր իսկ հայտարարությանը, որ «նա չի ձգտում ազդել օրենսդրության վրա կամ պաշտպանել որոշակի քաղաքականություն կամ օրակարգեր»:

Չնայած որ ես այդ ժխտողական հայտարարությունը ստորագրած մտավորականների ստացած գումարների մասին տեղեկությունը ձեռք էի բերել ITS-ի մի գրքույկից, ITS-ը նամակ ուղարկեց իմ թերթին, որով սպառնում էր լուրջ դատական հայցով, եթե ես չհրապարակեի ծավալուն դրժում, ինչը ես մերժեցի։ ITS-ն հրաժարվեց հայցից։

«Հոյա»-ի հոդվածում մանրամասն տվյալներ են ներկայացված ITS-ի փուլ գալու մասին, որը թուրքական քարոզչական նախագիծ էր՝ քողարկված որպես ակադեմիական ձեռնարկում:  Հիմնարկը փակվեց 2020 թ․ սեպտեմբերին, քանի որ նրա խորհրդի որոշ անկախ  դասախոսներ հրաժարվել են հետևել թուրքական կառավարության ցուցմունքներին:

«Հոյա»-ն գրել է, որ «ըստ ITS-ի նախկին գործադիր տնօրեն Սինան Չիդիի և ITS-ի խորհրդի նախկին անդամներ Վալտեր Դենիի և Սթիվեն Քուքի՝ ITS-ի ֆինանսավորման դադարեցման Թուրքիայի որոշումը կայացավ Էրդողանին կուրորեն սատարելու և հավատարմորեն առաջ տանելու կառավարության ճնշումների աճի ընթացքում: Նրանք ասացին, որ ITS-ն հայտնվել էր կառավարության բռնաճնշումների կրակի տակ, որը բնորոշում էր Էրդողանի օրեցօր աճող բռնակալ Թուրքիային:

Ջորջթաունի թուրքագիտության պրոֆեսոր Չիդին «Հոյա»-ին ասաց, որ ITS-ն ի սկզբանե առանձին միավոր էր Ջորջթաունի համալսարանից դուրս։ Հետագայում համալսարանը «ITS-ին տրամադրեց գրասենյակային տարածք և վարչական աջակցություն, սակայն համալսարանը խոսք չուներ ինստիտուտի գործունեության մեջ: Ջորջթաունը նաև լրացրեց ինստիտուտի գործադիր տնօրենի աշխատավարձն այն բանից հետո, երբ ITS-ն կորցրեց ֆինանսավորումը Թուրքիայի կառավարությունից»: Պրոֆ․ Ջենի Ուայթը, որը մոտ 20 տարի ծառայել է ITS-ի խորհրդում, ասաց «Հոյա»-ին, որ ITS-ն «լավագույն գովազդն էր, որ կարող էր լինել Թուրքիայի համար»:

2006 թ․ Բինգեմթենի համալսարանի նախկին պրոֆեսոր Դոնալդ Քվաթերթը հրաժարվեց ITS խորհրդի նախագահի պաշտոնից՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորությունը պնդելուց հետո, հայտնում է «Հոյա»-ն: Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի ակադեմիական ազատության հանձնաժողովը,  այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած բաց նամակում բողոքել էր, որ «Քվաթերթը հրաժարական տվեց թուրքական կառավարության ճնշումների պատճառով: ITS-ի խորհրդի մի քանի այլ անդամներ հրաժարական տվեցին՝ ի պաշտպանություն Քվաթերթի»։

Երբ Էրդողանը դարձավ ավելի կեղեքող, թուրքական կառավարությունը հիմնարկը  դիտեց որպես Թուրքիային ոչ ձեռնտու ակադեմիական հետազոտությունների ֆինանսավորում:  2015 թ․ մայիսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած կիսամյակային ընթրիքի ժամանակ բողոքեց ITS-ի նախագահ Ռոս Վիլսոնից, որ «ITS-ի վերջին որոշ աշխատանքներ բացասական էին Թուրքիայի կառավարության նկատմամբ և հետաքրքրություն դրսևորեց ITS-ի աշխատանքները քաղաքական նպատակներով հօգուտ կառավարությանը ուղղելու գործում», հաղորդել է «Հոյա»-ն։

Այունհետև դեսպան Քըլըչը չեղյալ հայտարարեց 2015 թ․ աշնանը նախատեսված ITS-ի ընթրիքը: Վերջապես, «2015 թ․ սեպտեմբերի սկզբին, Սալցմանը և Էվինչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ներկայացնող Վաշինգտոնի փաստաբանական գրասենյակից», ասացին հիմնարկին, որ թուրքական կառավարությունն այլևս չի ֆինանսավորի ITS-ն: Ավելի ուշ Քըլըչը նամակ ուղարկեց՝ հաստատելով ֆինանսավորման ավարտը:

«Այն բանից հետո, երբ Թուրքիան դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը,  [Ջորջթաունի համալսարանի] Արտաքին ծառայության դպրոցը ITS-ին տրամադրեց լրացուցիչ ֆինանսական և վարչական աջակցություն», հայտնել է «Հոյա»-ն: ITS-ը բավական միջոցներ ուներ իր գործունեությունը շարունակելու համար մինչև 2020 թ․ սեպտեմբերի 30-ը, երբ վերջնականապես փակեց իր դռները:

Թուրքագիտության ձախողված հիմնարկի երկար պատմությունը պետք է դաս լինի բոլոր համալսարանների համար, որպեսզի չկրկնեն Ջորջթաունի սխալը, որը ողջունեց  իր ակադեմիական չափանիշներին հակառակ քաղաքական դրդապատճառներ ունեցող նախագիծը: Ակադեմիականների և քաղաքական գործիչների միախառնումը երբեք լավ արդյունք չի տալու․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}