Մերկել. Միգրացիայի հետ կապված իրավիճակը տարբերվում է 2015 թվականի ճգնաժամից
Եվրոպայում փախստականների ներկայիս իրավիճակը տարբերվում է 2015 թվականի միգրացիոն ճգնաժամից, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բելգիայի վարչապետ Խավիեր Բետելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Մեր առջև ծառացած Է միգրացիայի հետ կապված մարտահրավերը: Իրադրությունը տարբերվում Է 2015 թվականին եղած իրավիճակից, բայց միգրացիայի հարցն առաջվա պես մնում Է չլուծված:
Սա խնդիր Է, որը ծառացած Է մեր առջև»,-հայտարարել Է Մերկելը։
Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: