«Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը». կայացել է ՀՀԿ ԳՄ նիստ
Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները։
Ընգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետեւողականորեն պաշտպանվում է կապիտուլյանտների կողմից։
Ի գիտություն են ընդունվել կուսակցության անդամների վերահաշվառման աշխատանքների, տարածքային եւ շրջանային կառույցներ այցելությունների, կուսակցության միջազգային գործունեության մասին հաշվետվությունները։
Որոշում է կայացվել հրավիրել ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը, որը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 18-ին։ Տրվել են համագումարի նախապատրաստական աշխասանքները մեկնարկելու համապատասխան հանձնարարականները։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