Էդգար Ղազարյանը պարգևատրվել է Ժեշովի համալսարանի մեդալով
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ պարգևատրել է «Ժեշովի համալսարանի մեդալ»-ով։
«2021 թվականի օգոստոսի 16-ին Լեհաստանի Ժեշովի պետական համալսարանի ռեկտորատի թիվ 30/2021 որոշմամբ, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2014-2018), Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը պարգևատրվել է «Ժեշովի համալսարանի մեդալ»-ով։
Ժեշովի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սիլվեստեր Չոպեկը Էդգար Ղազարյանին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին հրավիրել է Ժեշով պարգևատրման արարողությանը մասնակցելու նպատակով, որն անցկացվելու է «Կովկաս․ անցյալ-ներկա-ապագա» 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում։ Գիտաժողովի ընթացքում նախատեսված է Էդգար Ղազարյանի զեկույցը՝ «Լեռնային Ղարաբաղ․ ի՞նչ է սպասվում ապագայում» թեմայով»,- գրել է նա։