Քաղաքական 18:45 22/10/2021 Հայաստան

Սխալ է Արցախի շուրջ հակամարտությունը միայն երկու երկրների միջև խնդիր ներկայացնելը. Գևորգ Դանիելյան

«Այս ընթացքում ծագում են իրավիճակային հարցեր և եթե մենք չենք ունենում հիմնարար մոտեցում, ըստ այդմ էլ իրավիճակային խնդիրների վրա շատ ռեսուրս ենք վատնում»,- «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը և նկատեց, որ այդ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ  ընդդիմությունը մոռանում է, որ ավելի կարևոր հարցեր կան:

Դանիելյանը հայտնեց, որ իր ելույթում չի կարող ամեն ինչ ասել, քանի որ քննարկումն բաց է, այն նաև  թշնամիներն են լսում և հույս հայտնեց, որ կձևավորվի աշխատանքային խումբ, որտեղ ավելի անկաշկանդ քննարկումներ կիրականացվեն:

«Մենք շատ դեպքերում Արցախի շուրջ հակամարտությունը ներկայացնում ենք երկու երկրների միջև հակամարտություն, մինչդեռ նման բան գոյություն չունի, իսկ թշնամի երկրի նախագահը ներկայացնում է, որ այն կրոնական ենթատեքստ ունի և  պատերազմի տարելիցի իր ելույթում ասում է, որ ինքը կարողացավ հաղթել իսլամիզմի դեմ ելած քրիստոնեությանը»,-ասաց իրավագիտության դոկտորը և պնդեց, որ նման և բազում այլ սայթաքումներ պետք է կարողանալ օգտագործել Ադրբեջանի դեմ:

Ըստ Գևորգ Դանիելյանի՝ պետք է հասկանալ, որ նման հայտարարություններով Ալիևը ողջ աշխարհին ուզում է ապացուցել, որ ինքն է եղել այս պատերազմի հիմնական մասնակիցը, մինչդեռ այդպես չէ, դրա ընթացքը Թուրքիան է կանխորոշել և ադյունքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ Անկարան արդեն միջնորդի դերի մեջ է փորձում տեղավորվել, որն անվտանգության տեսանկյունից չափազանց վտանգավոր է:

Նրա խոսքով՝ հսկայական տվյալներ կան, նաև այլ երկրների հետախազական ծառայությունների տիրապետման տակ, որ պատերազմի հիմնական մասնակիցն եղել է Թուրքիայն, որ ներգրավված են եղել նաև զինված ահաբեկչական խմբավորումներ, իսկ հայկական կողմը կարծես այդ մասին մոռացել է և կենտրոնացել Ադրբեջանի վրա:

«Եթե մենք անվտանգության խնդիր ենք լուծում, ապա պետք է հասկանալ, որ Թուրքիայի դերակատարությունը պետք է հստակեցվի, այլապես մեզ համար նա կընկալվի որպես միջնորդ, դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ»,-ասաց Դանիելյանը և պնդեց, որ դրան հակառակ արտաքաին քաղաքականությունը և միջազգային դատական գործընթանցերը չեն գնում այնպես, որ Թուրքիան իրոք ընկալվի որպես պատերազմի ակտիվ մասնակից, այլ ոչ թե միջնորդ:

Նա բերեց ՀԱԱԳԱ-ի դատարանում ընթացող դատավարության օրինակը, երբ պատասխանող կողմը միայն Ադրբեջանն է՝ Թուրքիան գոյություն չունի:

Իրավագիտության դոկտորը պնդեց, որ սահմանազատման և սահմանագծման խնդիրը պետք է լուծվի միայն Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշումից հետո, եթե ոչ, ապա հակամարտության հետ կապված որևէ այլ հարց չի լուծվի:

«Պետք է նաև խնդիր բարձրացվի քննարկելու, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրավական ուժ չունի և եթե այն չենք կարող անել երկրի ներսում, ապա պետք է դիմել այն բոլոր միջազգային կառույցներին, որոնք  շահագրգռված են գործի ելքով և ակտիվ մասնակցություն ունեն գործընթացներում»,-հայտարարեց Դանիելյանը և հիմնավորեց, որ Սահմանադրության 116 հոդվածի երկրորդ մասում սահմանված է, որ ռազմական, քաղաքական, նշանակություն ունեցող միջազգային պայմանագրերը ենթակա են վավերացման և քանի դեռ չեն վավերացվել՝ որևէ իրավական ուժ չունեն, մյուս կողմից էլ տարածքային ամբողջականության սպառնալիքի տակ ստորագրված պայմանագիրն ի սկզբանե անվավեր է գնահատվում:

Նրա խոսքով փաստաթղթի անվանումը նշանակություն չունի, քանի որ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի երկրորդ հոդվածն ասում են, որ անկախ անվանումից, ցանկացած միջազգային պայմանավորվածություն պետք է ընկալվի որպես պայմանագիր:

Նա մտահոգություն հայտնեց, որ հետպատերազմյան շրջանում ստորագրվող նման պայմանագրերի վտանգը մեծ է, քանի որ այս կարգի պայմանավորվածությունները կարող են շահեկան չլինել Հայաստանի համար, և դրա հավանականությունը չափազամնց մեծ է առաջին հերթին ներքին անորակ օրենսդրությանն և նույն որոկավո էլ մշակովող միջազգային իրավական փաստաթղթերի առումով:

Իրավագիտության դոկտորն իր խոսքը հիմնավորեց՝ բերելով անձնագրերի վավարականությունը 10 տարուց 2 տարի դարձնելու նախագծի հիմնավորման օրինակը: Գևորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունը հիմնավորված է նախարարական կոմիտեի հանձնարարականով, այն դեպքում, երբ նման բան Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել, քանի որ այն խորհրդատվական մարմին է կառավարության նիստերի օրակարգը հաստատելու գործառույթ ունի միայն:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}