Շրջանառվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը
Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։Այս մասին տեղեկացնում են ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը։
«Նախատեսվող փոփոխությունները և լրացումները մասնագիտական հանրության հետ քննարկելու նպատակով՝ ս․թ․ հոկտեմբերի 21-ին, ժամը 12։00-ին ԱԺ 334 սրահում նախաձեռնում ենք քննարկում, որին հրավիրված են զանգվածային լրատվամիջոցների գլխավոր խմբագրեր, լրագրողներ, իրավաբաններ, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչներ։
Գնահատում ենք Ձեր մասնակցությունը և սիրով հրավիրում քննարկման։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ այստեղ։
Կից նախագծերի վերջին լրամշակումներն են՝
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12710&Reading=0
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12709&Reading=0 »․- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան