Զինվորի մայկա-տրուսիկ չունենալու թիվ մեկ պատասխանատուն ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է եղել. Սայաթ Շիրինյան
«Իշխանությունները նախկին թալանից են խոսում, թե բա՝ ալենսիմոնյանները, մյուսները բանակում սոված էին մնացել, բայց այդ ժամանակ ՊՆ թիկունքի գծով փոխնախարարը, պահեստապետը եղել է Գագիկ Մելքոնյանը»,-«Հայելի» ակումբում հայտարարեց ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը և ՔՊ-ականներին հորդորեց Մելքոնյանի օձիքից բռնեն և հարցնեն, թե ինչու են զինվորները ժամանակին սոված մնացել:
Բանախոսը հիշեց, որ Գագիկ Մելքոնյանը հենց չարաշահումների համար էլ պաշտպանության համակարգից հեռացվել է:
«Եթե հայտարարում եք, որ մեր զինվորը մայկա-տրուսիկ չի ունեցել, ապա թիվ մեկ պատասխանատուն եղել է Գագիկ Մելքոնյանը, որը ձեր ցուցակով դառնում է պատգամավոր»,-շեշտեց Շիրինյանը և անտրամաբանական գնահատեց, երբ նման հայտարարություններ անելուց հետո ՔՊ-ականները ողջունում են իրենց ցուցակով նրան պատգամավոր դարձնելը:
Ոստիկանության գնդապետը ՔՊ-ականներին հորդորեց նայել, թե իրենց կողքին, իրենց հենց գնահատմամաբ, ինչքան նախկին թալանչիներ կան և առաջինը նրանցից պետք է հարցերը պարզեն:
Սայաթ Շիրինյանի խոսքով՝ այս ամենը փաստում է, որ թալանչիների թեման այն կեղծ օրակարգն էր, որով մարդկանց համախմբեցին իրենց շուրջ, իսկ այսօր այդ նույն թալանչիները իշխանության կողքին են:
Բանախոսը հայտնեց, որ Հայստանի թիվ մեկ սադրիչը Նիկոլ Փաշինյանն է, որը մարտի 1-ով դատապարտվել է սադրելու համար և մինչ օրս դատավճիռը բողոքարկված չէ:
Ոստիկանության գնդապետը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանն էր, որ ժողովրդին հանեց ոստիկանների դեմ և ծեծեցին ոստիկաններին, իսկ հիմա ոստիկանները չունեն արժանապատվություն և կատարում են Փաշինյանի հրամանները, բայց և անմիջապես նկատեց, որ Վահե Ղազարյանից արժանապատվություն պահանջելն էլ իմաստ չունի:
«Այդքան ստորացած, նսեմացած ինչպե՞ս կարելի է ծառայել մի անձի, էս ի՞նչ ծառայություն եք դուք մատուցում, Նիկոլի հետևը գրկած ման եք գալիս, 2 կիլոմեր չի կարողանում առանց զորքերի գնալ, 3-5 հազար ոստիկան են շարում, որ այդ ժողվարչապետը տեղաշարժի»,-ասաց Շիրինյանը և հարց բարձրացներց, որ եթե Փաշինյանը ժողովրդից է վախեցած, ապա լրագրողներից ինչո՞ւ է վախենում, ինչո՞ւ մի հանդիպում չի կազմակերպում նրանց հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին