Վլադիմիր Պուտինը ողջունել է Երևանում անցկացվող հայ-ռուսական ութերորդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հոկտեմբերի18-19-ը Երևանում անցկացվող հայ-ռուսական ութերորդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Սրտանց ողջունում եմ ձեզ հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի բացման կապակցությամբ:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, իրոք դաշնակցային բնույթ ունեն: Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում:
Կարևոր է, որ ֆորումի շրջանակներում մեր երկրների կենտրոնական և տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչները կարողանան փորձի փոխանակում կատարել, երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ քննարկել և ուղիներ նախանշել հետագա համագործակցության եզրեր»,- ասել է ՌԴ նախագաը։
Պուտինը նաև հույս է հայտնել, որ ֆորումի անցկացմամբ սկիզբ կդրվի նոր նախաձեռնությունների մեկնարկին, որոնք կօգնեն ամրապնդել հայ-ռուսական բեղմնավոր գործընկերությունը, ինչպես նաև կնպաստեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին: