Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Մայրաքաղաքի առանձին հատվածներում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, 16-ին, 17-ին, 18-ի գիշերը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հոկտեմբերի 20-ին՝ առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 16-ին, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: