Քաղաքական 15:28 19/10/2021 Հայաստան

Պայքարը, որը հիմա տեղի է ունենում տարածաշրջանում, աննախադեպ է. Ռուբեն Սաֆրաստյան

«Տարածաշրջանում տեղի է ունենում պայքար նոր ստատուս քվոյի համար»,- ասաց ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ ԳԱԱ-ում Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

Նրա զեկույցի թեման է՝ «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում»:

Պայքար նոր ստատուս քվոյի համար

Ս. Սաֆրաստյանի խոսքով, ըստ էության, այն պայքարը, որը հիմա տեղի է ունենում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուսի համար, աննախադեպ է, քանի որ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ չէ հաստատում այդ ստատուս քվոն, այլ ստիպված է հաշվի նստել Թուրքիայի հետ:

«Այս իրավիճակը ես բացատրում եմ նրանով, որ Ռուսաստանը շատ կոպիտ  աշխարհառազմավարական բնույթի սխալ գործեց, երբ 2020 թվականի գարնանը ու ամռանը չխոչընդոտեց Թուրքիայի կողմից նորագույն զենքերի մատակարարմանը Ադրբեջանին, վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, ընդհանրապես թուրքական ռազմական ներկայությունը տարածաշրջանում ուժեղացնելուն:

Փաստորեն, այսպիսով Թուրքիան կանխորոշեց Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Դա հնարավորություն տվեց Թուրքիային իր միջամտությունը, դերակատարությունն ունենալ այն պայքարում, որը հիմա տեղի է ունենում մեր տարածաշրջանում»,- ասաց պատմաբանը:

Այս առումով նա որոշ նմանություններ նշեց 1920-21 թթ. հետ, այսինքն՝ ՌԴ-ն այլևս միայնակ չի կարող տնօրինել տարածաշրջանը, ստիպված է Թուրքիայի հետ որոշակիորեն և համագործակցել, և պայքարել:

Նա ընդգծեց, որ ՌԴ-ն իր սխալի պատճառով փաստորեն ստիպված է հաշվի նստել, բանակցություններ կամ առևտուր վարել Թուրքիայի հետ, միայնակ չի կարող տնօրինել մեր տարածաշրջանի զարգացումները:

«Ռուսաստանը տակտիկական առումով հասավ իր նպատակին և տեղակայեց խաղաղապահ ուժեր: Եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ ռուսական զինված ուժերը տեղակայված են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքների վրա, այսինքն՝ ՌԴ պահում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ հիմնվելով Զինված ուժերի վրա:

Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն ակտիվ սկսում է առաջ տանել տրանսպորտային կապուղիների բացման ծրագիրը, որը տնտեսական գործոն է՝ փորձելու համար տարածաշրջանը պահել կայուն վիճակում: Իսկապես, ՌԴ-ն շահագրգռված է, որ  տարածաշրջանում լինի կայուն իրավիճակ, Արցախը մնա հայկական, ինքը լինի կառավարող ուժը մեր տարածաշրջանում:

Բայց պատմական փորձն ու ժամանակակից փորձը ցույց են տալիս, որ նման տիպի սուր իրադրություններում, երբ փորձում են տնտեսական գործոններ ներգրավել, դա օգուտ չի տալիս: Հնարավոր չէ տնտեսական շահի վրա հիմնվելով՝ ներազդել աշխարհաքաղաքական,  աշխարհառազմավարական գործընթացների վրա»,- ասաց պատմաբանը: 

Թուրքիայի աշխարհառազմավարությունը

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, պետք է հասկանալ Թուրքիայի աշխարհառազմավարությունը ժամանակակից աշխարհում, ինչը բավական բարդ խնդիր է, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը շատ բազմավեկտոր է, վատ կազմակերպված, բայց շատ համառ, ավանտյուրիստական, ինչն էլ դժվարացնում է Թուրքիայի՝ ժամանակակից աշխարհում քաղաքականությունը հասկանալը:

«Կարծում եմ՝ ներկայիս Թուրքիան իրականացնում է մի գերնպատակ՝ իր դերակատարումը տարածաշրջանային մակարդակից բարձրացնել համաշխարհային մակարդակի: Այսինքն՝ Թուրքիան  իրականացնում է համաշխարհային տերություն դառնալու քաղաքականություն: Հիմնական նպատակը դա է:

Եթե այս տեսակետից մենք դիտարկում ենք Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ապա պետք է նշել՝ մեր տարածաշրջանը Թուրքիայի համար կարևոր է:  Ի տարբերություն 1920-21 թվականների, Թուրքիան այս անգամ ունի բավական լավ նախնական դիրքեր մեր տարածաշրջանում իր նպատակին հասնելու համար: Իսկ տարածաշրջանում Թուրքիայի նպատակն ակնհայտ է՝ դարձնել տարածաշրջանը իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ: Այս առումով է Թուրքիան օգտագործում Ադրբեջանին իր նպատակն իրականացնելու  համար»,- ասաց պատմաբանը:

Ըստ նրա, եթե 100 տարի առաջ բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան ունեին մեկ թշնամի՝ Արևմուտքը և համագործակցում էին լիովին Արևմուտքի դեմ, հիմա պատկերն այլ է, Թուրքիան վարելով վերը նշած քաղաքականությունը, միաժամանակ մաս է կազմում Արևմուտքի. «Սա հնարավորություն է տալիս սկզբունքորեն տարբեր տեսակետից գնահատել մեր տարածաշրջանի զարգացումները, այսինքն՝ Թուրքիան և Ռուսաստանը, որքանով տեսնում ենք, համագործակցում են տակտիկական առումով, բայց ռազմավարական առումով նրանք հակառակորդներ են: Նրանց նպատակները հակադիր են մեր տարածաշրջանում:

Թուրքիան ուզում է տարածաշրջանը միայնակ կառավարի, իսկ Ռուսաստանն ուզում է պահել տարածաշրջանն իր ազդեցության ոլորտում»: 

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիայի գերագույն նպատակն էր, երբ նախաձեռնեց Արցախյան վերջին պատերազմը, ռուսների հետ մաս կազմի խաղաղապահ ուժերի, սակայն դա նրան չհաջողվեց, իր այդ կարևոր նպատակը Թուրքիան չկարողացավ իրականացնել, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիան կշարունակի տարածաշրջանում պայքարն այն ստատուս քվոյի համար, որն իր համար ձեռնտու է:

«Մյուս կողմից Թուրքիան տարածաշրջանում ունի նաև ավելի աշխարհառազմավարական նպատակ՝ օգտագործել տարածաշրջանը պանթուրքիստական  ծրագրեր իրականացնելու համար, այս առումով Թուրքիայի համար կարևոր է  Սյունիքի կամ Զանգեզուրի միջանցքը:

Թուրքիայի գերագույն նպատակն է  ոչ միայն ստանալ այդ միջանցքը, նաև Սյունիքը դարձել թուրքական տարածք, կարևոր չէ նրա համար՝ դա կլինի ազերիական, թե թուրքական, դրանով իսկ Թուրքիան կլուծի իր պանթուրքիստական գերագույն նպատակը»,- ասաց նա:

Նա նաև ընդգծեց՝ Թուրքիայի համար շատ կարևոր հանգամանք է Հայաստանը. «Այս պայքարում, որ հիմա մղում է  տարածաշրջանում նոր ստատուս քավոյի համար, Թուրքիայի տեսլականը Հայաստանի մասին պետք է փորձենք հասկանալ, ինչ նպատակ ունի Թուրքիան մեր պետության հետ կապված: Երկու նպատակ կա Հայաստանի հետ կապված՝ մաքսիմումն արտահայատված է այն գաղտնի հրամանում, որը տրվել էր Կարաբեքիրին 1920 թ. նոյեմբերի 8-ին, որտեղ գրված է՝  Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի: Գերագույն նպատակն է  Թուրքիայի՝ վերացնել հայկական պետականությունը:

Երկրորդն ավելի «մեղմ, համեստ» նպատակ է՝ տեսնել Հայաստանը որպես Թուրքիայի վասալ պետություն, այսինքն, ըստ էության, նույնն է՝ վերացնել հայկական պետականությունը ձևաբանորեն, թողնելով մի պետություն, որը կլինի Թուրքիայի ազդեցության ներքո:

