Աղբյուր Սերոբը, Արաբոն, Գևորգ Չաուշը, եթե այսօր կենդանի լինեին, բոլորը փտելու էին ԱԱԾ-ի նկուղներում.Դավիթ Սահակյանց
«Այդ մարդիկ այնքան են հղփացել իրենց պաշտոններով, կոստյումներով, մեքենաների մեջ, որ իրենց հասցեին ցանկացած քննադատություն ընդունում են որպես դեմարշ»,-«Հայելի» ակումբում հայտնեց «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնլով ադրբեջանցի զինվորների՝ ՀՀ տարածքում ամրանալու վերաբերյալ ՄԻՊ-ի վերջին հայտարարությանը իշխանությունների կոշտ արձագանքին:
Նա անընդունելի համարեց, որ գեղարքունիքի գյուղերի մոտ սահմանը խախտելով թշնամու դերքերի առակայության մասին հրապարակած փաստական տվյալներին ի պատասխան ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Արման Թաթոյանը քաղաքական հայտարարություններ է անում և նրա պաշտոնավարմանն ընդամենը մի քանի ամիս է մնացել:
Սահակյանցը պնդեց, որ կազմալուծված պետական ինստիտուտների պարագայում միակ ինստիտուտը քաղաքացու արժանապատվությունն է մնացել, որը կարող է փրկել հայ ժողովրդին, և եթե այս փուլում թույլ տրվի արժանապատվության հավասարեցում գետնին, ապա այն կլինի հայի վերջին բաստիոնի, բլինադժի անկումը:
Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունները մարդկանց արժանապատվությունը կհասցնեն գետնին, այն ժամանակ թշնամի կհայտարարերն Թեհլերյանին՝ ասելով, որ նրա պատճառով այսօր խնդիրներ ունենք Թուրքիայի հետ:
«Աղբյուր Սերոբը, Արաբոն, Գևորգ Չաուշը , որոնք հայրենասիրության և պայքարի խորհուրդն են, եթե այսօր կենդանի լինեին, բոլորը փտելու էին ԱԱԾ-ի, քրեկատարողականների նկուղներում, այսօր այդ ուժերն են իշխանության»,-հայտարարեց բանախոսը:
Նա հույս հայտնեց, որ հասարակությունը կհասկանա, որ հնարավոր է արժանապատվության վրա հիմնվելով գնալ և թրքաբարո դուրսպրծուկներին իրենց բնական տեղը ցույց տալ՝ գնահատելով Գորիսի ՏԻՄ ընտրությունները, բայց նաև ընդդիմությանը զգուշացրեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում իշխանությունները կդիմեն լուրջ քայլերի և պետեք է պատրաստվել դրանց, քանի դեռ վերջնականապես ամեն ինչ չի կորցվել:
Մուլտիպլիկատորը հայտարարեց, որ ընտրողները լավ գիտեին, որ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի հետ է, հետևաբար գնացել էին այդ ուժին ձայն տալու և կեղծ են շրջանառվող այն թեզերը, թե Առուշանյանը հաղթեց, քանի որ դաշինիքի անունով չէր մասնակցում ընտրությանը:
Սահակայնցը հայտարարեց, որ պետք չէ ծանրանալ նախկինում կատարված և ներկայում շարունակվող թալանի դեպքերի վրա, այսօր կա շատ լուրջ հիմնահարց՝ վիլայեթ դառնալու վտանգ:
Հայտարարելով, որ բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ մենք կորցնում ենք հայրենիքը՝ Դավիթ Սահակյանցն ասաց. «Ամեն մի հայ ընտանիքի պատմություն ունի մի ողբերգություն, որը կապված է, թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների հետ, ինչպե՞ս ենք կարողանալու ջնջել պատմությունը, վրժեի արդար պահանջը»:
Նրա խոսքով, եթե կա ոհմակ, որը ցանկանում է, որ այդ ամենը մոռացվի, ապա պետք է ձևավորվի մի խումբ, որը այդ ոհմակին կքշի Հայաստանից, որովհետև հայը իրավունք չունի այդպես ապրել ու մտածել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին