Սպորտ 18:53 19/10/2021

Շատ լավ եմ հասկանում ու կարևորում սպորտի պրոպագանդան և մասսայականացումը․ Ալեքսանդր Կարելին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանին։Այս մասին հայտում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար և կարևորելով երկու երկրների միջև փոխհամագործակցությունը՝ ուղղված սպորտի զարգացմանը․ «Դուք ինձ համար կուռք եք եղել։ Շնորհակալություն այցելության համար․ մեզ համար մեծ պատիվ է։ Այս տարվա ապրիլին ես Մոսկվայում էի, հանդիպեցի Ռուսաստանի սպորտի փոխնախարար Քսենիա Մաշկովայի հետ, մենք որոշ հարցեր քննարկեցինք համագործակցության վերաբերյալ և պետք է հուշագիր ստորագրեինք, բայց այն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց․ հուսով եմ՝ մոտ ապագայում մենք այդ հուշագիրը  կստորագրենք։

Դրա նպատակը համատեղ հավաքներ, մարզումներ, սեմինարներ անցկացնելն է, անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի՝ տարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկները համագործակցեն։

Կարծում եմ՝ երկուստեք միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք, այնպես որ իդեալական կլինի, եթե մենք ամենօրյա կապի մեջ լինենք, քննարկենք հարցեր՝ հօգուտ մեր պետությունների և սպորտի զարգացման»։

Ալեքսանդր Կարելինը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Կարեն Գիլոյանը նաև խնդրանքով դիմել է լեգենդար ռուս ըմբիշին:

«Կցանկանայի խնդրել ռուսական ֆոնդին մեզ տրամադրել հայ մարզիկների մասնակցությամբ որոշ արխիվային նյութեր։ Ցավոք, մենք մեծ արխիվ չունենք։ Ցանկանում ենք այնպես անել, որ մարդիկ չմոռանան անցյալում մեր անվանի մարզիկների գրանցած հաջողությունները»,- ասել է Կարեն Գիլոյանն ու ընդգծել, որ այս հարցով մտադիր են նաև գրություն ուղարկել Ռուսաստանի սպորտի նախարարություն, իսկ Ալեքսանդր Կարելինը խոստացել է անպայման ընթացք տալ այդ հարցին։

«Շատ լավ եմ հասկանում ու կարևորում սպորտի պրոպագանդան և մասսայականացումը։ Սա շատ կարևոր է ինչպես հանրաճանաչության, այնպես էլ այն մարդկանց նկատմամբ հարգանքի առումով, ովքեր իրենց անունները գրել են պատմության մեջ՝ իրենց նվաճած տիտղոսներով և մրցանակներով։ Գիտեմ, որ Հայաստանում ըմբշամարտը շատ սիրելի մարզաձև է, և վստահ եմ, որ Դուք ևս շատ մեծ աշխատանք եք կատարում հասարակական վերաբերմունքի ձևավորման հարցում»,- նշել է Ալեքսանդր Կարելինը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի լեգենդը, որը Հայաստան է այցելել հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, նաև ճանաչողական այց է կատարել Գյումրի, եղել Գյումրու համայնքապետարանի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում և խոստովանում է, որ վերադարձել է հիանալի տպավորություններով․ «Ուրախ եմ, որ կարողացանք այցելել Գյումրի, լինել ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում։ Գյումրիում բոլորովին այլ տրամադրություն էր, այլ բնավորություն։ Հիանալի տպավորություններ ստացանք»։

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը նաև շնորհավորել է ներկաներին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ․ «Ցանկանում եմ շնորհավորել ձեզ։ Ձեր սանի, հայկական ըմբշամարտի դպրոցի ներկայացուցչի առջև համաշխարհային մակարդակով շատ մեծ խնդիր է դրված, պետք է նաև էթիկական հարցերը ղեկավարի, ինչը բավականին պատասխանատու է»։

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարի տեղակալը ռուսաստանցի անվանի հյուրերին՝ որպես հատուկ հյուրեր, հրավիրել է ներկա գտնվելու 2022 թվականի մայիսին Երևանում կայանալիք մեկ այլ խոշոր մրցաշարի՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։

«Մեծ սիրով։ Վստահ եմ, որ յուրահատուկ կոլորիտ կհաղորդեք այդ մրցաշարին և ձեզ ցույց կտաք առանձնահատուկ կողմերով»,- ասել է Կարելինը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Վարդան Օնանյան. Եթե միախումբ լինենք, ուժեղանանք, կորցրածը միասին հետ ենք բերելու
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում պատմել է լրագրող, հեռուստահաղորդավար Վարդան Օնանայնաի մասին, ով պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
12:24
Թշնամուց վախեցած իշխանությունից սպասել, որ ինքը հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է. Արծվիկ Մինասյան
«Ամբողջ հարցն էլ հենց սա է, որ գործադիր իշխանությունը և քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու և հայրենիքի, ազգի համար...
Աղբյուր` Panorama.am
12:21
Մարդիկ արդեն հասկանում են՝ այս իշխանության առաջարկած օրակարգն սպառնում է իրենց անձնական անվտանգությանը. Թևանյան
«Ակնհայտ է, որ մինչ իշխանություններն ասում են, թե ոչինչ չեն թաքցնում, պարզ են, թափանցիկ են, բացահայտ գաղտնի գործընթաց է տեղի ունենում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ռուս դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը համերգով հանդես կգա «Տաղարան» համույթի հետ
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սուտ ասելը, թերևս, ինչ դուրս է եկել՝ Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում. Թագուհի Թովմասյան
«Ես չէի ուզում Պանդորայի արկղը բացել, բայց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստիպեց խոսել նախարար եղած տարիներին իր թույլ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Արևմուտքը հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վերսկսման օգտին
Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են «նորմանդական ձևաչափի» շրջանակում Կիևի հետ Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ասպրամ Կրպեյանն ԱԺ-ում երդվեց՝ հավատարիմ մնալ հոր՝ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին
Չնայած՝ պատգամավորների երդման տեքստը սահմանված է օրենքով, սակայն Ասպրամ Կրպեյանը լիովին այլ երդման տեքստով հանդես եկավ։
Աղբյուր` Panorama.am
11:40
Զելենսկին ամոթալի լռել է Կարմիր բանակի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոռացել է հիշատակել Կարմիր Բանակը երկրի զինված ուժերի ստեղծման 30-ամյա հոբելյանին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
11:29
07.12.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9175 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:27
Սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին. Սեյրան Օհանյան
«Սահմանագծման և սահմանազատման այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի, իշխանությունը խուսափում է  հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է...
Աղբյուր` Panorama.am
11:25
Այսօրվա շատ իշխանավորներ դրսից ֆինանսավորմամբ հետևողականորեն վարկաբեկել են բանակը, զինվարականներին. Արեգնազ Մանուկյանը
«Համաձայն իմ կողմից ներկայացված նախագծի՝ զինծառայողների առողջական վիճակի հետազոտությունը, փորձաքննությունը, բուժումը կատարվում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ՆԱՏՕ-ն չի ճանաչում կարմիր գծեր.Պեսկով
ՆԱՏՕ-ն չափազանց ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերում և կարմիր գծեր չի ճանաչում, Ռուսաստանին դա դուր չի գալիս, Մոսկվան ապահովագրում է իր սեփական...
Աղբյուր` Panorama.am
11:01
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են սահմանափակումներ մտցնել ռուբլու փոխանակման համար
ԱՄՆ-ն և Եվրամիությունը դիտարկում են ռուսական խոշորագույն բանկերի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը,...
Աղբյուր` Panorama.am
10:55
Իրանական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շիրազում
Իրանական Aseman ավիաընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շիրազ քաղաքից դեպի Մասկատ, հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մոդին ասել է, որ համաճարակը չի ազդել Հնդկաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա
Կորոնավիրուսի համաճարակը չի կարող ազդել Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԵՄ-ն Մյանմայի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
ԵՄ-ն Մյանմայի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
10:30
Դուք կարողացե՞ք էլ ապահովել Փաշինյանի, ԱԳ և ՊՆ նախարարի, ԱԱԾ տնօրենի ներկայությունը նիստին. Աննա Գրիգորյանը՝ ԱԺ նախագահությանը
ԱԺ նիստերի օրակարգում է «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Արտակ Զաքարյան. Իր գեղցու շուստրիության պատճառով մուրճի և սալի արանքում հայտնված Նիկոլը փորձում է «արդարացնել» իր աղետաբեր վերընտրությունը
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է. ««Հայաստանից ժամկետներ եմ ակնկալում ստանալ, թե ե՞րբ...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Ժողովուրդ». Վիրուսի դեմ ոչ հիվանդանոցային պայմաններում պայքարող քաղաքացիների համար հասու չէ դրսից եկած օգնությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020-ի մարտի 1-ից մինչև 2021-ի հոկտեմբեր (ավելի քան տարիուկես) ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Գավառում նախընտրական փուլը դրամատիկ էր՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը մի քանի հովանավոր...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». Թեև ծովագյուղցիների բոյկոտը ստացված էր, բայց արդեն անիմաստ էր, քանի որ Ծովագյուղը խոշորացվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի և Սեմյոնովկա գյուղերի բնակիչների նախօրեին կազմակերպած բոյկոտը...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Փաստ». «Հայրենիքը» 5 համայնքներում կունենա խմբակցություն
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները յուրատեսակ քննություն էին հատկապես այն...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալու
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում բարդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատացել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Փաստ». ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, կրկին դիրքավորվում է, ընդ որում՝ բավականին տպավորիչ կերպով
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն իր ստեղծման պահից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». Փարաքարում դեռ որոշում չեն կայացրել՝ կոալիցիա կազմո՞ւմ են, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի ՏԻՄ ընտրությունների անակնկալ արդյունքներից մեկը Արմավիրի մարզի Փարաքար համայնքն էր, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Փաստ». Իշխող ուժին չի հաջողվի համայնքապետ ունենալ
«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով հետաքրքիր վիճակ է ստեղծվել Նոյեմբերյան խոշորացված...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». Քաղաքացին ինչպես նախկին բոլոր ընտրությունների ժամանակ, այնպես էլ այժմ ընտրել է իր ընկերոջը, բարեկամին կամ պարզապես ծանոթին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրություններից հետո, սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Արարատի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, մասնակից 5 ուժերից ոչ մեկը 50+1 չի ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Արարատի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, մասնակից 5 ուժերից ոչ մեկը 50+1...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Փաստ». Շատ ՔՊ-ականներ՝ ակտիվիստներ, «ձայն կպցնողներ», սկսել են լքել ՔՊ-ի «նավը»
«Փաստ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո մենք տեղեկացրել էինք, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}