Այս նպատակներն է հետապնդում Թուրքիայի դիվանագիտությունը»:

Իրանը՝ նոր խաղացող

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ի տարբերություն 1920-21 թթ., տարածաշրջանում տեսնում են մի նոր խաղացող, որն Իրանն է:

«Այս երկիրը ուշ մտավ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների ոլորտ: Պատերազմի ժամանակ իրանական դիվանագիտությունը բավական իներտ էր, բայց հետագայում, երբ տեսավ վտանգը, սկսեց ակտիվորեն ներգրավել տարածաշրջանային զարգացումների մեջ»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա, ի տարբերություն 100 տարի առաջվա, այս անգամ Հայաստանի դիրքերն ավելի բարենպաստ են, քանի որ կա Իրանը՝ որպես տարածաշրջանային զարգացումներում դերակատարում ստանձնող պետություն, որը հանդես է գալիս, ըստ էության, որպես Հայաստանի դաշնակից:

«Իրանը վերջին շրջանում ակտիվացրեց իր դիվանագիտությունը տարածաշրջանում: Իրանցիները հասկացան, որ սխալ են թույլ տվել պատերազմի ժամանակ, հիմա հանդես եկավ շատ կոնկրետ առաջարկով՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհ դեպի ՌԴ, Եվրոպա,  Հունաստան և Բուլղարիա: Փաստորեն, Իրանի այս նախաձեռնությունը հնարավորություն է  տալիս մեր դիրքերը տարածաշրջանում ուժեղացնել:

Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս սկիզբ դնելու աշխարհաքաղաքական մի գործընթացի, որն իր նախադեպը չի ունեցել՝ այսինքն Հնդկաստանը հրավիրել մասնակցելու այս մեր աշխարհաքաղաքական իրադարձություններին»,- ասաց ակադեմիկոսը:

3+3 նախաձեռնություն

Անդրադառնալով Թուրքիայի կողմից առաջ քաշված 3+3 նախաձեռնությանը՝ 3 հարավկովկասյան երկրները, 3 արտահարավկովկասյան երկրներ՝ Թուրքիա, ՌԴ, Իրան, պետք է կնքեն որոշակի համաձայնագիր՝ դրանով բացելով հարաբերությունների կարգավորման դարաշրջան մեր տարածաշրջանում, Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ իրականում այս նախաձեռնությունը դիվանագիտական միջոց է Թուրքիայի նպատակներին հասնելու համար:

«Թուրքիան, չկարողանալով իր զինված ուժերը տեղակայալ մեր տարածաշրջանում, այս նախաձեռնությամբ փորձում է դիվանագիտական միջոցներով ազդել տարածաշրջանի իրադրության վրա, փաստորեն նաև Արցախյան հիմնահարցի կարգավորման փուլի վրա, որ պետք է սկսվի, քանի որ նրան թույլ չեն տալիս մաս կազմել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահողների խմբում, և փորձում է այսպես սղոսկել այդ կարգավորման գործընթացի մեջ»,- ասաց թուրքագետը:

Հայաստանը՝ նոր ստատուս քվոյի համար պայքարում

Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է՝ նոր ստատուս քվոյի համար պայքարում Հայաստանը, նաև համայն հայությունը, պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել, դիրքորոշումը հստակ ձևակերպել, ամենակարևորը՝ Հայաստանը պետք է ամրացնի պետականությունը, վերականգնի Զինված ուժերը, սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում: Սրանք, ինչպես Կանտը կասեր, կատեգորիկ իմպերատիվ են:

«Մենք Արցախյան վերջին պատերազմում մեկուսացվել էինք: Աշխարհը հիմնականում  ուշադրություն չդարձեց մեզ վրա, չնայած այն բոլոր ջանքերին, որոնք սփյուռքը գործադրեց: Ինչո՞ւ: Որովհետև մենք ճանաչելի չենք աշխարհին, մենք մեր առանձնահատկությամբ հանդես չենք գալիս, պետք է կարողանանք մեր արտաքին քաղաքականությամբ Հայաստանը ներկայացնել որպես մի պետություն, որը դարեր շարունակ արժեքներ է ստեղծել և այդ արժեքները մասն են կազմում համաշխարհային քաղաքակրթության: Սա է կարևոր, մենք պետք է ճանաչելի լինենք աշխարհում, բայց դա չի արվել, պետք է հիմա արվի»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը՝ ներկա պայմաններում շատ կարևորելով համագործակցությունը սփյուռքի հետ:

Նա վստահ է, որ պետք է միասնական ճակատով հանդես գալ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր դիմակայել այն բարդ մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի առջև:

Ադրբեջանը՝ Թուրքիայի կողմից կլանման վտանգի ներքո

Պատմաբանի խոսքով, Ադրբեջանը, ըստ էության, գնաց համագործակցության Թուրքիայի հետ և կանգնած է Թուրքիայի կողմից կլանման վտանգի ներքո:

«Իհարկե, Ադրբեջանում կան էլիտայի այնպիսի խմբավորումներ, որոնք կապված են Ռուսաստանի հետ: Ես կարծում եմ՝ պայքարը հանուն Ադրբեջանի՝  Ռուսաստանի և Թուրքիայի միջև, դեռևս ավարտված չէ: Ռուսաստանը կփորձի որոշակի փուլում ակտիվացնել վերնախավային խմբերին, բայց ներկա փուլում կարելի է ասել, որ Թուրքիան այս դեպքում էլ հասավ իր նպատակներին: Դրա սիմվոլիկ արտահայտումն է, որ թուրքական բանակի 4 գեներալ երկարաժամկետ գործուղվեցին Ադրբեջան և դրա մասին հայտարարվեց»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Վրաստանի դերը տարածաշրջանում

Նրա գնահատմամբ, Վրաստանի դերը տարածաշրջանում յուրահատուկ է: Ըստ նրա՝ 2008 թվականին Վրաստանն աշխարհաքաղաքական առումով սխալ գործեց՝ փորձելով արագացնել տարածաշրջանի արևմտականացման գործընթացը. «Զինված  ուժեր կիրառելով Հարավային Օսիայում՝դա հանգեցրեց ՌԴ շատ կտրուկ պատասխանին: Դա Վրաստանի սխալն էր՝ չկարողացավ հասկանալ, որ ՌԴ-ն կտրուկ կպատասխանի, իսկ Արևմուտքը չի միջամտի»:

Ակադեմիկոսի կարծիքով, Վրաստանի ներկայիս իշխանությունը դասեր է քաղել ու փորձում է ավելի զգուշավոր քաղաքականություն վարել տարածաշրջանում, իր նիշան գտնել, ուզում է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև: Սակայն չի կարծում, որ այդ միջնորդական գործունեությունը հեռանկար ունի:

Նոր գործընթաց՝ Արցախի վերջնական ստատուսի կարգավորման գործընթացում

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Արցախյան պատերազմին Արևմուտքը չմիջամտեց, եղան հայտարարություններ, բայց իրական միջամտություն տեղի չունեցավ:

«Հիմա մենք մի նոր գործընթաց ենք տեսնում՝ Արևմուտքը փորձում է Մինսկի խմբի միջոցով՝ ԱՄՆ, Ֆրանսիա, որոշակի ազդեցություն ստանալ Արցախի վերջնական ստատուսի կարգավորման գործընթացում:

Կարծում եմ՝ դա դրական է, մանավանդ Ռուսաստանն էլ է այդ մոտեցման կողմնակիցը: Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանն իր ակտիվ դերակատարումն ունենա այստեղ»,- իր զեկույցում ասաց  ԳԱԱ ակադեմիկոս,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:17
Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր հարատև խաղաղության մեջ տեսնել ԼՂ-ն, որ իր կյանքի ընթացքում այդպես էլ չիրականացավ. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
20:05
Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն
Այսօր Անթիլիասում մեկնարկել է ու երկու օր կշարունակվի Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվված  «Արցախի իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
Տավուշի մարզի բնակիչները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
19:34
Անիում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}