Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:41 Աշխարհում
Հուսահատ աֆղան փախստականն ինքնահրկիզվել է Ինդոնեզիայում

Էզաթ Նաջաֆին զգացել էր, որ ինչ-որ բան այն չէ, երբ իր փախստական ընկեր Ահմադ Շահը սկսել էր անկանոն վարքագիծ դրսևորել Ինդոնեզիայի Միգրացիայի կազմակերպության (ՄՄԿ) շենքի առջև Ինդոնեզիայի Մեդան քաղաքում: Մեկ ամիս շարունակ մի խումբ աֆղան փախստականներ, որոնցից ոմանք Ինդոնեզիայում գրեթե մեկ տասնամյակ ապրել են անորոշ վիճակում, 24-ժամյա բողոքի ցույց էին կազմակերպում ՄՄԿ-ի գրասենյակի առջև գտնվող ժամանակավոր ճամբարում:

Աղբյուր՝ aljazeera.com

14:31 Աշխարհում
Հարավային Կորեան հաստատել է օմիկրոնի շտամի վեց դեպք

Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալության (KDCA) տվյալներով, Հարավային Կորեայում կորոնավիրուսային օմիկրոն շտամի հաստատված դեպքերի թիվը հասել է վեցի։

Աղբյուր՝ ria.ru

13:47 Աշխարհում
Սալվադորում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում եղել է պաշտպանության նախարարի որդին

Սալվադորի ափամերձ գոտում կործանված ինքնաթիռում է եղել երկրի պաշտպանության նախարարի որդին՝ Խերարդո Մերինոն։ Այս մասին Twitter-ում հայտնել են Սալվադորի զինված ուժերը։ Ավելի ուշ Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հայտարարեց Մերինոյի դիակի և ինքնաթռի բեկորների հայտնաբերման մասին: Խերարդո Մերինոյից բացի զոհվել են նաև կապիտան Ռոդրիգո Էսկոբար Գրիմալդին և լեյտենանտ Սերանո Միներոն։

Աղբյուր՝ rbc.ru

13:30 Աշխարհում
Արկտիկայում անձրևները կփոխարինեն ձյանը՝ կլիմայի տաքացման հետևանքով

Հետազոտության համաձայն՝ Արկտիկայում հաճախակի տեղումները ձյունից կփոխարինվեն անձրևի. կլիմայական ճգնաժամը տաքացնում է մոլորակի հյուսիսային սառցե գլխարկը: Կլիմայական վերջին մոդելները ցույց են տվել, որ ձյունից անձրևներին անցումը տասնյակ տարիներով ավելի արագ տեղի կունենա, քան նախկինում ենթադրվում էր:

Աղբյուր՝ theguardian.com

12:57 Աշխարհում
Շեֆ խոհարարը բանտարվել է՝ ավելի քան 30 մարդու կարկանդակով թունավորելու համար

Անգլիացի խոհարարը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մի կին մահացել է իր ուտեստից, ևս 31-ը թունավովել են։ LADBible-ը հայտնում է, որ փորձաքննության արդյունքներով թունավորման պատճառը սխալ եփված միսն է: Crew Arms-ի շեֆ-խոհարար Ջոն Քրաուչերը մսով մեծ կարկանդակ էր պատրաստել բերքի փառատոնի համար, որն ավանդաբար նշվում է Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի վերջին:

Աղբյուր՝ gazeta.ru

12:25 Աշխարհում
Էկզոմոլորակ, որում մեկ տարին տևում է ընդամենը 8 ժամ

Եթե կարծում եք, որ Երկրի վրա օրվա ընթացքում բավարար ժամեր չկան, ապա այս նոր հայտնաբերված մոլորակից ձեր գլուխը կպտտվի: GJ 367b կոչվող էկզոմոլորակի վրա, որը պտտվում է արեգակնային համակարգից 31 լուսնային տարի հեռավորության վրա գտնվող աստղի շուրջ, տարին տևում է ընդամենը ութ ժամ:

Աղբյուր՝ cnn.com

12:15 Աշխարհում
Կառլոս Սանտանան սրտի վիրահատության է ենթարկվել

Մեքսիկացի և ամերիկացի երաժիշտ Կառլոս Սանտանան սրտի չնախատեսված վիրահատության է ենթարկվել։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում հրապարակված տեսաուղերձում: 74-ամյա արտիստի խոսքով՝ նոյեմբերի 27-ին նա կրծքավանդակի շրջանում ցավ է զգացել և կնոջը խնդրել է իրեն հիվանդանոց տեղափոխել։ Վրահատության պատճառով չեղարկվել են Լաս Վեգասում կայանալիք համերգները:

Աղբյուր՝ kulturomania.ru

11:50 Աշխարհում
Հետաքրքրասեր ընձառյուծը մտել է Հնդկաստանի դպրոցներից մեկը

Երկրի հյուսիսում գտնվող Ալիգարհ քաղաքում ընձառյուծին բռնել են այն բանից հետո, երբ մտել է դպրոց և հարձակվել աշակերտի վրա։ Թեթև վնասվածքներ ստացած աշակերտը պատմել է, որ դուրս է վազել դասարանից, երբ տեսել է այնտեղ թաքնված կենդանուն։ 11-ժամյա ջանքերից հետո հինգ տարեկան ընձառյուծին ի վերջո թմրեցրել են և բռնել:

Աղբյուր՝ bbc.com

11:32 Աշխարհում
Քենիայում հայտնաբերվել են հնագույն մարդկանց նախկինում անհայտ տեսակի քարացած մասունքներ

Նրանք ապրել են Արևելյան Աֆրիկայում մոտ 3,4 միլիոն տարի առաջ:

Աղբյուր՝ tass.ru

11:16 Աշխարհում
Անտառային հրդեհ է բռնկվել ԱՄՆ Մոնտանայի նահանգում. ավերվել են տասնյակ տներ

Անսովոր տաք եղանակի և ուժեղ քամիների հետևանքով առաջացած անտառային հրդեհը գիշերվա ընթացքում թափանցել է Մոնտանա նահանգի կենտրոնում գտնվող մի փոքրիկ քաղաք՝ այրելով 24 տուն և չորսցորենի պահեստ: Հրդեհը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան Սթենֆորդի հյուսիսում և հասել Դենթոն քաղաք: Չորեքշաբթի կեսօրին տարհանվել է քաղաքի մոտ 300 բնակիչ։

Աղբյուր՝ apnews.com

10:46 Աշխարհում
Դուդան համաձայնել է Մեծ Բրիտանիայի և Էստոնիայի ներկայությանը իր երկրի սահմանին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան համաձայնել է, որ բրիտանացի և էստոնացի զինվորականները մասնակցություն ունենան Բելառուսի հետ սահմանին ռազմական գործողությանը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի (BBN) ղեկավար Պավել Սոլոխը։

Աղբյուր՝ ria.ru

10:27 Աշխարհում
ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հայտարարել են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հյուսիսամերիկյան երկու երկրները, Մեծ Բրիտանիան և Եվրոպական դաշինքը, հինգշաբթի հանդես եկան պատժամիջոցների մասին համատեղ հայտարարությամբ՝ ասելով, որ դրանք ուղղված են «առանձին անհատների և կազմակերպությունների դեմ»:

Աղբյուր՝ aljazeera.com

10:20 Աշխարհում
«Լիստվյաժնայա» հանքից դուրս են բերվել ևս վեց հանքագործների մարմիններ

Այս մասին իր Telegram ալիքում հաղորդել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը: Այսպիսով, ընդհանուր առմամբ, դուրս է բերվել 22 զոհի մարմին: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդու դի դեռ չի հայտնաբերվել:

Աղբյուր՝ lenta.ru

23:27 Աշխարհում
Բժիշկը հայտնել է ցրտից ալերգիա առաջանալու մասին

Ցրտից կարող է ալերգիա առաջանալ շնչառական ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդների մոտ։ Այս մասին RT հեռուստաալիքին պատմել է բժշկական գիտությունների թեկնածու, իմունոլոգ-ալերգոլոգ Նադեժդա Լոգինինան։ Հիվանդությունը դրսևորվում է այտուցի, մարմնի բաց տարածքների կարմրության տեսքով. բաց օդին երկարատև մնալուց կարող է առաջանալ եղնջատենդ, քոր և այրոցի զգացում:

Աղբյուր՝ gazeta.ru

22:43 Տարածաշրջան
Իրան. Միջուկային համաձայնագիրը «հասանելի է», եթե Արևմուտքը բարի կամք դրսևորի

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի Twitter-ում հայտնել է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բանակցությունները «ընթանում են լրջությամբ» և, որ պատժամիջոցների վերացումը «հիմնարար առաջնահերթություն» է:

Աղբյուր՝ aljazeera.com

19:29 Աշխարհում
Ցուցահանդեսներ՝ կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների համար

Սանկտ Պետերբուրգի Կրոնի պատմության պետական թանգարանում բացվել են կույրերի համար նախատեսված ուղիներով և շոշափելի մուտքով ցուցահանդեսներ կույր և տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար: Այդ մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է նախագծի համակարգող Յուլիա Վդովիչենկոն։
 

19:03 Աշխարհում
Ադամա Տրաորեն ձմռանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամ Տրաորեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Լուրը հաղորդում է Football Insider-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Վուլվերհեմփթոնը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 25-ամյա իսպանացուն 18-20 միլիոն ֆունտով։

Աղբյուր՝ sport-express.ru

18:56 Աշխարհում
Դպրոցական խուլիգաններին բանտ է սպառնում՝ համաձայն ֆրանսիացի պատգամավորների ընդունած օրենքի

Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է դպրոցականների ճնշումներն ու ահաբեկումները քրեական հանցագործություն համարելու օգտին, որը կպատժվի մինչև երեք տարվա ազատազրկմամբ: Պատգամավորները նշել են, որ հասարակությանը պետք է արթնանալու կոչ անել՝ երեխաների կողմից իրենց հասակակիցների վրա հարձակումների լրջության հարցում:

Աղբյուր՝ theguardian.com

18:15 Աշխարհում
Դեյր-էլ-Զորում ահաբեկչության հետևանքով զոհվել են 10 նավթագործներ

Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգի նավթահանքերից մեկում ահաբեկչության հետևանքով առնվազն 10 բանվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է սիրիական SANA գործակալությունը:

Աղբյուր՝ tass.ru

18:08 Աշխարհում
Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը հեռանում է քաղաքականությունից

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հինգշաբթի ասել է, որ հեռանում է քաղաքականությունից՝ ազգային առաջնորդի պաշտոնը լքելուց ընդամենը երկու ամիս անց՝ կոռուպցիոն սկանդալում իր մասնակցությունից հետո։

Աղբյուր՝ france24.com

18:00 Աշխարհում
Թոմ Ֆորդը քննադատել է Լեդի Գագայի մասնակցությամբ «Գուչիի տունը» ֆիլմը

Վերջերս թողարկված «Գուչիի տունը» ֆիլմը հակասական զգացմունքներ է առաջացրել աշխարհահռչակ մոդելավորող Թոմ Ֆորդի մոտ, ինչի մասին նա գրել է՝ Saturday Air Mail թերթում հրապարակված իր գրախոսության մեջ։ Մասնավորապես, նրան դուր է եկել Լեդի Գագայի և Ադամ Դրայվերի խաղը, սակայն նա նշել է, որ որոշ պահեր չի հասկացել, իսկ որոշ սյուժետային շրջադարձեր իրականում իսպառ բացակայում են: Ֆիլմում Ֆորդին մարմնավորել է դերասան Ռիվ Քարնին։

Աղբյուր՝ gazeta.ru

17:07 Աշխարհում
Պեն Շուայը «վերահաստատել է», որ ինքն ապահով է և լավ ՄՕԿ-ի հետ երկրորդ զրույցի ժամանակ

Չորեքշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Պեն Շուայի հետ և հայտնել, որ թենիսի չինացի աստղը «հաստատել» է, որ ինքն ապահով է և լավ՝ հաշվի առնելով «բարդ իրավիճակը», որում գտնվում է: Այս մասին հինգշաբթի հաղորդել է մարզական կազմակերպությունը:

Աղբյուր՝ cnn.com

16:33 Աշխարհում
Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքերը

Հնդկաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով երկու վարակված. հինգշաբթի հայտարարել է Առողջապահության նախարարության խոսնակ Լավ Ագարվալը։ Վարակվածները 66 և 46 տարեկան տղամարդիկ են:

Աղբյուր՝ ria.ru

16:15 Տարածաշրջան
Վրաստանում հունվարի 1-ից նոր տուգանքներ կներդրվեն ծխողների համար

Հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն նոր տույժեր տաքսու վարորդների համար՝ մեքենա վարելիս ծխելու, ինչպես նաև երեխաների հետ մեքենայում գտնվող ծխողների համար: Տաքսու վարորդների համար ծխելու տուգանքը կկազմի 200 լարի: Իսկ սեփական մեքենաներում երեխաների ներկայությամբ ծխող վարորդները կտուգանվեն 50 լարիով:

Աղբյուր՝ sputnik-georgia.ru

16:09 Աշխարհում
Disney-ը 98 տարվա պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ կունենա

Սյուզան Առնոլդը, ով 14 տարի եղել է Disney-ի խորհրդի անդամ, այս տարվա վերջին կփոխարինի Բոբ Իգերին։ Նա նախկինում եղել է Carlyle համաշխարհային ներդրումային ընկերության գործադիր տնօրեն: Իգերը, ով 15 տարի աշխատելուց հետո 2020 թվականին հեռացել է Disney-ի գործադիր տնօրենի պաշտոնից, կլքի ընկերությունը մինչև այս ամսվա վերջ:

Աղբյուր՝ bbc.com

15:53 Աշխարհում
Poco սմարթֆոնն օգտագործելիս բռնկվել և պայթել է

Twitter-ի հնդիկ օգտատերը հրապարակել է Poco M3 սմարթֆոնի լուսանկարը, որը պայթել է: Այդ մասին հայտնել է GizChina պորտալը։ Օգտատերը պնդել է, որ իր եղբոր սմարթֆոնը ինքն իրեն բռնկվել է և պայթել՝ առանց որևէ ակնհայտ պատճառի։ Գրառման հրապարակումից հետո Հնդկաստանում Poco-ի գրասենյակը խոստացել է հետաքննել միջադեպը։ Շուտով տուժածի և Պոկոյի թվիթերը ջնջվել են։

Աղբյուր՝ gazeta.ru

15:15 Աշխարհում
Ուիլն ու Ջադան հոգնեցրել են. Պետիցիա է ստորագրվում՝ դադարեցնելու հարցազրույցները Սմիթների հետ

Խնդրագիրը, որով լրագրողներին խնդրում են դադարեցնել հարցազրույց անցկացնել Ուիլ Սմիթի և Ջադա Փինքե Սմիթի հետ, հավաքել է ավելի քան 2500 ստորագրություն և շարունակում է աճել: Բողոքարկումը, որը հայտնվել է Change.org կայքում, նոյեմբերի 26-ին նախաձեռնել է օգտատեր Դեքսթեր Մորալեսը՝ «Դադարեցրեք հարցազրույցները Ուիլ և Ջադա Սմիթների հետ» վերնագրով։

Աղբյուր՝ cnn.com

14:29 Աշխարհում
Կանանց թենիսի ասոցիացիան դադարեցրել է մրցաշարերը Չինաստանում՝ Պեն Շուայի դեպքի պատճառով

Չորեքշաբթի օրը Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հայտարարեց Չինաստանում բոլոր մրցաշարերի անհապաղ դադարեցման մասին՝ զուգախաղի աշխարհի նախկին առաջին ռակետ Պեն Շուայի բարօրության և այլ խաղացողների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով:

Աղբյուր՝ france24.com

13:50 Աշխարհում
Աշակերտը մահացել է ամփոփիչ գրավոր աշխատանքի ժամանակ

Մերձմոսկովյան Լյուբերցիում տասնմեկերորդ դասարանի աշակերտը մահացել է ամփոփիչ շարադրության ժամանակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքային կրթության ոլորտի աղբյուրը: Նա հավելել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Վոյնով-Ինտերնացիոնալիստների փողոցի թիվ 25 միջնակարգ դպրոցում։
 

13:12 Աշխարհում
Պատվաստման մասին Եկատերինա II-ի նամակը վաճառվել է 951 հազար ֆունտ ստերլինգով

Եկատերինա II-ի նամակը՝ ջրծաղիկի դեմ պատվաստման մասին, վաճառվել է բրիտանական MacDougall's աճուրդի տանը։ Նամակի իսկությունը հաստատել են գիտնականները: Այն թվագրվում է 1787 թվականով: Նամակում կայսրուհին հայտնել է կոմս, գեներալ-ֆելդմարշալ Պյոտր Ռումյանցևին պատվաստումների արդյունավետության մասին: Նամակը դարձել է Ռուսաստանում պատվաստումների արշավի մասին առաջին հայտնի փաստաթուղթը։

Աղբյուր՝ vm.ru

12:58 Աշխարհում
Չիլիում հայտնաբերված դինոզավրի պոչը ապշեցրել է գիտնականների

Չիլիացի հնէաբանները չորեքշաբթի ներկայացրել են իրենց բացահայտումները Պատագոնիայում երեք տարի առաջ հայտնաբերված դինոզավրի մասին, որն, ըստ նրանց, չափազանց անսովոր պոչ է ունեցել, ինչը տակակուսանքի է ենթարկել հետազոտողներին: Թիմը կարծել է, որ գործ ունի արդեն հայտնի տեսակի դինոզավրի հետ, մինչև չի ումնասիրել նրա պոչը: Նոր տեսակի դինոզավրը կոչվում է Stegouros elengassen՝ հունարեն stego (տանիք) և uros (պոչ) բառերից:

Աղբյուր՝ france24.com

12:44 Աշխարհում
Իրկուտսկում արտակարգ վայրէջք է կատարել «S7»-ի խափանված մարդատար ինքնաթիռը

Մագադանից Նովոսիբիրսկ թռչող «S7» ավիաընկերության օդանավը Իրկուտսկում վայրէջք է կատարել էլեկտրական սարքավորումների խափանման պատճառով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Airbus 321 ինքնաթիռում եղել է 199 ուղևոր, տուժածներ չկան։
 

12:05 Աշխարհում
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբի պայթյունից 4 մարդ է տուժել

Չորս մարդ վիրավորվել է, մեկը՝ ծանր, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբը պայթել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի երկաթուղու շինարարության հրապարակում։ Հրշեջները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Դոններսբերգեր կամրջի մոտ՝ գլխավոր կայարանի մոտ հորատման աշխատանքների ժամանակ։ Արդյունքում երկաթուղային տրանսպորտը Մյունխենի մեծ մասում կանգնեցվել է:

Աղբյուր՝ bbc.com

11:31 Աշխարհում
Netflix-ը կնկարահանի «Թղթե տան» սփին-օֆֆը՝ «Բեռլին» անվանումով

Netflix սթրիմինգային ծառայությունը պատրաստվում «Բեռլին» կոչվող սփին-օֆֆի նկարահանումներին: Սերիալի պրեմիերան նախատեսված է 2023 թվականին։

Աղբյուր՝ kulturomania.ru

11:26 Աշխարհում
Իրանի և Թալիբանի զինված ուժերը բախումներ են ունեցել սահմանամերձ գոտում

Աֆղանստան-Իրան սահմանի մոտ բախումներ են տեղի ունեցել իրանցի զինվորների և թալիբների ուժերի միջև: Ըստ երևույթին, զոհեր չեն եղել և ավելի ուշ կատարվածը որակվել է  որպես «թյուրիմացություն»: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ թալիբական ուժերը կրակ են բացել իրանցի ֆերմերների վրա՝ մտածելով, որ նրանք խախտել են սահմանը, ինչի հետևանքով իրանցի զինվորները միջամտել են:

