Կրթություն, գիտություն 10:30 22/10/2021 Հայաստան

Մանուկ Հերգնյան. Գիտական հետազոտությունների գերակայությունները պետք է շատ ավելի խիստ սահմանվեն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության համահիմնադիր և կառավարող գործընկեր, Մանուկ Հերգնյանի հետ Panorama.am-ը զրուցել է Հայաստանում գիտության դերի, դրա զարգացման ուղիների, դրա դիմաց վճարելիք գնի մասին։

Panorama.am-Պարոն Հերգնյան,  21-րդ դարում Հայաստանում իշխանությանը, հասարակությանը փորձում ենք համոզել, որ գիտությունը և դրա զարգացումը կարևոր են։ Օրինակ, «Գիտուժ» նախաձեռնությունը ստեղծվել է հենց գիտության դերի բարձրացման ու գիտության ֆինանսավորման հետևողական ավելացման պահանջով։ Ինչո՞ւ հիմա այդ խնդիրը դարձավ արդիական։

Մանուկ Հերգնյան-Խոսքն իրականում վերաբերում է նրան, որ փոքր ու զարգացման նման մակարդակ ու նման ժառանգություն ունեցող երկիրն ինչպիսի գերակայություններ պետք է սահմանի։ Մենք ունենք լրջագույն մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար ընտրություն պետք է կատարենք, քանի որ ռեսուրսները սահմանափակ են։ Արդյոք հասարակության, երկրի, պետության մակարդակով այդ ընտրությունը պե՞տք է լինի գիտության օգտին, թե՞ ոչ և ինչպիսի՞ ընտրություն պետք է կատարել։ Վերջին շրջանում այս խնդիրը սրվել է մի  քանի պատճառով։ Նախ ձևավորվել է մի ոլորտ, որը կոնկրետ պահանջարկ է ներկայացնում գիտության և գիտության պրոդուկտների նկատմամբ։ Խոսքը վերաբերում  է տեղեկատվական տեխնոլոգիաների ու  նրան հարակից զարգացող ոլորտերի մասին։ Հետևաբար ձևավորվել է պահանջատեր տնտեսության ոլորտ։

Երկրորդ պատճառն այն է, որ մենք, բախվելով անվտանգային լրջագույն խնդիրների, մեր հայացքը հառում ենք գիտությանը, որպես պաշտպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիական լուծումների սնուցող աղբյուր։ Սա ենթադրում է ոչ միայն եղած, հայտնի տեխնոլոգիաների յուրացում, այլև նոր գիտելիքի ստեղծում ու դրա հիման վրա նոր տեխնոլոգիաների ստեղծում։ Դրա համար է այդ խնդիրն ակնհայտ սրվել ու դրվել նոր մակարդակի վրա։

Panorama.am-Պետության, հասարակության արժեքային ընտրությունն ինչպիսի՞ն պետք  է լինի ստեղծված իրավիճակում։

Մանուկ Հերգնյան-Երբ ինչ-որ բան ընտրում ես, նշանակում է ինչ-որ մի կամ մի շարք բաներից հրաժարվում ես։ Երբ մենք ասում ենք, գիտությանն ավելի շատ ռեսուրսներ պետք է տրամադրենք, ուրեմն մի տեղից այդ գումարը պետք է կտրենք, իսկ դա նշանակում է, որ օրինակ, մեր հարկերը կարող են բարձրանալ կամ ինչ-որ ուղղությամբ ծախսերը կրճատվել։ Մենք պատրաստ պետք է լինենք նմանատիպ զոհողությունների, երկարաժամկետ ներդրումների, սա զարգացման հիմնարար կանոններից է։

Երկրորդ, երբ մենք  նպատակ ենք դնում մեծացնել գիտական գործունեության հնարավորությունները, դա նշանակում է, որ էականորեն պետք է ավելացնել կրթությանն ուղղված ներդրումները, որպես առաջինի սնուցման աղբյուր, քանզի նման բաղադրյալ խնդիրները լուծելի են միայն համապարփակ մոտեցման պարագայում։ Իսկ կրթության ոլորտը համաշխարհային մակարդակով կանգնած է արմատական փոփոխությունների անհրաժեշտության առջև, որը պայմանավորված է նախևառաջ աննախադեպ տեխնոլոգիական զարգացումով և դրանից բխող գիտելիքի յուրացման բոլորովին նոր ընկալումներով։  Մենք պետք է դառնանք այն երկրներից մեկը, որը փնտրում է  այսօրվա դարաշրջանին համահունչ կրթական մոդելներ, դառնանք համաշխարհային փնտրտուքի մասնակից։ Սա ևս կարևոր ընտրություն է, դրա համար անհրաժեշտ է արժևորել այն մարդկանց գիտելիքը, որոնք համաշխարհային մակարդակով այդ խնդիրներով են զբաղված, կարողանում են բերել լավագույն գիտելիքը մեր երկիր։ Միևնույն ժամանակ ամենակարևորն այն է, որ նպատակ ունենանք փնտրելու ու գտնելու այնպիսի մոդելներ, որոնք բխում են սեփական մարտահրավերներից, առանձնահատկություններից, առանց ուղղակի պատճենումների։ Հետևաբար, պետք է որոշակի «վստահության վարկ» տանք այն մարդկանց և նախաձեռնություններին, որոնք հենց այս տրամաբանությունից են բխում։

Երրորդ մակարդակն այն է, որ կրթության ու գիտության դերը արժևորող հասարակությունում ռացիոնալ գիտելիքն ու ընտրությունն են արժևորվում, արժևորվում է մարդը, որն անընդհատ փնտրում է  ճշմարտությունը։ Վերջին հաշվով գիտությունը փնտրում է ճշմարտություն, թեպետ չունի այդ հարցում մենաշնորհ։ Սա էլ արժեքային ընտրության կարևորագույն շերտ է, որը պետք է սկսել սերմանել փոքր ժամանակվանից ու որն իր հերթին պարտադրում է  համապատասխան մոտեցում կրթական համակարգի նկատմամբ։

Panorama.am -Մեր հասարակությունը պատրա՞ստ է նման ընտրության։

Մանուկ Հերգնյան- Նման բարդ համակարգերը միանգամից չեն սկսում շարժվել մի ուղղությամբ։ Բյուրեղացման որոշակի կենտրոններ են ստեղծվում, որոնք ձևավորւոմ են հստակ օրակարգեր ու իրենց էներգետիկայի հաշվին դառնում են ձգողականության կենտրոն, և որոնց կուտակային ազդեցությունը բերում է համակարգային փոփոխությունների։ Նույն «Գիտուժ» նախաձեռնությունը նման կենտրոններից է, որը ձևավորվել է, ինչպես նշեցի, քանի որ տեխնոլոգիական ոլորտում ձևավորվել է կարիք։

Բայց ավելի բարդ խնդիրները դեռ առջևում են։ Տեսեք, մեզ մոտ արագ զարգացավ բարձր տեխոնոլոգիական ոլորտի ծրագրային ապահովման մշակման ենթաոոլորտը, որն ինչ-որ պահից հասկացավ, որ ավելի բարդ պրոդուկտների շուկայում մրցակցելու համար անհրաժեշտ է ավելի խոր գիտելիք՝ հիմնված գիտական հետազոտությունների վրա։ Եթե մենք նպատակադրենք զարգացնել նոր ուղղություններ, անպայման բախվելու ենք նմանատիպ խնդրի այդ ուղղությունների շրջանակներում ևս։ Մասնավորապես, նախկինում մեր հաջողությունները կապված են եղել հիմնականում այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են, օրինակ, օնլայն սպառողական ծառայությունների կամ ձեռնարկությունների համար ծրագրային փաթեթների մշակման հետ, ու եթե մենք հիմա փորձենք մտնել նոր սեգմենտներ՝ մասնավորապես կենսատեխնոլոգիաների, մաքուր տեխնոլոգիաների, բժշկական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ապա առանց մի քանի համաշխարհային մակարդակի գերազանցության կենտրոնների առկայության դժվար թե կարողանանք համանման հոջողություններ արձանագրել։

Խոսքս ավելի հստակեցնեմ մեր ֆոնդի օրինակով։ «Գրանատուս Վենչուրս»-ը, երկրորդ վենչուրային ֆոնդն է ստեղծել վաղ զարգացման շրջանում գտնվող բարձր տեխնոլոգիական ստարտափերի մեջ նեդրում անելու նպատակով և դրա շրջանակներում բժշկական տեխնոլոգիաները առաջնահերթություն են մեզ համար։ Այդ ոլորտում հայկական ստարտափերի  քանակությունը չափազանց սահմանափակ է, հետևաբար, մենք փորձում ենք նաև գայթակղել դրսի ստարտափերին իրենց որոշ կարևոր գործառնություններ տեղափոխելու Հայաստան՝ միավորելով այնտեղի գիտական նորամուծական մոտեցումները հայկական ծրագրավորողների տաղանդին և փորձելով կամաց-կամաց կապեր ստեղծել մեր գիտական հաստատությունների հետ, հետագայում Հայաստանում բուն կենսատեխնոլագիական պրոցեսներ իրականացնելու տեսլականով։ Բայց դա մեր մասնավոր կազմակերպության մասնավոր նախաձեռնությունն է։ Եթե Հայաստանում այդ ոլորտներում լինեին գիտական գերազանցության կենտրոններ, ապա մեր գործը շատ ավելի հեշտ կլիներ, մենք ավելի մեծ հնարավորություններ կունենայինք նման ընկերություններ բերել Հայաստան, կամ նման ընկերություններ աճեցնել այստեղ ու աջակցել իրենց հաջողությանը։ Հետևաբար, նշված ոլորտներում զարգացումը անպայմանորեն կապված է լինելու գիտական ենթակառուցվածքների զարգացման հետ։

Panorama.am-Հայաստանում գիտության ո՞ր ճյուղերն են զարգացած ու պոտենցալ ունեն ներդրումների շնորհիվ հաջողություններ գրանցել։

Մանուկ Հերգնյան- նախ արձանագրենք, որ գիտության նպատակները չեն սահմանափակվում առևտրային պրոդուկտների ստեղծմամբ, բայց եթե մի պահ այդ տեսանկյունից նայենք, և եթե պետք է առանձնացնել մի ուղղություն ապա ես կարծում եմ, որ մեծ հնարավորություն կա այն ոլորտներում, որտեղ ինտենսիվորեն օգտագործվում է տվյալների վերլուծությունը ՝ արհեստական բանականություն մեթոդների միջոցով։ Լուրջ հաջողություններ են գրանցվում հիմնականում միջառարկայական գիտելիքի և մեթոդների կիրառմամբ։ Օրինակ, հիմա շատ արագ զարգանում է արհեստական բանականության կիրառումը կենսատեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում,  հատկապես գենոմիկայի զարգացման հետ զուգընթաց։ Հիմա մեզ մոտ զարգացած է մի մասը, մյուս մասը թույլ է։ Եթե փորձենք զարգացնել այդ թույլ մասը, կունենանք շատ լուրջ արդյունքներ։ Բիոտեխնոլգիաների արժեշղթաներում կան բաղադրիչներ, որոնք չեն պահանջում շատ մեծ ներդրումներ կամ ենթակառուցավածքներ, հետևաբար Հայաստանը հնարավորություն ունի այդ ոլորտներում լուրջ խաղացող դառնալ։ Մյուս կողմից, օրինակ, մաքուր էներգիայի մասով խնդիրներն ավելի բարդ են, քանի որ այստեղ ռադիկալ նորարարությունները հիմնականում պահանջում են շատ ավելի մեծ ծավալի ներդրումներ և զարգացած էկոհամակարգ։

Panorama.am-Պատերազմում տարած պարտությունից հետո Հայաստանում դեմքով շրջվեցին դեպի գիտությունը, այն սկսեց կարևորորվել հատկապես անվտանգության համատեքստում։ Ո՞րը կլինի այն գինը, եթե մեր ընտրությունը կանգ չառնի գիտության զարգացման վրա։

Մանուկ Հերգնյան- Այսօրվա պատերազմը տեխնոլոգիաների պատերազմ է՝  սկսած կառավարումից մինչև տեխնոլոգիական զենքերի կիրառում։ Եթե գիտության զարգացումը դիտարկենք անվտանգության տեսանկյունից, ապա այն բացարձակ անհրաժեշտություն է։ Նախ, գիտական հետազոտությունների վերածումը անվտագային լուծումների գծային պրոցես  չէ, այսինքն մենք չպետք է ակնկալենք, որ գիտական կենտրոնի մեջ մեկ միավոր ներդրումից հետո հաջորդ փուլում պետք է ստանանք անվտանգային լուծում։ Մեզ համար որպես նպատակ պետք է ձևակերպել գիտական միջավայրերի ձևավորումը, որոնք նպաստում են այնպիսի մարդկանց ձևավորմանը, որոնք ոչ միայն գիտական վերլուծություններ են անում, այլև դասավանդում են ու կրթության միջոցով փոխանցում են գիտելիք, որտեղից էլ դուրս են գալիս մարդիկ որոնք պահանջարկած են բազմաթիվ ոլորտներում, ներառյալ անվտանգային։ Երկրորդ, մեր պարագայում, կարծում եմ գիտական հետազոտությունների գերակայությունները պետք է շատ ավելի խիստ սահմանվեն, անհամամասնորեն շեշտադրում անելով անվտագային լուծման ներուժ ունեցող ուղղությունների վրա։ Դա բխում է մեր պետության կենսունակության հրամայականից։

Panorama.am-Շնորհակալ եմ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}