Քաղաքական 10:40 21/10/2021 Հայաստան

ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է Համահայկական երիտասարդական դիմադրություն

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի և Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրության, որը հետևողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։

Նկատի ունենալով,

• թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որ միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները,
• ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու քաղաքականությամբ,
• Հայաստանի Հանրապետության ներքաղաքական փակուղին և այն իրականությունը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ծավալած գործունեության կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝

ՀՅԴ Երիտասարդությունը որոշել է չհարմարվել այս իրականությանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․

1. Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք և հակաադրբեջանական պայքարին,
2. Գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին,
3. Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը,
4. Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի և Սյունիքից արտագաղթի հոսանքի դեմ․ ՀՅԴ Երիտասարդականի կազմակերպած «Արցախի վերականգման ու զարգացման» և «Դեպի Սյունիք» ծրագրերը այս աշխատանքի լավագույն ապացույցներն են,
5. Ներազգային ճակատում համախմբել, կազմակերպել հայ երիտասարդությանը՝ ստեղծելով դիմադրության ցանցային կորիզներ։

Սիրելի՛ երիտասարդներ,

Կոչ ենք ուղղում բոլորիդ՝ միանալ այս շարժմանը այս ճակատագրական օրերին, բոլորս՝ իրավունք չունենք մատնվելու հանցավոր անգործության։ Զարթոնքի և ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:55
Ղազարյան. ԱԱԾ ՊՊԾ պետը պատկերացնում չունի իր ղեկավարած կառույցի խնդիրների և իր լիազորությունների մասին
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական...
Աղբյուր` Panorama.am
14:42
Վերին Պտղնիում «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․վարորդը հոսպիտալացվել է
Մայիսի 24-ին, ժամը 09։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղի կամրջի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
14:39
Չարենցավանում տղամարդը կրակել է 20-ամյա կնոջը
Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են...
Աղբյուր` Panorama.am
14:32
«Զորաց քարեր» արգելոցի մուտքը հունիսի 1-ից կլինի տոմսով
Հունիսի 1-ից  «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության։ ԿԳՄՍ նախարարություն...
Աղբյուր` Panorama.am
14:28
Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ավարտվել է...
Աղբյուր` Panorama.am
14:16
Բորել. Հուսով ենք, որ կոնկրետ քայլեր կտեսնենք կայուն խաղաղությանն ուղղված թափը պահպանելու համար
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում ողջունել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ավստրիան չեղարկում է հասարակական տրանսպորտում և սուպերմարկետներում պարտադիր դիմակ կրելու պահանջը
Հունիսի 1-ից Ավստրիայում հասարակական տրանսպորտում և սուպերմարկետներում դիմակների պարտադիր կրումը ժամանակավորապես չեղարկվում է: Այս մասին ասել է...
Աղբյուր` Panorama.am
13:40
Էշը ԱԺ բերած Սևադայի տունն են խուզարկել
«Այսօր առավոտյան ժամը 06։00֊ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Սևադա Ղուկասյանի Աչաջրի տան»,-հայտնում են ՀՅԴ Իջևանի կոմիտեից։...
Աղբյուր` Panorama.am
13:31
ԱԳՆ շենքի պատուհաններից մաքրում են Արցախի դրոշը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն այսօր արտաքին գործերի նախարարության շենքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Թուրքիան Սիրիայում նոր ռազմագործողություն կսկսի առաջիկայում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է Սիրիայում...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Ընդդիմությունը, բացակայելով ԱԺ նիստից, քրեական արդարադատության ոլորտի կոլապս է ուզում ապահովել»
«Չի կարելի դասից փախնողի նման և դասից փախնողի հոգեբանությամբ փորձել լավ գնահատականներ ստանել, թե ծնողների, թե ուսուցիչենրի, թե...
Աղբյուր` Panorama.am
13:09
Այսօր երեկոյան և մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում
Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մեկաչչի. Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական
ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչին պատասխանել է ոստիկանական գործողությունների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Օրվա հարցը
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը գրում է.  «Տեսնու՞մ եք, ինչ եռանդով են մարդիկ պաշտպանում 400 000-նոց ռոճիկը։ Օրինակ վերցրեք՝...
Աղբյուր` Panorama.am
12:54
«Լույս». 2018թ. ի վեր ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելը ենթարկվել է մի շարք մտահոգիչ կառուցվածքային տեղաշարժերի
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները և դրանց...
Աղբյուր` Panorama.am
12:49
Այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում ՀՀ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել. Սաղաթելյան
«Այսօր մեկ անգամ ևս փասեցինք, երբ որ միասին ենք, մեր առջև խնդիր ենք դնում, այդ խնդիրը լուծելի է»,- հայտարարեց  ՀՅԴ ԳՄ...
Աղբյուր` Panorama.am
12:40
Վթարային ջրանջատում Ավանում
Մայիսի 25-ին
Աղբյուր` Panorama.am
12:31
Անդրանիկ Մակարյանի և երեք բարձրաստիճան սպաների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
ԶՈՒ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:23
Երևանից արձագանքում են Ալիևին
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Կասպերսկի» ընկերությունը թողարկել է Kaspersky Smart Home Security լուծումը
«Կասպերսկի» ընկերությունը շուկա է հանել Kaspersky Smart Home Security լուծումը, որը նախատեսված է ինտերնետ-պրովայդերների բաժանորդների...
Աղբյուր` Panorama.am
12:07
Մոլդովայի դատախազությունը չի հաստատել նախկին նախագահ Իգոր Դոդոնի ձերբակալության մասին լուրերը
Մոլդովայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Կերպեկը «Ռիա Նովոստի»-ին տված մեկնաբանությունում չի հաստատել մոլդովական...
Աղբյուր` Panorama.am
11:54
Առավոտյան ժամը 8-ին մենք կարողացանք անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյան
«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է»,-ԱԳՆ դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա առաջարկեց  5...
Աղբյուր` Panorama.am
11:39
ԿԲ. Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսան ձեռք բերելու համաձայնության վերաբերյալ
Մայիսի 24-ի նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային...
Աղբյուր` Panorama.am
11:31
ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ձևավորել վտարակ (изгой) լրագրողի ինստիտուտը
«Մասնագիտական խոտան թույլ տված լրագրողը պետք է ստանա իր խոտանի գնահատականը, եթե այն չի ստանում այնտեղ, որտեղից իր գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
11:25
Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են․ Մամիջանյան
«Սա լավագույն ցուցիչն է հաղթանակի, երբ կուսակցության տեղական մարմինների առաջնորդների տանը փորձում են անհեթեթ, բացարձակ որևէ հիմք չունցեցղ...
Աղբյուր` Panorama.am
11:18
Լարված իրավիճակ՝ ԱԳՆ մոտ
Ընդդիմադիր պատգամավորները մինչ արտաքին գործերի նախարարությունում փոխանցում էին ժողովրդի ուղերձը՝ «երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու...
Աղբյուր` Panorama.am
11:17
ԱԳՆ մուտք գործած պատգամավորներն Արցախի դրոշտ փակցրեցին Մնացական Սաֆարյանի պիջակին ու հարցեր ուղղեցին
ԱԳ նախարարության շենք մտած պատգամավորները բացեցին պատուհաններից մեկն ու ողջունեցին նախարարության շենքը ժամեր շարունակ շրջափակած քաղաքացիներին։...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ռուսական Wildberries-ը 100 ռուբլի տուգանք է սահմանել պատվիրված ապրանքներից հրաժարվելու համար
Ռուսական ամենամեծ շուկա ունեցող Wildberries-ի օգտատերերը նկատել են, որ ընկերությունը սկսել է ավելի զանգվածային պատժամիջոցներ սահմանել ապրանքների...
Աղբյուր` Panorama.am
10:56
Տիգրան Աբրահամյան. Սա խաղաղության օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է
«Բրյուսելում հնչած հայտարարություններն ամրապնդեցին այն մտահագությունները, որոնք վերջին ամիսներին առկա են հանրության մոտ։ Հայաստանն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}