Հասարակություն 11:05 14/10/2021 Հայաստան

Նորայրն այսօր կդառնար 22 տարեկան. «Թող աշխարհի բոլոր ծայրերում իմ կենացը խմեն»

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Նորոս զոհվեց»,-գրեց Նիդերլանդներում ապրող տատը՝ տիկին Սվետլաննան։

Նորա՞յրը, որ դեռ երեկ երեխա էր։ 2013 թվականի ամռանը ծովի ջրի՞ց էր, թե՞ ուտելիքից թունավորվել  էր, թուլացել, գունատվել։ Մեր մեքենայով արագ Բաթումիի հիվանդանոց հասցրեցինք։ Տեղի հայ բժիշկն անհրաժեշտ հետազոտություններն արեց, դեղեր նշանակեց։ Հաջորդ օրը Նորայրն արդեն իր նման էր, էլի ափին՝ ստվերում պառկած գիրք էր կարդում։

Թոռնիկի ու կրտսեր դստեր՝ Սիմոնայի հետ Վրաստան հանգստանալու եկած տատիկն անընդհատ կրկնում էր՝ դուք փրկեցիք թոռնիկիս կյանքը։

«Նորոս զոհվեց»,-հազարերորդ անգամ կարդում եմ ու չեմ ուզում հավատել։

Փաստորեն իմ տեսած փոքր Նորոն այնքան է մեծացել, որ զինծառայության է մեկնել ու իր կյանքով մեզ պաշտպանել։

Նորայր Մայիլյանն այսօր կդառնար 22 տարեկան։ Տան միակ երեխան էր։ Զոհվեց 21 տարեկանը բոլորելուց երկու օր անց, Իշխանաձորում։

«2019 թվականին Մոսկվայից վերադարձանք հատուկ Նորայրի զինծառայության նպատակով, նույն տարվա հուլիսի 8-ին զորակոչվեց։ Նորայրն ասում էր՝ ո՞նց կլինի ես չգնամ, չծառայեմ։ Ինչքան էլ փորձեցինք հետ պահել այդ քայլից, չկարողացանք։ Իհարկե, ես քաջ գիտակցում էի մեր երկրի գլխին գալիքը, բայց հենց այսպես չէի պատկերացնում։ Ամենավատը չես մտածում... ասում ես՝ երևի քեզ կշրջանցի»,-պատմում է Նորայրի մայրը՝ Լիլիթ Ենգիբարյանը։

Մինչ ՌԴ մեկնելը, Նորայրն ընդունվել էր Հայ-ռուսական համալսարանի տուրիզմի ֆակուլտետ։ Նախ միտք ուներ ուսումը Մոսկվայում շարունակել, հետո որոշեց՝ Հայաստանում ծառայելու է, ապա ուսումն այստեղ է շարունակելու։ Վեց ամիս Արամավիրում ծառայելուց հետո տեղափոխվել է Սյունիք՝ Խնձորեսկի զորամաս։ Պատերազմի մեկնարկի առաջին իսկ պահից ներգրավված է եղել ռազմական գործողություններում՝ նախ Ջրական, Սանասար, հետո Հադրութ, ապա Ասկերանով վերադարձել են։ Իշխանաձորի վերջին մայրամուտը Նորայրը տեսավ հոկտեմբերի 15-ին։

«Իրենք առջնագծից հետ քաշված են եղել, անօդաչու թռչող սարքն է հարվածել։ Մեզ ասում էր՝ մենք ապահով տեղ ենք, երրորդ գիծ ենք տասներորդ գիծ ենք։ Ասում էր՝ էնքան բան ունեմ պատմելու։ Հայրը՝ Վահանը 90-ականներին մասնակցել էր Ղարաբաղյան առաջին պատերազմին։ Նորոն ասում էր՝ կգամ կպատմեմ, թե ես ինչեր եմ տեսել, էլ երևի կյանքում ինձ ոչինչ չի զարմացնի, ասում էր՝ քո տեսածն ի՞նչն է իմ տեսածի համեմատ։ Էնքան հանգիստ էր խոսում։ Հոկտեմբերի 14-ին էլ զանգել էր Հոլանդիայում ապրող տատիկին, ասել էր՝ զանգի մեր բոլոր ծանոթներին, հարազատներին, ասա՝ թող աշխարհի բոլոր ծայրերում իմ կենացը խմեն»,-պատերազմի ընթացքում որդու հետ կարճ հեռախոսազրույցներից պատառիկներ է հիշում մայրը։

Լիլիթն ասում է՝ որդին շատ էր սիրում զինծառայությունը, մեկ-մեկ ընթերցում է որդու ու ընկերների գրառումները։

«Ընկերները գրել էին՝ Նորո, տարել է քեզ էդ ծառայությունը։ Նույնիսկ մի պահ ասում էր, գալու եմ գնամ Վազգեն Սարգսյանում սովորեմ։ Այդ զինվորական կյանք  իրեն շատ էր դուր եկել։ Հետևակի մարտական մեքենայի հրամանատար էր, կրտսեր սերժանտ։ Ես ասում էի՝ Նորո, դու տանկիստ ես։ Ինձ բացատում էր տանկի ու ԲՄՊ-ի տարբերությունները. «Մամա, տանկ չի, ՀՄՄ է»»,-պատմում է Լիլիթը։

Մոսկվայում գտնվող ծնողներին Նորայրի անմահանալու մասին հայտնել են հոկտեմբերի 17-ին, երբ Հայաստանում գտնվող հարազատները համոզվել են՝ Եղեգնաձորում տեսած զինվորը հենց Նորոն է։

«Նորոն  սարսափելի մեծ հումոր ուներ, անսահման սեր ուներ սպորտի նկատմամբ, ուզում էր դառնալ մարզական  մեկնաբան։ Սիրում էր աշխարհագրությունը, լավ տիրապետում էր ռուսերենին։  Ծառայակից ընկերներն ասում են՝ Նորայրը շատ դիվանագետ էր, հարցերը լուծում էր խոսքով, հանգիստ էր, բայց միաժամանակ լիդեր, ասում են՝ բոլորը լսում էին նրան, հարգում։ Գիտե՞ք, տպավորություն է բոլոր տղաների մասին նույն բանն ենք պատմում, բայց ես սարսափում էի Նորոյի հասունությունից։ Ասում էի՝ էս տարիքում ո՞նց կարելի է այսքան իմաստուն լինել, արդեն մենք էինք իրենից բաներ սովորում։ Երբ արդեն 19 տարեկան էր, հասկացանք, մենք իրեն էլ տալու բան չունենք, շատ հարցերում իրենից էինք խորհուրդ հարցնում, շատ սառն էր դատում։ Տղաներն էլ պատմում են, որ Նորոն ամեն անգամ իրենց հանդարտության, տասը չափելու մեկը կտրելու, հավասարակշռության, տաք գլխով չգործելու, սթափ լինելու կոչ էր անում»,-ասում  մայրը։

Զինծառայությունից արձակուրդ եկած ծառայակիցներն այցելել են իրենց ընկերոջ ընտանիքին։

«Գիտեմ, որ ավելի շատ Նորոյիս մոտ են գնում»,-նշում է նա։

Նորայր Մայիլյանն ամփոփված է Ջրվեժում՝ ընտանեկան գերեզմանատանը, պապիկի կողքին։












Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}