Քաղաքական 17:24 22/10/2021 Հայաստան

Նաիրա Զոհրաբյան. Շուշին ինձ համար չի կարող դառնալ փողոց

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Երևանի փողոցներից մեկը արբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաքի անունով կոչելու նախաձեռնությանը, գրում է.

«Շուշին ինձ համար չի կարող դառնալ փողոց կամ սառնարանի ճտիկ։ Այսօր փողոցում ինձ առաջարկեցին միանալ Երեւանում Շուշիի փողոց ունենալու ստորագրահավաքին։

Ես չեմ միանալու Շուշիի փողոց ունենալու, Հադրութի անվան կլուբ բացելու, «Քարվաճառ» անունով ազգագրական պարի անսամբլ հիմնելու նախաձեռնություններին, որպեսզի եւս մեկով չավելանա հայրենիքի պատմականը սիրողների թիվը։

Հա, ոչ էլ ուզում եմ Ստամբուլը դարձնել արյան ծով։

Շատ շուտով «Շուշի», «Հադրութ», «Դադիվանք» ու թուրքին մնացած մեր հայրենիքի այլ տեղանուններով միություններ ստեղծվելու են Ռուսաստանում ու Լոսում, որ արմատներով բոլոր շուշեցիները Շուշիի ազատագրման ու Շուշին թուրքին հանձնելու օրը հավաքվեն «Շուշի» ակումբում։

Ու պատմական հիշողության ավանդույթին համաձայն, համայն Սփյուռքում ու Հայաստանում ստեղծվելու են «Շուշի», «Հադրութ», «Բերձոր», «Կատարո» պարային համույթներ։ Դա մեր պատմական տուրքի կարևոր ատրիբուտիկան է։

Հետո Վերնիսաժում կսկսեն վաճառել մեր պատմական Արցախից մասունքներ. օրինակ, մի կճուճ, ու երբ հարցնես, թե ինչո՞ւ է էս մի կտոր կավն էդքան թանկ, վաճառողը կնայի քեզ բազմադարյան մեսրոպատառ հայացքով ու կասի՝ մեր պատմական Շուշիից է։

Ու դու խոնարհաբար կգնես այդ կճուճը նույնպիսի սրբազան սարսուռով, ինչպես հիմա գնում ենք մեխը, որը բերվել է պատմական Կարսից կամ Վանից։

Ու ամենակարևորը, կգրվեն երգեր ու կբեմադրվեն ներկայացումներ մեր կորսված պատմական հողերի մասին, типа` «Կարս, Կարս, Կարս, Հայաստանի հարս»։

Գինիները չմոռանամ. ու քարից հաց քամող մեր մշտական օլիգարխը այլևս կարտադրի «Շուշի», «Հադրութ», «Դադիվանք», «Ավետարանոց», «Ուխտաձոր», «Նոր Մարաղա», «Աղավնատուն», «Իշխանաձոր», «Ծիծեռավանք», «Մշենի» գինիներ ու անպայման կարմիր, որ խմելուց ասենք՝ հայի արյան գույնն ունի։

Ու կապրենք մեր պատմական հայրենիքը սիրելով ու մեր կորցրած բնակավայրերից սառնարանի ճտիկ սարքելով։ Որովհետև պատմական հայրենիք սիրելը հեշտ է, այն պահել և հզորացնել պետք չի, նրա համառ կռիվ տալ պետք չէ, որովհետև այն այլևս պատմական է։
Պատմականը չի ուզում, որ դու իր համար ամեն օր պայքարես, որ չկորցնես։
Պատմականը այլևս ոչինչ չի ուզում, որվհետև նա այլևս ակումբի անուն է, երգի-պարի անսամբլ կամ սառնարանի ճտիկ։

Հա, մեկ էլ չմոռանանք, որ հենց այսօր, հենց հիմա բոլորս մեր անգործությամբ ու պատմական հիմարությամբ անենք առավելագույնը, որ հնարավորիս արագ, շատ արագ Հայաստանն էլ դառնա պատմական։

Որ հետո, Լոսում կամ Մին-Վոդիում հանգիստ խղճով բացենք «Հայաստան» անունով հերթական քյաբաբնոցը՝ պատին խփած Երևանի նկարներով, այլևս պատմական Ակունք գյուղից բերված սոխով ու «Էրեբունի Երևան» երգով»»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Ներքին Գետաշենից հայտնաբերվել են միջին բրոնզի վաղ շրջանին վերագրվող գտածոներ
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր»  դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում առկա մառախուղը
Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մենք միշտ կկանգնենք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի կողքին․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինի ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հինգ ամիս Առուշ Առուշանյանը կալանավորված է այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ է պատասխան տալու․ Առուշանյանի պաշտպան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստի օր...
Աղբյուր` Panorama.am
20:04
Դեկտեմբերի 8-ին Ճապոնիայից ժամանած երկու զբոսաշրջիկներ միանգամից կթռչեն Միջազգային Տիեզերական կայան
Դեկտեմբերի 8-ին Երևանի ժամանակով  ժամը 11.38-ին «Սոյուզ-2.1ա» հրթիռը  «Սոյուզ ՄՍ-20» տիեզերանավը...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ունենք խտրական պատճառներով պայմանավորված որոշում․ Ռուբեն Մելիքյանը՝ ԲԴԽ-ի որոշման մասին
«Մենք ունենք խտրական պատճառներով պայմանավորված որոշում և ԲԴԽ-ն ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության հիման վրա հանդես եկավ որպես...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում
Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Հրապարակվել են կադրեր Պերուում գրանցված երկրաշարժից
Պերուում 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքեր են վնասվել և ճանապարհներ փլուզվել: Ինչպես հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Քննարկումներ են ծավալվել Սոֆյա Հովսեփյան-Ժիրայր Սեֆիլյան և այլն ֆեյք ընդդիմության շուրջ․ Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․ «Քննարկումներ են ծավալվել Սոֆյա Հովսեփյան-Ժիրայր Սեֆիլյան և այլն ֆեյք ընդդիմության շուրջ: Ոմանք...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այնպիսի տարաձայնություններ չունենք, որ պառակտման հարց առաջանա․ Արա Զոհրաբյան
Մեկնարկել է  «Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում։ Հավաքից առաջ «Զարթոնք» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:52
Իտալիայում օմիքրոն շտամով վարակման դեպքերի թիվը հասել է չորսի
Կորոնավիրուսի նոր օմիքրոն շտամը հայտնաբերվել է իտալացու ընտանիքի անդամների մոտ, ում վարակը հաստատվել է շաբաթ օրը։ Այս մասին գրում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
18:34
ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը կկայանա վաղը․«Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը տեղեկացնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վորոնեժի օդանավակայանում մառախուղի պատճառով ինքնաթիռների չվերթները հետաձգվում են
Վորոնեժի միջազգային օդանավակայանը մառախուղի պատճառով ուշացրել է ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը։ Այս մասին գրում է  «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էդվարդ Հովհաննիսյանը՝ Արմավիրի մարզպետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին,...
Աղբյուր` Panorama.am
18:02
44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց
Օհանավան գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ 44-օրյա պատերազմում Օհանավանը 6...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ըստ Փաշինյանի՝ Սյունիքը դեմիլիտարիզացվելու է, այսինքը՝ հայկական զորքերը հանվելու են սահմանից. Արմեն Գրիգորյան
«Ես հույս չունեմ, որ Առուշ Առուշանյանին բաց կթողնեն, քանի որ, կոպիտ ասած, Սյունիքում կինոն նոր է սկսվում»,-ասուլիսում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյանը՝ Սյունիքի համայնքապետերին մեկուսացնելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր Գորիս է մեկնել՝ ներկա գտնվելու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ
Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020...
Աղբյուր` Panorama.am
17:53
Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից
«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- ասել է Քարահունջ համայնքի ղեկավարը:
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:12
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Քաջարան համայնքի ավագանու անդամներն այսօր հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։ Ավագանու նիստին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ստամբուլում փոթորկի հետևանքով երկու մարդ է զոհվել
Ստամբուլում երկու մարդ է մահացել ուժեղ քամու պատճառով, տանիքի փլուզման հետևանքով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:03
Բելառուսը և Ռուսաստանը վարժանքներ կանցկացնեն Բելառուսի հարավային սահմանը ծածկելու համար
Բելառուսն ու Ռուսաստանը ծրագրում են քողարկման համալիր միջոցառումներ իրականացնել հանհրապետության հարավային սահմաններին: «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
16:52
ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության...
Աղբյուր` Panorama.am
16:49
«Զբաղվեղք առողջապահությամբ, մի միջամտեք գործարար աշխարհին»
Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որով կոչ են անում ԱՆ-ին զերծ մնալ անհիմն նախաձեռնություններից. «Կոչ ենք անում...
Աղբյուր` Panorama.am
16:41
Գերիների հերոսացումն ամենասարսափելի բանն էր, որ արեց Նիկոլ Փաշինյանը. Միհրդատ Մադաթյան
«Դարեր շարունակ  թուրքերը ցանկացել են մեզ ոչնչացնել և «Էրիվան»  ասելով, Սևանա լիճն ուզելով, պարզ է, որ միայն...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Մեղու 2021»-ի գրանցմանը մնացել է մի քանի օր
«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթը կայանալու է դեկտեմբերի 5-ին առցանց ձևաչափով։
Աղբյուր` Panorama.am
16:35
Նիդերլանդներում Օմիկրոնով վարակվել է 13 քաղաքացի
Նիդերլանդներում աֆրիկյան երկրներից ժամանած 13 քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը կոչվում է «օմիկրոն»։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է լինեն՝ ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին. ՀՅԴ
12:49 29/11/2021

Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է լինեն՝ ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին. ՀՅԴ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}