Քաղաքական 17:54 16/10/2021 Հայաստան

ԶԼՄ-ները դիմել են պաշտոնյաներին. Զերծ մնալ գովազդի արգելքից

ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոընկերություններ, ինտերնետային կայքեր և հեռուստատեսային, ռադիո, համացանցով և արտաքին գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպություններ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին Տիգրան Խաչատրյանին, ՀՀ Վահան Քերոբյանին, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։

Դիմումում ասված է.

«Հարգելի պարոնայք,

ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 29-ին ուղիղ հեռարձակվող նիստին հայտարարվեց, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2021թ մարտ ամսից շրջանառված ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ «Նախագիծ»), որով փաստացի առաջարկվում է արգելել վիճակախաղերի (ինտերնետ տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով: Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատվեց Կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1478-Ա որոշմամբ, որով նաև խնդրո առարկա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով:

Սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Նախագծի և դրա հիմավորման վերաբերյալ, գտնում ենք, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, դրանք չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող արգելքները անդառնալի հետևանքներ են ունենալու գովազդային շուկայի վրա և ահռելի վնասներ հասցնելու այս ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին:

1. Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը (փաստացի գրեթե ամբողջական) չի համապատասխանում միջազգային փորձին և դժվար է գտնել երկրներ, որոնք թույլատրում են խաղային գործունեությունը, սակայն չեն թույլատրում գովազդը: Առավել տրամաբանական կլիներ ամբողջությամբ արգելել խաղային գործունեությունը, ինչը սակայն փաստացի գրեթե անհնար է իրականացնել՝ հաշվի առնելով համացանցով օտարերկրյա (Հայաստանում չլիցենզավորված) խաղային օպերատորների գործունեությունը արգելելու հնարավորության բացակայությունը: Բացի այդ, Նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն սահմանափակում խաղային ոլորտի օպերատորի ապրանքային նշանին նման նշաններով քողարկված գովազդի սահմանափակումը, ինչը կարող է չարաշահումների հիմք հանդիսանալ:

2. Նախագծով առաջարկվող գովազդի արգելքը խտրական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում գովազդային գործունեություն իրականացնողների և ՀՀ տարածքից դուրս գրանցված՝ համացանցով կամ ինտերնետային այլ լուծումներով ՀՀ տարածքում գովազդ տարածողների միջև, մասնավորապես՝ անհնար է արգելել օտարեկրկյա կայքերի կամ ցանցային (կաբելային) հեռուստաընկերությունների (IPTV, OTT և այլն) միջոցով գովազդը, ինչի արդյունքում օտարերկրյա գովազդակիրները կստանան մրցակցային առավելություն ՀՀ տարածքում: Հարկ է նկատել, որ ֆինանսական խնդիրներից խուսափելու համար համացանցում գործող մի շարք կազմակերպությունները կարող են տեղափոխել իրենց գործունեությունը արտասահման՝ այնտեղ գրանցելով կազմակերպություններ, շրջանցելով խաղային ոլորտի գովազդի արգելքը և ծառայությունները առաջարկելով օտարեկրյա խաղային օպերատորներին, ինչը փաստացի չի արգելվում և չի էլ կարող տեխնիկապես արգելվել Նախագծով:

3. Ավելին, օտարերկրյա օպերատորները կթիրախավորեն հայկական շուկան՝ օգտվելով առաջացող ազատ գովադզային տարածություններից և այդ նույն ՀՀ տարածքից դուրս գրանցված կազմակերպությունների գովազդից, ինչի հետևանքով տեղի կունենա հայկական խաղացողների արտահոսք դեպի ՀՀ տարածքում չլիցենզավորված, առանց վերահսկողության և առանց խաղացողների իրավունքների պաշտպանության գործող խաղային կայքեր, ինչն ուղղակիորեն հակասում է Նախագծով սահմանված նպատակին: Նման միտումները կարող են հանգեցնել նաև ՀՀ քաղաքացիների անձնական և բանկային տվյալների արտահոսքի, որը դուրս կլինի պետության վերահսկողությունից:

4. Հիմնավորման մեջ նշված է, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդը արգելված է եղել մինչ 2020 թվականի հունվարի 1-ը և թույլատրվել է օրենքի փոփոխության արդյունքում, մինչդեռ ՀՀ տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների գովադզը փաստացի տարածվել է նաև նշված ամսաթվից առաջ և արգելքը վերաբերել է բացառապես խաղատներին և շահումով խաղերին, իսկ ինտերնետ շահումով խաղերի մասով որևէ արգելք սահմանված չի եղել օրենքով, ուստի Նախագծի հիմնավորման պատճառաբանությունը ամբողջությամբ սխալ է:

5. Գովազդային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր կազմակերպությունները ունեն երկարաժմակետ գովազդային պայմանագրեր, իսկ որոշները լիցենզիա ստանալու համար ֆինանսական պլանավորումը կամ բիզնեսի վարկային պարտավորությունների ստանձնումը իրականացրել են խաղային ոլորտից ստացվող եկամուտների հաշվառմամբ: Միջինում խաղային ոլորտը ապահովում է գովազդային բյուջեների հետևյալ համամասնությունը.

