Հասարակություն 17:16 13/10/2021 Հայաստան

Մայր Աթոռը մանրամասներ է հայտնում հոգևոր առաջնորդների հանդիպումից

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Հանդիպումը բացվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի բացման խոսքով:

«Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք` հոգևոր առաջնորդներս, ջանում ենք, որպեսզի մեղմենք այս ողբերգական հակամարտությունը: Աստծուց կոչված ենք քարոզելու սեր և ողորմություն, անգամ երբ դա դժվար իրականանալի է թվում:

...Քաջ հայտնի է, որ հոգևոր կյանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցավոք, կան մարդիկ, որոնք բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունն արդարացնում են կրոնով: Եվ մենք կոչված ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրոնը և պատերազմը միմյանց կապելու փորձերին»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին, մասնավորապես ասել է. «2017 թվականից ի վեր տևական ժամանակ հնարավորություն չենք ունեցել հանդիպելու հոգևոր առաջնորդների այս ձևաչափով, որտեղ ոչ միայն արծարծվում էին ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված մեր ժողովուրդների կյանքում առաջ եկած խնդիրները, այլև ուղիներ էին որոնվում դրանց հաղթահարման, մթնոլորտի լիցքաթափման և կայունացման՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման։ Այս առիթով Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրեցյալ եղբորը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։

Մեր հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանը վերստին գերլարված է:

Ադրբեջանը, անցած տարվա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ, ինչը աղետալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում և ունեցավ ողբերգական հետևանքներ մեր ժողովուրդների համար։ Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային և ֆոսֆորային զենքերի կիրառման հետևանքով զոհվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խոշտանգումների ենթարկվեցին խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին և անօթևան դարձան շուրջ 40000 արցախցիներ: Հատուկ թիրախավորմամբ Արցախում հրթիռակոծվեցին բնակելի շենքեր, հիվանդանոցներ և ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ ու պատմական հուշարձաններ։

Ադրբեջանի կողմից արյունալի և աղետաբեր ագրեսիան հնարավոր դարձավ կասեցնել միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծարգո տիար Վլադիմիր Պուտինի անձնական հետևողական ջանքերի շնորհիվ, ում ևս մեկ անգամ հայտնում ենք Հայոց Եկեղեցու և մեր ժողովրդի երախտագիտությունը, նաև՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ժառանգության պահպանության խնդրում դրսևորած հատուկ ուշադրության համար։

Ձերդ Սրբություն, ցանկանում ենք խորը զգացվածությամբ շնորհակալություն հայտնել Ձեր ազնիվ միջնորդությունների և խաղաղասիրական ջանքերի համար, որ հանդես բերեցիք պատերազմական 44-օրյա գործողությունների ընթացքում և դրանց ողբերգական հետևանքների հաղթահարման համատեքստում: Չափազանց կարևոր է Ձեր ներդրումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում 4-րդ դարի հայկական պատմական Դադիվանքի հետագա գործունեության ապահովման հարցում:

2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողﬕց ընդունված հայտարարության արդյունքում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմամբ նախադրյալներ ստեղծվեցին Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի վերականգնման և Արցախի թեմի առաքելության ապահով իրականացման համար:

Տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, անվտանգ և ապահով կյանքի երաշխավորման առումով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սակայն հակառակ խնդիրների վերջնական հանգուցալուծման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր խաղաղարարական ջանքերի՝ Ադրբեջանի իշխանությունների որդեգրած՝ արժանապատվությունը նսեմացնող և ռազմատենչ անընդունելի հռետորաբանության և ոչ կառուցողական ու վերջնագրային քաղաքականության պատճառով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ և լարված:

Հետևաբար, ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել,
- քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։
- քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը,  խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,

- քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,
- քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,
- քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,

- քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում արժևորել է խաղաղությունը և ձգտել խաղաղ համակեցության հարևան ժողովուրդների հետ, մշտապես հարգել այլոց կրոնական ազատությունները և մշակութային ինքնությունը։ Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումները կառուցված են այն համոզման վրա, որ պատերազմներում չկան հաղթողներ, պարտվում են բոլորը, քանի որ չի կարող լինել հաղթանակ այնտեղ, ուր տիրապետում է մարդկային ողբերգությունը: Քրիստոնյաներիս Սուրբ Գիրքը, որի նվիրականությունը չի ժխտվում նաև իսլամի հավատավորների կողմից, «երկրում խաղաղության և մարդկանց մեջ համերաշխության» (հմմտ. Ղուկ. 2:14) տեսիլքով է ոգեշնչում մարդկությանը:

Տարբերությունների մեջ հանդուրժողականության, խաղաղ համակեցության ու բարիք ստեղծելու պատգամն է փոխանցում մարդկանց նաև Իսլամի Սուրբ Գիրք Ղուրանը, երբ արձանագրում  է. «Ձեզանից յուրաքանչյուրին որոշակի օրենքներ և ապրելակերպի ծրագիր սահմանեցինք: Եթե Աստված կամենար, Նա կարող էր ձեզ բոլորիդ մեկ հասարակության վերածել, սակայն (այդպես չկամեցավ), որպեսզի ձեզ տվածի համեմատ փորձի ձեզ: Մրցակցեք ուրեմն բարի գործերով» (Սուրաթ «Ալ-Մաիդա» 5:48):

Հենց այս ոգով  այսօր՝ 21-րդ դարի փոխշաղկապված իրականության մեջ բոլոր խնդիրները ազգերի միջև պիտի կարգավորվեն միայն խաղաղ ուղիներով, արդարությամբ, օրինականության և իրավունքի հարգումով։

Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծման, և այս պատերազմն էլ իրականում ոչ թե լուծումներ, այլ նոր ողբերգություններ ծնեց և նոր խնդիրներ հարուցեց։ Ռազմական ճանապարհով, զենքի նշանառության ներքո հնարավոր չէ խաղաղություն կերտել, ռազմագերիների գործոնի շահարկմամբ անհնար է համերաշխության և գործակցության հասնել, իսկ պետական մակարդակով հայատյացության սերմանմամբ և սպառնալիքներով բացել հաղորդակցման ուղիները։

Հակառակ առկա ծանր կացության՝ Մենք շարունակում ենք հուսալ, որ պիտի կարողանանք հաղթահարել ծառացած մարտահրավերները, նաև զորակցությամբ խաղաղասեր մեր բարեկամ երկրների և մտահոգ միջազգային հանրության ու կառույցների։ Նաև հույս ունենք, որ այս դժվարին իրադրության մեջ Ադրբեջանի իշխանությունները ետ կկանգնեն իրենց ծավալապաշտական նկրտումներից, որոնք կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր, առավել լայնամասշտաբ պատերազմի առջև։

Հոգևոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը և Բարձրյալը օրհնի մեր կյանքը Իր խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։

Վերստին Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, հանուն խաղաղության Ձեր ներդրած ջանքերի և այս հանդիպման համար:

Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ, հավատում ենք, որ մեր այս հանդիպումը պիտի  արդյունքներ ապահովի Ձեր անմիջական միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունների մոտ՝ մասնավորապես հումանիտար հարցերի, առկա հոգևոր-կրոնական խնդիրների կարգավորման և մեր ժողովուրդների կյանքում խաղաղության վերահաստատման գործում։

Աղոթում ենք աշխարհում խաղաղության և մեր տարածաշրջանում կյանքի ապահով ու անվտանգ, բնականոն ընթացքի վերականգնման ու առաջընթացի համար։ Թող Տերը օրհնի խաղաղության բոլոր ճանապարհները և Իր իմաստությամբ առաջնորդի մեր ժողովուրդներին»:

Տեղի ունեցած քննարկումների ավարտին հանդիպման արդյունքների վերաբերյալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը հանդես եկավ հայտարարությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին, ով անհետ կորոծ և գերեվարված զինծառայողների հարազատների հետ Հանրապետության հրապարակին հարակից...
Աղբյուր` Panorama.am
21:50
Տարոն Սիմոնյան. Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է
ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
20:42
Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:36
Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
Կառավարության շենքի մոտ շարունակում է իրավիճակը լարված մնալ։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները որոշել են փակել Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սպասվում են տեղումներ
Մայրաքաղաքում դեկտեմբերի 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ադրբեջանը զուտ իրավական ակտերով ի սկզբանե իրեն չի համարել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ․ Գևորգ Դանիելյան
Իրավաբան Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական...
Աղբյուր` Panorama.am
20:07
Խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ․ Ռուբեն Նազարեթյան
Դեկտեմբերի 7-ին կայացել է ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հայտավորված են 65 երկրի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Պուտինն ու Բայդենը բանակցում են տեսակապի միջոցով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Աշխարհում նավթի գներն աճում են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում արձանագրվել է նավթի գների աճ։ Ինչպես գրում է Jnews-ը,...
Աղբյուր` Panorama.am
19:35
Նրանք պետություն ղեկավարող չեն, «գյադաների» հավաքածու են․ Տարոն Տոնոյան
«Եթե այդքան լավ տղա են, թող պատերազմի դաշտում գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր ունենային իրենցից, այդ ժամանակ կմտածեինք,...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկու փողոցների առանձնատների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18։10-ից...
Աղբյուր` Panorama.am
19:12
Թաղավարդում վիրավոր ընկած էինք բաց դաշտում ու թվում էր՝ փրկություն չկար. 44-օրյա պատերազմի վկայություններ
«Հետք»-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմի վկայություններ, գրելով․ «Էրիկ Եփրեմյանն ու Վալերի Արամյանը վիրավորվել են...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ապրելու երկիր» կուսակցությունը դրական է գնահատում ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքները
«Ապրելու երկիր» կուսակցության դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծննողներն ու հարազատները հավաքվել են կառավարության մոտ և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել․Գերասիմ Վարդանյան
Այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքվել են այսօր ԱԺ-ում ծեծի ենթարկված «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն ու աջակիցները։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Էդ «դուխով» տղեքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք. ՀՅԴ անդամը՝ ՔՊ-ականներին
ԱԺ-ի դիմաց ՀՅԴ-ն շտապ հավաք է կազմակերպել, ներկաները հայտնում են, որ դուրս են հրավիրում ՔՊ-ի պատգամավորներին, որոնք «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:20
ՔՊ-ականները «Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին հրավիրել են սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել ու սկսել հարվածել. Վարդևանյան
«Կլսեք տարատեսակ իշխանական մանիպուլյացիաներ, բայց կփորձեմ ներկայացնել ամեն ինչ փաստերով և կխնդրեմ դա էլ ընդունել ի գիտություն»,-...
Աղբյուր` Panorama.am
18:14
Քաղտեխնոլոգ. Եթե ՌԴ-ն որոշի նման քայլի գնալ, ուրեմն հասկանում է՝ փաստաթուղթ ստորագրողը հեռանալու է
«Ես կարծում եմ, պարզ է, որ Ռուսաստանը, աշխարհքաղաքական ցանկացած կենտրոն, պետություն բավականին լուրջ վերապահումով է վերաբերվում Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի․ Էրդողանի կուսակցության փոխնախագահ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում Ադրբեջանի իշխող...
Աղբյուր` Panorama.am
17:58
Փոխհրաձգություն ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին
Ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Պետական ​​սահմանային...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դու ամբողջությամբ սուտ ես, Նիկո՛լ. Աննա Մկրտչյան
«Ոչ մի ճիշտ փաստ, ամեն ինչ սուտ ու կեղծիք»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա...
Աղբյուր` Panorama.am
17:38
15-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մոսկվայի հարավ-արևելքում տղամարդը կրակ է բացել, կան զոհեր և վիրավորներ
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում, անհայտ անձը կրակ է բացել: Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր իշխանությունը մեր ժողովրդին առաջարկում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու միջև. Աբրահամյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Յուրաքանչյուր տասներորդ եվրոպացի մինչև շաբաթվա վերջ վարակված է լինելու կորոնավիրուսով. ԱՀԿ
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տասներորդ մարդը այս շաբաթվա վերջին վարակվելու է COVID-19-ով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից. Մամիջանյան
«Դուք պատկերացնու՞մ եք, թե Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե Հայաստանի պատգամավորի այցից հետո ադրբեջանական կողմը համարձակվում է ԵԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին
«ՊՊԾ աշխատակիցները կանգնած ոչ մի բան չէին անում և ՔՊ-ն իրենց պատգամավորներով, թափթփուկնեով հարձակվել ծեծում էին մեր օգնականներին, որովհետև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}