Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է ամրապնդել Ուկրաինայի ունակությունը՝ Ռուսաստանին զսպելու հարցում
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տեղեկացրել է, որ ժամանել է Կիև և իր այցի շրջանակում ցանկանում է հաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը Ռուսաստանի «ագրեսիան» զսպելու Ուկրաինայի ունակությունն ամրապնդելու հարցում:
«Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատել մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին և հայտնել մեր հանձնառությունը Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելու գործում Ուկարանայի կարողությությունն ամրապնդելու հարցում»,-իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին վերջինս գտնվել է Թբիլիսիում, որտեղ անդրադարձել է անդրկովկասյան երկրերի մասնակցությամբ «3+3» ձևաչափի ստեղծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