· Հեռուստաընկերություններ՝ 30-40 տոկոս

· Ռադիո՝ 40-50 տոկոս

· Համացանց՝ 40-50 տոկոս

· Արտաքին գովազդ՝ 40-50 տոկոս

Նշված թվերից ակնհայտ է, որ այս ոլորտներում աշխատող բոլոր կազմակերպությունները անդառնալի կորուստներ են ունենալու, քանի որ հայկական շուկայում առկա չեն այլ ապրանքներ, որոնք կարող են ապահովել գովազդի նման ծավալ և պատրաստ կլինեն վճարել նույն չափով: Ավելին, այս ոլորտի գովազդի արգելքը հանգեցնելու և նաև գովազդային ծառայությունների գնի էական նվազման՝ պահանջարկի նվազման հետևանքով:

6. Հաշվի առնելով պատերզամի և COVID19 համավարակի ծանր տնտեսական հետևանքները՝ խաղային ոլորտի գովազդային բյուջեներից զրկվելը ներկա պահին կարող է հանգեցնել մեդիա ոլորտում հարյուրավոր աշխատատեղերի կրճտաման, իսկ որոշ դեպքերում՝ ընկերությունների գործունեության դադարման կամ սնանկացման: Նման խաղի կաննոններին հարմարվելու և նոր ֆինանսական պլանավորում իրակացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-5 տարի: Հարկ է նկատել, որ Նախագիծը վերջին երկու տարում խաղային ոլորտի գովազդի սահմանափակման արդեն երրորդ նախաձեռնությունն է, որը իսպառ բացառում է կանխատեսելիությունը գովազդի ոլորտում և խախտում է ներդրողների իրավունքները: Նախագծով չի ներկայացվել որևէ վերլուծություն նախկին սահմանափակումների արդյունավետության վերաբերյալ, ինչև ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գովազդի սահմանափակումներով խնդիրը չի լուծվում:

Նման կերպ զրկելով հայկական մեդիա ընկերություններին ֆինանսական կարևորագույն աղբյուրից և դրա փոխարեն չառաջարկելով որևէ այլ աղբյուր՝ վտանգի տակ է դրվում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համանման խնդիրները կարգավորվում են ոչ թե գովազդի արգելքների միջոցով, այլ ոլորտի կարգավորման, մասնավորապես՝ «պատասխանատու խաղի» մեխանիզմներով, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, վերահսկել և կանխարգելել խաղամոլությունը: Բոլոր ներքոստորագրյալ մեդիա կազմակերպությունները պատրաստ են իրականացնել այդ նպատակով «պատասխանատու խաղի» սոցիալական գովազդներ և հանրային իրազեկմանն ուղղված այլ միջոցառումներ/հաղորդումներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի կարգավորումները, զերծ մնալ գովազդի արգելքից և միջոցներ ձեռնարկել Հայաստանում «պատասխանատու խաղի» մեխանիզմների ներդրման ու սոցիալական գովազդի իրականացման ուղղությամբ, որը ամբողջ աշխարհում կիրառվում է որպես խաղամոլության դեմ պայքարի հիմնական միջոց:

Միևնույն ժամանակ խնդրում ենք Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային լսումներ և հանձնաժողովի նիստ Նախագծի վերաբերյալ, որի ընթացքում պատրաստ ենք նաև առաջարկել գովազդի արգելքի փոխարեն այլընտրանքային լուծումներ»:

Բաց նամակին միացած մեդիա ընկերություններ՝

Հեռուստաընկերություններ և հեռուստագովազդ.

1. Armenia TV

2. ATV

3. Armnews

4. Shant TV

5. Erkir Media

Ռադիոընկերություններ և ռադիոգովազդ.

6. Russkoe radio

7. Radio Van

8. 105,5 radio

9. Radio Hay

10. Radio Aurora

11. Kiss FM

12. Pop radio

13. Radio Jan

14. Europa plus

15. Avtoradio

16. Yerevan FM

17. Shanson radio

18. Marshal radio

Արտաքին գովազդ իրականացնողներ.

19. Nushikyan

20. V.V.art Outdoor effect

21. Bigboard

22. Armada

23. Adverland

24. Image style

25. Country style

Կայքեր և համացանցում գովազդ տարածողներ․

26. 1in.am

27. Asekose.am

28. Armlur.am

29. Lurer.com

30. Aravot.am

31. Hraparak.am

32. Lragir.am

33. Mediamax.am

34. Shabat.am

35. 168.am

36. Blognews.am

37. Tert.am

38. Armsport.am

39. IP Marketing

40. Media Stream

41. Media Systems

42. Digital Caramel։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}