Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակից, որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին։
«Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց դատավոր Նարինե Հովակիմյանին ներկայացված բացարկի միջնորդության քննարկումը։
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքներով դատավարության նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին, ժամը 10․55-ին»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում