Իրանը չի բացառում հետագայում Ռուսաստանի հետ ռազմական բլոկի ստեղծումը
Իրանը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ ռազմական բլոկ ստեղծել, սակայն ապագայում նման հավանականություն չի բացառվում: «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ Այս մասին գրում է m24.ru-ը:
«Իհարկե, մենք կզարգացնենք ռազմական համագործակցությունը, և ապագայում մենք կարող ենք գալ դրան, բայց մինչ այժմ մեր հարաբերությունները դեռ չեն հասել նման աստիճանի»,- ասել է Բաղերին:
Նա նաև ասել է, որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում են համաձայնագիր կնքել, որը նախատեսում է ռազմական համագործակցություն, զենքի գնում և ահաբեկչության դեմ պայքար: Նման պայմանագիր է կնքվել Չինաստանի հետ՝ 25 տարի ժամկետով, ասել է Բաղերին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, այս շաբաթ Մոսկվայում Բաղերին բանակցություններ է վարել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ: