Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամները
Հոկտեմբերի 12–ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից հաղթող են ճանաչվել Վասակ Դարբինյանը և Վարուժան Օլքինյանը։
Հանրային հեռարձակողի խորհուրդի փոխանցմամբ, Վասակ Դարբինյանն ազատ լրագրող է, երկար տարիներ եղել է «Հայք» թերթի գլխավոր խմբագիրը, երկու գրքի հեղինակ է։ Վարուժան Օլքինյանը Հայաստանի վաստակավոր լրագրող է, 1998 թվականից դասավանդում է Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում