Քաղաքացուն հնարավորություն կտրվի անձնագրում ծննդյան վայրի դիմաց երկրի փոխարեն գրել իր համայնքի անունը
Կառավարությունն այսօր չզեկուցվող 42 նախագծերից մեկով՝ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկում է քաղաքացուն թույլ տալ իր ցանկությամբ անձնագրերում ծննդավայրի սյունակում երկրի փոխարեն նշել ծննդյան մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը:
Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ գործող օրենքով ՀՀ քաղաքացու անձնագրի մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է:
«Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը»,- ասվում է հիմնավորման մեջ:
Օրենքի նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որով քաղաքացուն հնարավորություն կընձեռվի իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին