Քաղաքական 15:46 25/10/2021 Հայաստան

25.10.2021. «Հենակետ». Ադրբեջանը դիմել է Google ընկերությանը՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ hոկտեմբերի 14-ին մեկնարկած հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները դժվար անցանելի և լեռնային տեղանքում շարունակվում են։ Ադրբեջանի ցամաքային զորքերը հոկտեմբերի 19-ից զորավարժություններ են սկսել Քաշաթաղում (Լաչինում)։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են տեղանքի քարտեզներով և կապի միջոցների լայն կիրառմամբ։ Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի շրջան, որպեսզի անձամբ հետևի այնտեղ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Վերջինս այցելել է ուսումնական վարժանքների շտաբ։

Հասանովը նաև այցելել է Քարվաճառում և Քաշաթաղում տեղակայված զորամասներ և ստուգել Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների պատրաստվածությունը ձմռանը։ Նա և Ադրբեջանի ՊՆ ղեկավար կազմը մասնակցել են Արցախից գրավված տարածքներում նորակառույց մոդուլային տիպի կառույցների, ինչպես նաև կապիտալ վերանորոգված կացարանների ու ռազմական նշանակության այլ օբյեկտների բացմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ զինծառայության պայմանների բարելավման համար կառուցվում են նոր մոդուլային տիպի բնակավայրեր։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի Ռազմական ակադեմիայի ռազմածովային ֆակուլտետն ավարտած լեյտենանտները հաջողությամբ անցել են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 22-ը Թուրքիայում անցկացված ՌԾՈւ-ի ֆրեգատներում ռազմածովային պատրաստության դասընթացները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թահիրովը հայտարարել է, թե Ադրբեջանի ՌՕՈւ ուժերը ծրագրում են նոր ռազմական ինքնաթիռներ ձեռք բերել, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են։ Թահիրովը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրից է Ադրբեջանը պատրաստվում ինքնաթիռներ գնել։

Ադրբեջանի ՊՆ հրապարակել է Արցախյան պատերազմում անհետ կորածների նոր ցուցակը։ Ներկայացված են՝ 6 զինծառայողների տվյալները, որոնք մինչև հոկտեմբերի 21 -ը համարվում էին անհետ կորած:

Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թ-ի զեկույցը, որում ընդգծվում է, թե Թուրքիան առաջատար դեր է ստանձնել Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում՝ տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Հոկտեմբերի 20-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան ուղևորություն են կատարել Կովսականի (Զանգելանի) շրջան: Նրանք ծանոթացել են՝ «Խելացի գյուղ» նախագծի շրջանակներում Աղալը գյուղում անցկացվող աշխատանքներին, Զանգելանի միջազգային օդանավակայանի շինարարությանը, Կովսականի շրջանում ադրբեջանական սահմանապահ ծառայության զորամասի համալիրում ստեղծված պայմաններին, մասնակցել են «Ազերիշըգ» ընկերության կողմից «Զանգիլան» թվային ենթակայանի հիմնարկեքին և «Զանգելան» ենթակայանի բացմանը:

Ալիևը Կովսականում գտնվելու ընթացքում հայտարարել է, թե այդ շրջանում կստեղծվի լոգիստիկ եւ տրանսպորտային ժամանակակից կենտրոն։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ այժմ Զանգելանում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաև Հորադիզ-Աղբանդ մայրուղին:

Ըստ Ալիևի՝ Կովսականից ճանապարհ կբացվի դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա և Եվրոպա։ «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

«AzVirt» ընկերության գլխավոր տնօրեն Քամիլ Ալիևը հայտարարել է, թե Զանգելանի օդանավակայանի գործարկումը նախատեսված է 2022 թ-ին։ Ըստ նրա՝ օդանավակայանը կկարողանա ընդունել բոլոր տեսակի օդային տրանսպորտի միջոցները՝ ներառյալ ծանր բեռնատար ինքնաթիռները։

Ալիևը հայտարարել է, թե իրենք մշակվում են Կովսականի (Զանգելանի), Որոտանի (Ղուբաթլուի), Քարվաճառի և Լաչինի գլխավոր հատակագծերը: Ըստ նրա՝ Ադրբեջանն աշխատանքները կատարելու է սեփական միջոցների հաշվին:

Ադրբեջանական լրատվամիջոցներն նշել են, որ Կովսականում հեռարձակվում է 8 հեռուստաալիք և 2 ռադիոալիք, ապա ընդգծել, թե Զանգեզուրում հայերը դիտելու են ադրբեջանական հեռուստաալիքները։

Ալիևը  Կովսականի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մեկնարկել է այդ շրջանում գտնվող Վեժնալի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող միջազգային ընկերություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը:  Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը «Armenian Copper Proqramme» ընկերության մասին է:

Ադրբեջանական «Azergold» ընկերության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Արիզ Թարվերդիևը հայտարարել է, թե ընկերությունը նախնական հետախուզական աշխատանքներ է սկսել Արցախից գրավված Շահումյանի շրջանի Թութխունի ոսկու-մետաղային հանքում։ «Ենթադրաբար այստեղ կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ»,- ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը նախատեսում է նոր երկաթգիծ կառուցել, որը կկապի Գերանբոյի շրջանը Քարվաճառի հետ։ Դելիմամեդլի-Քարվաճառ երկաթուղու երկարությունը կկազմի 88․8 կմ։ Առայժմ չի նշվում, թե երբ է նախատեսվում շինաշխատանքների մեկնարկը։ Ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն՝ Բարդայից դեպի Ակնա (Աղդամ) նոր երկաթուղային գիծ է կառուցվում։

Ադրբեջանը դիմել է Google ընկերությանը՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, սխալ են արտացոլված Google Maps-ում։ Նշենք, որ համաշխարհային քարտեզագրման վիրտուալ ծառայությունում օգտագործվում են Արցախում գտնվող բնակավայրերի և պատմական հուշարձանների հայկական անվանումները, ինչը դուր չի գալիս Ադրբեջանին։

Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում Ֆիզուլիի օդանավակայանի հետ բացման հետ մեկտեղ կմասնակցի որոշ մայրուղիների և գյուղատնտեսության հետ կապված նախագծերի բացմանը: Ըստ Էրդողանի՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ Թուրքիայի որոշումն ուժի մեջ է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ռուս տնտեսվարողները պատրաստ են մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան։

Ըստ Զախարովայի՝ այս ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության և համագործակցության գործնական իրականացման օրինակներից է հոկտեմբերի 4-ին Ջրականի շրջանում (Ջաբրայիլի) ԿԱՄԱԶ միասնական սպասարկման կենտրոնի և Գյանջայի ավտոմոբիլային գործարանի արտադրական ավտոմոբիլային միավորման հիմնարկեքի արարողությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ Շուշիից իրականացվել է ֆիքսված հեռախոսակապով առաջին փորձնական զանգը դեպի Բաքու։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ շարունակելու է Ղարաբաղում հեռահաղորդակցության ցանցի զարգացումը։

Ադրբեջանի և Քաթարի կառավարությունների միջև համատեղ տնտեսական, առևտրային և տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Ադրբեջանի ԱԻ նախարար Քեմալեդդին Հեյդարովը քաթարցի գործարարներին հրավիրել է մասնակցելու Ղարաբաղի վերականգնմանը։

Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևը հայտարարել է, թե Վարանդայում (Ֆիզուլիում) կստեղծվեն «Օկուպացիայի թանգարան», Հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի և Դրոշի հրապարակ։

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը հայտարարել է, թե Լաչինում, Քարվաճառում և Մատաղիսում (Սուգովուշան) 20 ՄՎտ հզորությամբ 4 հիդրոէլեկտրակայաններից 3 -ը վերականգնվել է, 110 կՎտ հզորությամբ 9 ենթակայանների տեղադրման աշխատանքները գրեթե ավարտված են:

Նա նշել է, որ տարածաշրջանի բնական գազով ապահովումը կիրականացվի մոտավորապես 4 փուլով: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ ներկայումս Արաքս գետի վրա շարունակվում է «Խուդաֆերին» և «Կույսի աշտարակ» հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների շինարարությունը:

Հոկտեմբերի 20-ին Բաքվի Էքսպո-կենտրոնում բացվել է «Rebuild Karabakh» (Ղարաբաղի վերականգնումն ու զարգացումը) միջազգային ցուցահանդեսը, որը տևել է մինչև հոկտեմբերի 22-ը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ցուցահանդեսին ներկայացվել են 17 երկրների 279 ընկերությունների արտադրանքներ, որոնք ներառում են անվտանգության, հանքարդյունաբերության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներ:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է «Made in Karabakh» ապրանքանիշը։ Ադրբեջանական մամուլում նշվել է, թե հունգարական տաղավարում հունգարական ընկերությունները Ղարաբաղի վերականգնման նախագծերի համար առաջարկում են իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները շինարարության և այլ ոլորտներում:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։ Ըստ նրա՝ քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Այդ փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում իրանա-ադրբեջանական հարաբերություներում ստեղծված լարվածությունը պահպանվել է։  Անդրադառնալով Իրանի դեմ Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեղադրանքներին՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն
ընդգծել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն երրորդ կողմերի ծուղակը:

Ռուս-իրանական առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Դենիս Ջալալիֆարը հայտարարել է, թե ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների ֆոնին սկսել է խոչընդոտել Իրանից դեպի ՌԴ ապրանքների արտահանմանը։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում։

Ադրբեջանի Մաքսային պետական ծառայությունից հայտնել են, թե այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանը իբր խոչընդոտում է Իրանից ՌԴ արտահանումներին, չի համապատասխանում իրականությանը։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» հասարակական միության 5 անդամներ՝ Սարդար Բաբաևը, Գադիր Մամեդովը, Ջալալ Շաֆիևը, Ալի Մուսաևը և Թամկին Ջաֆարովը։ Հատկանշական է, որ բոլոր ձերբակալվածները սովորել են Իրանում և համարվում են իրանամետ հոգևոր գործիչներ։

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեից հայտնել են, որ Ադրբեջանը հոկտեմբերի 21-ին Իրանին է վերադարձրել երկու վարորդներին, որոնց ձերբակալել էր Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդուլահիանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ջեյհուն Բայրամովին՝ երկու իրանցի վարորդների ազատ արձակման համար։

Էրդողանը Աֆրիկայից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե Իրանի և Ադրբեջանի միջև ճգնաժամը կարող է մտնել թեժ փուլ։ Ըստ նրա՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով Իրանն Ադրբեջանը չի վերածի թիրախի, քանի որ այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է, ինչը պետք է հաշվի առնել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե ՌԴ-ն հետևողականորեն հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազեցման օգտին։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Հոկտոմբերի 19-ին Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ Բաքվից 5 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան։  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան ողջունում է 5 հայ ռազմագերիներին ազատ արձակելու Բաքվի քայլը:

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի ականազերծման գործակալությունը փաստաթուղթ է ստորագրել Սլովիակիայից ականազերծման 7 մեքենայի գնման վերաբերյալ։ 
Բայրամովը նաև հայտնել է, թե Ադրբեջանը ականազերծման հատուկ սարքավորումների տրամադրման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել Խորվաթիայի հետ։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղի տարածքների ականազերծման գործում: «Մենք Ադրբեջանին տրամադրել ենք և շարունակում ենք տրամադրել ականազերծիչներ»,- ասել է նա։

Թուրքական «TRT Haber»-ի հեռուստաալիքի ռեպորտաժում նշվել է, որ 130 թուրք զինվորականներ մասնակցում են Ադրբեջանում ականազերծման և այդ հարցում Ադրբեջանի ԶՈւ-ի անձնակազմի պատրաստման աշխատանքներով:

Ադրբեջանական լրատվմաիրջողցները հայտնել են, որ Բոսնիա և Հերցեգովինայի շների վարժեցման կենտրոնում հատուկ վարժեցված երկու ական հայտնաբերող շուն է առաքվել Ադրբեջան։ Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Արցախից գրավված տարածքների ականազերծման համար։

Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, թե ականներից մաքրվել է ավելի քան 18 հազար հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 48 հազար ական և չպայթած զինամթերք։

Այլ թեմաներ

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է պատասխանել համագործակցության հետ կապված Հայաստանի դրական որոշումներին, սակայն եթե որևէ վտանգ սպառնա, ապա Բաքուն դրան կպատասխանի։

Էրդողանը քննադատել է միջազգային լրատվական գործակալություններին՝ ԼՂ հարցում կողմնակալության համար։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքական խորհրդի մեդիա ֆորումում կքննարկվեն ապատեղեկատվության հետևանքները և դրա կանխարգելման հարցերը։
Ադրբեջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների մասին «Պանդորայի փաստաթղթերում» առկա տեղեկությունները։ Ըստ հետաքննության՝ Ալիևներն օֆշորային ընկերությունների մեծ ցանց են կառավարում, ինչպես նաև Լոնդոնում ապօրինաբար բազմամիլիոնանոց անշարժ գույք են ձեռք բերել։

Ադրբեջանական ընդդիմությունը «Պանդորայի փաստաթղթեր»-ի հետ կապված դիմել է երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին։ Ընդդիմադիրները գտնում են, որ գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի հետաքննության փաստերով, անցկացնի մանրամասն ու օբյեկտիվ քննություն։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը «Лукойл» ընկերության ղեկավար Վագիտ Ալեքպերովի հետ քննարկել է ընկերության մասնակցությունը Կասպից ծովում էներգետիկ նախագծերին։ Նշվել է, որ «Лукойл»-ը կմիանա ադրբեջանա-թուրքմենական «Դոստլուգ» (Դրուժբա) հանքավայրի շահագործմանը»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}