Արման Մելիքյան. Վերջ կդրվի այստեղ ռուսական ռազմական ներկայությանը
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.
«Ներկա պայմաններում ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից՝ Արցախի անկախության կամ Հայաստանի Հանրապետության մասը լինելու պաշտոնական ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանում Ալիևների կլանի իշխանության տապալմանը:
Արդյունքում էապես կնվազի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում և, միգուցե, վերջ կդրվի այստեղ ռուսական ռազմական ներկայությանը:
Այս համատեքստում Ալիևների հնարավոր տապալումը նոր հնրավորություններ կընձեռի հատկապես Ադրբեջանում թուրքական ռազմա-քաղաքական և տնտեսական ազդեցության շեշտակի աճի համար»։