Աղբյուր՝ aljazeera.com

11:17 Աշխարհում
Բժիշկը տուգանվել է՝ հիվանդի սխալ ոտքը անդամահատելու համար

Ավստրիայում վիրաբույժը տուգանվել է՝ այս տարվա սկզբին հիվանդի սխալ ոտքը անդամահատելու համար: Տարեց հիվանդի աջ ոտքը հեռացվել էր ձախի փոխարեն, սխալը հայտնաբերվել էր միայն երկու օր անց։ Չորեքշաբթի օրը Լինցի դատարանը 43-ամյա կնոջը մեղավոր է ճանաչել կոպիտ անփութության մեջ և տուգանել 2700 եվրոյով։ մինչև գործի դատարան հասնելը մահացած հիվանդի այրին նույնպես փոխհատուցում է ստացել 5000 եվրոյի չափով:

Աղբյուր՝ bbc.com

11:04 Աշխարհում
Գրադսկիի հայրենի քաղաքում նրա պատվին փողոց կկոչեն

Չելյաբինսկի շրջանի Կոպեյսկ քաղաքի փողոցը, որտեղ ծնվել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին, անվանակոչվել է նրա պատվին, չորեքշաբթի հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Անդրեյ Ֆալեյչիկը։ Արտիստը մահացել է նոյեմբերի 28-ին՝ կյանքի 73-րդ տարում։

Աղբյուր՝ ria.ru

10:51 Աշխարհում
ԵՄ-ն նոր հիմնադրամ է ստեղծում՝ Չինաստանի ազդեցությանը մարտահրավեր նետելու համար

Համաշխարհային ենթակառուցվածքներում 300 միլիարդ եվրո ներդնելու ԵՄ ծրագիրը ավելի լավը կլինի, քան Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» նախաձեռնությունը, ասել է Եվրահանձնաժողովի նախագահը, երբ նա հայտարարել զարգացող երկրներում տեխնոլոգիաների և հանրային ծառայությունների խթանման ռազմավարության մասին:

Աղբյուր՝ theguardian.com

10:44 Աշխարհում
ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը

Հարավային Աֆրիկայից մեկնած, պատվաստված ճանապարհորդը դարձել է ԱՄՆ-ում առաջինը, ով վարակված է կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն», շտամով, նա ծանր ախտանիշներ չունի: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին։

Աղբյուր՝ ria.ru

22:36 Աշխարհում
Եթովպիայի վարչապետը, որը գտնվում է առաջնագծում, կոչ է անում զորքերին «ոչնչացնել» թշնամուն

Աբի Ահմեդն հայտարարել է, որ իր թշնամիները պարտվել են, և խոստացել է վերադարձնել Ամհարայի շրջանի տարածքը Տիգրայի ապստամբ ուժերից՝ Աֆար շրջանում տիգրայանների դեմ ռազմական հաղթանակները գովաբանելուց հետո:

Աղբյուր՝ reuters.com

22:25 Աշխարհում
Զելենսկին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ «պատերազմը դադարեցնելու համար»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ իր երկրի արևելքում ռուսամետ անջատողականների հետ ութամյա պատերազմին վերջ տալու համար։

Աղբյուր՝ france24.com

22:13 Աշխարհում
«Կաղամարի խաղի» աստղը հանդես կգա «Թղթե տան» կորեական տարբերակում

Հարավկորեական «Կաղամարի խաղի» սերիալի աստղ Փակ Հե Սուն կնկարահանվի Netflix-ի «Թղթե տունը» սերիալի կորեական տարբերակում: Դերասանը կմարմնավորի գլխավոր դերերից մեկը՝ Բեռլին անունով կերպարը։ Նախագծի ռեժիսորի աթոռը զբաղեցնում է Կիմ Սոն Հոնը («Ձայնը», «Ստախոսների խաղը», «Սև»):

Աղբյուր՝ gazeta.ru

18:14 Աշխարհում
Իլոն Մասկը սկսել է սուլիչներ վաճառել

Միլիարդատեր և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը նոր գաջեթ է ներկայացրել։ Twitter-ում նա հայտարարել է Cyberwhistle սուլիչի վաճառքի մասին։ Մասկի խոսքով՝ Cyberwhistle-ը սովորական սուլիչ չէ, այլ պրեմիում դասի կոլեկցիոն գաջեթ։ Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից և հիշեցնում է Cybertruck էլեկտրական մեքենայի դիզայնը։ Cyberwhistle-ի արժեքը 50 դոլար է:

Աղբյուր՝ korrespondent.net

18:11 Հայաստան
Ապարանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանը կաշխատի

Ապարան, «Գնթունիկ» սուպերմարկետ, 2-րդ հարկ հասցեում, ժամը 11:00-18:00-ն:

Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն 

18:07 Հայաստան
Դիլիջան քաղաքում COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կայանները կկգործեն

քաղաքպետարանի և մշակույթի տան հարակից տարածքում երկուշաբթի-ուբաթ՝ ժամը 11:00-16-00-ն : Առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը:

Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն 

17:55 Հայաստան
Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով N զորամասում դեկտեմբերի 1-ին անցկացվել են պարապմունքներ:

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:00 Աշխարհում
Եթովպիայի կառավարությունը հայտնել է, որ իր ուժերը հետ են գրավել Շևա Ռոբիթը,

որը գտնվում է մայրաքաղաք Ադիս Աբեբայից մոտ 220 կմ հեռավորության վրա: Այն անցյալ շաբաթ խլել էին հյուսիսային Տիգրայ շրջանի գրոհայինները: Չորեքշաբթի կառավարության խոսնակ Լեգես Տուլուն նշել է, որ Շևա Ռոբիթը մի քանի այլ փոքր քաղաքների հետ վերագրավվել են Եթովպիայի բանակի և վարչապետ Աբի Ահմեդին հավատարիմ ուժերի կողմից: Նա անցյալ շաբաթ հայտարարել էր, որ կմեկնի մարտի դաշտ՝ հակահարձակում իրականացնելու:

Աղբյուր՝ aljazeera.com

16:47 Աշխարհում
«Անժիի» նախկին խաղացող Էտո'Օն նշել է Մեսսիի և Ռոնալդուի հետնորդի անունը

Մախաչկալայի Անժիի նախկին խաղացող Սամուել Էտո'Օն կարծում է, որ ֆրանսիական «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն համաշխարհային ֆուտբոլում կլինի Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդը: Լուրը հայտնել է AS-ը։

Աղբյուր՝ gazeta.ru

15:58 Աշխարհում
ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարարի հետ

Էնթոնի Բլինքենը հինգշաբթի Ստոկհոլմում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Բլինքենը կհանդիպի նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Նախարարների խորհրդի նիստի շրջանակում, ասել է պաշտոնյան։

Աղբյուր՝ cnn.com

15:50 Աշխարհում
Հանրահայտ Ստփեան կատուն գովազդել է Valentino-ի պայուսակը

Ուկրաինայում հայտնի կատու Ստեփանը պատվեր է ստացել Valentino իտալական նորաձևության տնից։ Բրենդը կատվին է վստահել իր պայուսակի գովազդը։ Վալենտինոյի աքսեսուարով լուսանկարը հայտնվել է Ստեփան կատվի Instagram-ում։

Աղբյուր՝ korrespondent.net

15:08 Աշխարհում
1799 թվականի հեղաշրջման ժամանակ Նապոլեոնի կրած թուրը աճուրդի է հանվել ԱՄՆ-ում

Թուրը հանգստյան օրերին աճուրդի կհանվի ֆրանսիական կայսերը պատկանող հինգ այլ զենքերի հետ միասին: Լոտը, որը դեկտեմբերի 3-ից 5-ը աճուրդի կդրվի Իլինոյսի «Rock Island Auction» ընկերության կողմից, գնահատվում է 1,5-ից 3,5 միլիոն դոլար:

Աղբյուր՝ france24.com

14:56 Աշխարհում
«Բարսելոնան» առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին» ձեռք բերել Կոուտինյոյին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հայտնում է Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն 29-ամյա բրազիլացիուն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ինքը՝ ֆուտբոլիստը, հայտարարել է, որ չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանում հեռանալ «Բարսայից»։

Աղբյուր՝ sport-express.ru

14:35 Աշխարհում
Կյանքից հեռացել է դերասան և կասկադյոր Թոմի Լեյնը

Նրա դուստրը՝ Կամալան հայտնել է, որ նա մահացել է ԹՔՕՀ-ի դեմ երկարատև պայքարից հետո: Լեյնը 83 տարեկան էր: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Ապրիր և թող մյուսներին մեռնել»-ը և «Shaft»-ը (1971).

Աղբյուր՝ variety.com

14:17 Աշխարհում
Լավրովը մեկնաբանել է Էրդողանին նվիրված թյուրքական աշխարհի քարտեզը

Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակինների» բնակության տարածքին համապատասխան: Այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները. ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։

Աղբյուր՝ ria.ru

14:03 Աշխարհում
Թել Ավիվն առաջին անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը

Չորեքշաբթի օրը հրապարակված հետազոտության համաձայն՝ Թել Ավիվը աշխարհի ամենաթանկ քաղաքն է ապրելու համար. թռիչքային գնաճը բարձրացրել է կյանքի ծախսերը ամբողջ աշխարհում: Իսրայելական քաղաքը բարձրացել է հինգ աստիճանով՝ Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից կազմված հեղինակավոր վարկանշային աղյուսակում առաջին անգամ գրավելով առաջին տեղը:

Աղբյուր՝ france24.com

13:24 Աշխարհում
Ֆաբերժեի աշխատանքները Լոնդոնի աճուրդում վաճառվել են գնահատված արժեքից երկու անգամ ավելի գնով

«Քրիստիսի» աճուրդի տան ընդհանուր հասույթը «Ֆաբերժեի գլուխգործոցները՝ Հարի Վուլֆի հավաքածուից» աճուրդից հետո կազմել է 5,2 միլիոն ֆունտ ստերլինգ՝ երկու անգամ գերազանցելով նախնական գնահատված արժեքը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են աճուրդի տանը։
 

13:06 Հայաստան
Արմավիրում վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Մխիթարյանին (Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը: Արտադրամասում իրականացված վերստուգման արդյունքները փաստել են՝ նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման մասին:

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

12:58 Աշխարհում
Լեսոտոյի նախկին վարչապետ Թոմաս Թաբեյնը մեղադրվում է կնոջ սպանության մեջ

Լեսոտոյի նախկին վարչապետ Թոմաս Թաբեյնին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականին նախկին կնոջ՝ Լիպոլելա Թաբեյնի սպանության համար: Անցյալ տարի նույն հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել նրա ներկայիս կնոջը՝ Մեզայա Թաբեյնին: Սպանության ժամանակ նա ապրում էր նախկին վարապետի հետ. նրանք մեղադրվում են մարդասպաններ վարձելու մեջ: Երկուսն էլ հերքել են իրենց առնչությունը։

Աղբյուր՝ bbc.com

12:30 Աշխարհում
Մոտ 3 միլիարդ մարդ երբեք չի օգտվել ինտերնետից

Աշխարհում բնակչության 37%-ը՝ 2,9 միլիարդ մարդ, երբեք չի օգտվել ինտերնետից։ Այս մասին հայտնում է Ֆրանսպրեսը՝ հղում անելով հեռահաղորդակցության ՄԱԿ-ի միջազգային միությանը։ 2,9 միլիարդի 96 տոկոսն ապրում է զարգացող երկրներում։ Միևնույն ժամանակ, ինտերնետից օգտվողների թիվը 2021 թվականին հասել է 4,9 միլիարդի՝ 2019 թվականի շուրջ 4,1 միլիարդից։

Աղբյուր՝ korrespondent.net

12:16 Հայաստան
ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Նոյեմբերի 30-ի երեկոյան վերահսկողություն է կատարվել 25 տնտեսավարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն: Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են ոչ միայն Երևանի կենտրոնի, այլև ՍԱՏՄ Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները: 

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}