Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:06 Աշխարհում
Ղազախստանում հունվարի 19-ից ամբողջությամբ կչեղարկվի արտակարգ դրությունը

Ղազախստանում զանգվածային անկարգությունների պատճառով հունվարի 5-ից հայտարարված արտակարգ դրությունը կավարտվի հունվարի 19-ին: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Բերիկ Ուալին:

Աղբյուր՝ ria.ru

19:44 Աշխարհում
Ջիմ Քերրին տոնել է ծննդյան 60-ամյակը

Ջիմ Քերին երկուշաբթի նշեց իր 60-ամյակը և սոցիալական ցանցերում հայտնվեց՝ հիշեցնելու մեզ այն հումորի մասին, որը նրան դարձրեց կատակերգության ամենաերկարակյաց աստղերից մեկը վերջին 30 տարիների ընթացքում: «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմի աստղը Twitter-ի իր էջում կարճ հոլովակ է հրապարակել՝ ասելով, որ իրեն զգում է «60 and sexy» (60 տարեկան և սեքսուալ):

Աղբյուր՝ cnn.com

18:51 Աշխարհում
Հոնկոնգում կոչնչացնեն կորոնավիրուսով վարակված 2000 կրծողների

Հոնկոնգի իշխանությունները երեքշաբթի հայտնել են, որ սպանելու են մոտ 2000 կրծողների, այդ թվում՝ գերմանամկների, այն բանից հետո, երբ դրանցից մի քանիսի կորոնավիրուսի թեստը դրական է եղել կենդանիների խանութում, որտեղ վարակվել էր նաև աշխատակիցը: Քաղաքը նաև կդադարեցնի գերմանամկների վաճառքը և փոքր կաթնասունների ներմուծումը: Երկուշաբթի դելտա տարբերակի թեստը դրական է եղել կենդանիների խանութի աշխատակցի և Նիդեռլանդներից ներկրված մի քանի համստերներ մոտ:

Աղբյուր՝ apnews.com

18:09 Տարածաշրջան
Թուրքիայում ուկրաինացի նավաստի է մահացել. նախնական վարկածը՝ ինքնասպանություն

Թուրքիայում մահացել է ուկրաինացի նավաստին, ով աշխատում էր բեռնատար Maranta նավի վրա, որը թուրքական Սամսուն նավահանգիստ էր ժամանել Ռենիի նավահանգստից: Նախնական տվյալներով՝ նավաստին ինքնասպան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Սամսուն քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։

Աղբյուր՝ korrespondent.net

17:43 Աշխարհում
Բրիթնի Սփիրսի քույրը խոսել է երգչուհու դանակով հարձակման մասին

Երգչուհի Բրիթնի Սփիրսի քույրը ինքնակենսագրական է թողարկել, որում պատմել է քրոջ բնավորության մասին: «Ինչ պետք է ես ասեի» վերնագրով գրքում Ջեյմի Լինն Սփիրսը ասել է, որ Բրիթնին մի անգամ դանակով սպառնացել է իրեն։ Ջեյմին այդ ժամանակ 12 տարեկան է եղել: Երգչուհու քույրը նրա բնավորությունը նկարագրել է որպես անկայուն և պարանոյիկ: Ի պատասխան՝ Բրիթնի Սփիրսը հորդորել է քրոջը դադարեցնել ստելը և հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

Աղբյուր՝ kulturomania.ru

17:20 Աշխարհում
Ինդոնեզիան պատրաստվում է նոր մայրաքաղաք ունենալ

Ինդոնեզիան ծրագրում է իր նոր մայրաքաղաք կառուցել և անվանել Նուսանտարա, որը թարգմանաբար նշանակում է «արշիպելագ»: Կառավարական գրասենյակները Ճավա կղզում գտնվող Ջակարտայից կտեղափոխվեն Արևելյան Կալիմանտան նահանգ: 2019 թ.-ին նախատեսված տեղափոխումը հետաձգվել է համավարակի պատճառով, բայց կարող է իրականացվել 2024 թվականին: Կառավարությունը հույս ունի, որ դա կթեթևացնի 10 միլիոնանոց Ջակարտայի ծանրաբեռնվածությունը: Այն աշխարհի ամենաարագ խորտակվող քաղաքներից մեկն է:

Աղբյուր՝ theguardian.com

16:53 Տարածաշրջան
Իրանցի բռնցքամարտիկը դատապարտվել է մահապատժի

Մոհամմադ Ջավադ Վաֆայ-Սանին մահապատժի է դատապարտվել ցույցերի մասնակցելու համար: Մաշհադ քաղաքի բռնցքամարտի չեմպիոնը կալանավորվել է 2020 թվականի փետրվարին: Նա մեղավոր է ճանաչվել 2019 թվականի նոյեմբերին բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքերը, ներառյալ կառավարական բանտը, հրդեհելու և ավերելու մեջ։ Վաֆայ-Սանիի փաստաբան Բաբակ Պաքնիան Twitter-ում հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը։

Աղբյուր՝ ria.ru

16:32 Աշխարհում
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի Իրանն անվանել է ահաբեկչության աղբյուր Մերձավոր Արևելքում և հայտարարել, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի իր ծրագրից: Իսրայելի կառավարության ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել «Դավոսի օրակարգ» առցանց քննարկման ժամանակ:

Աղբյուր՝ tass.ru

16:05 Աշխարհում
Մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ, եվրագավաթների 6-ակի հաղթող Պակո Խենտոն

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պակո Խենտոն՝ միակ ֆուտբոլիստը, ով նվաճել է վեց եվրագավաթ: Մահվան մասին լուրը երեքշաբթի հայտնել է նրա նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը»։

Աղբյուր՝ france24.com

15:17 Աշխարհում
Կրեմլը հայտնել է Իրանի նախագահի հետ Պուտինի բանակցությունների օրակարգի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռաիսին հունվարի 19-ին կայանալիք բանակցություններում նախատեսում են քննարկել տնտեսության մեջ համատեղ նախագծերի իրականացման և միջազգային թեմաներ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուր՝ ria.ru

15:06 Աշխարհում
Ռոնալդուն հայտել է, թե դեռ քանի տարի ֆուտբոլ կխաղա

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր է ևս 4-5 տարի շարունակել ֆուտբոլային կարիերան:

Աղբյուր՝ vesti.ru

14:51 Աշխարհում
Դաշտում գտնված, Անգլիայի ամենահին մետաղադրամներից մեկը աճուրդի է հանվել

«Հենրի III-ի ոսկե պեննին», որը հայտնաբերվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Դևոն կոմսության գյուղատնտեսական հողերում, հատվել է մոտ 1257 թվականին: Մետաղադրամի վրա պատկերված է անգլիական նախկին թագավորը, որը նստած է զարդարված գահին՝ ձեռքին գունդ և գավազան: Հազվագյուտ մետաղադրամը կարող է վաճառվել մինչև 400,000 ֆունտ ստերլինգով (546,000 դոլար), համաձայն բրիտանական Լոնդոնի Spink & Son աճուրդի նախավաճառքի գնահատման, որտեղ այն կվաճառվի կիրակի օրը:

Աղբյուր՝ cnn.com

14:25 Աշխարհում
Աֆղանստանի երկրաշարժից հետո փրկարարները շարունակում են ողջ մնացածների փնտրել

Առնվազն 26 մարդ է զոհվել, հարյուրավոր տներ վնասվել են Բադղիս նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:

Աղբյուր՝ aljazeera.com

13:30 Աշխարհում
Reuters. ԵՄ կարգավորիչը նախազգուշացնում է գրիպի և COVID-19-ի կրկնակի համաճարակի վտանգի մասին

Գրիպի վիրուսն այս տարի Եվրոպայում տարածվում է շատ ավելի արագ տեմպերով, քան անցյալ տարում, ինչը մտավախություն է առաջացնում գրիպի և կորոնավիրուսի հնարավոր կրկնակի համաճարակի (այսպես կոչված՝ թվինդեմիայի) վերաբերյալ: Եվրոպայում հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում գրիպով հիվանդների թիվն աճել է՝ 2021 թվականի վերջին շաբաթվա ընթացքում հասնելով 43-ի:

Աղբյուր՝ tass.ru

13:11 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոնալդուն արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին

Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հատուկ մրցանակը: Այս մասին հայտնում է The Best FIFA Football Awards 2021-ը: Պորտուգալացին 2021 թվականին գերազանցել էր իրանցի Ալի Դաեիի ռեկորդը ազգային հավաքականների կազմում գոլերի քանակով:

Աղբյուր՝ gazeta.ru

12:59 Աշխարհում
Sotheby's-ը Դուբայում ցուցադրության է դրել 555,55 կարատանոց «Էնիգմա» սև ադամանդը

Sotheby's Dubai աճուրդի տունը ներկայացրել է ադամանդ, որը բառացիորեն այս աշխարհից չէ: Ենթադրվում է, որ այն տիեզերքից է բերվել: «Էնիգմա» հազվագյուտ քարը երկուշաբթի ցուցադրվել է Դուբայում և Լոս Անջելեսում շրջագայության շրջանակներում, նախքան այն կվաճառվի փետրվարին Լոնդոնի աճուրդում: Ակնկավլում է, որ ադամանդը կվաճառվի առնվազն 5 միլիոն ֆունտով (6,8 միլիոն դոլար): Աճուրդի տունը նախատեսում է որպես հնարավոր վճար ընդունել նաև կրիպտոարժույթ:

Աղբյուր՝ apnews.com

12:20 Աշխարհում
Դիետոլոգը հայտնել է առավոտյան օգտակար սովորության մասին

Ամեն առավոտ ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելը օգտակար սովորություն է, վստահ է սննդաբան, գաստրոէնտերոլոգ, խոհարարական բլոգեր Նուրիա Դիանովան։ Սակայն միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել որոշ նրբություններ,- նախազգուշացրել է նա: «Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի՝ ոչ սառը, հատկապես, եթե կա փորկապության հակում, ինչը հանդիպում է քաղաքային բնակչության մոտ 80%-ին»,- հավելել է Դիանովան:

Աղբյուր՝ ria.ru

12:04 Հայաստան
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Հայաստանի Հանրապետության ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԱՆԱՄԵԼ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի (Երևան) արտադրական գործունեության կասեցումը: ՍԱՏՄ տեսուչների վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

11:49 Աշխարհում
Եմենի մայրաքաղաքում կոալիցիայի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ

Եմենի մայրաքաղաք Սանաայում գտնվող շենքի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ: Այս մասին երեքշաբթի հայտնել են բնակիչները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից հութիների դեմ պայքարող քաղաքի վրա հարվածների ժամանակ:

Աղբյուր՝ reuters.com

11:27 Աշխարհում
Բենքսիի գրաֆիտի վաճառվել է պատով հանդերձ

Բրիտանական Սաֆոլկ կոմսությունում գտնվող շենքին արված պատկերը սեփականատերերին 1,5-ից 2 միլիոն ֆունտ է բերել: Գերի և Նադին Շվարցներին պատկանող էլեկտրական տեխնիկայի հին խանութի պատին գրաֆիտին հայտնվել է անցյալ տարվա օգոստոսին: Անանուն նկարիչը պատկերել է լինգը ձեռքին աղջկա՝ ավազե ամրոցի կողքին:

Աղբյուր՝ korrespondent.net

10:59 Աշխարհում
Վերջին փորձարկումը ներառում էր մարտավարական կառավարվող հրթիռներ. Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ երկուշաբթի իրականացրել է զենքի իր չորրորդ փորձարկումն այս ամիս՝ արձակելով մարտավարական կառավարվող երկու հրթիռ՝ չնայած ՄԱԿ-ի արգելքին: Առաջնորդ Կիմ Չեն Ընն ասել է, որ «ռազմական ուժն» անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար, սակայն զենքի կրկնվող փորձարկումները մտահոգություն են առաջացնում միջազգային հանրության համար:

Աղբյուր՝ aljazeera.com

10:49 Աշխարհում
ՖԻՖԱ-ն Մեսսիին ու Ռոնալդուին ընդգրկել է 2021 թվականի խորհրդանշական հավաքականում

Տարվա թիմում ընդգրկվել են՝ դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման («ՊՍԺ»), պաշտպաններ Դավիդ Ալաբան («Ռեալ Մադրիդ»), Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչին («Յուվենտուս»), կիսապաշտպաններ Ժորժինյոն, Ն'Գոլո Կանտեն (երկուսն էլ՝ «Չելսի»), Քևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Լիոնել Մեսսին («ՊՍԺ»):

Աղբյուր՝ tass.ru

10:32 Աշխարհում
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ երկրորդ անգամ է հաղթել Covid-ին

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երկուշաբթի հայտնեց, որ ապաքինվել է Covid-19-ի երկրորդ վարակից՝ վերսկսելով իր հասարակական գործունեությունը: Լոպես Օբրադորն ասել է, որ ինքն այլևս վարակված չէ, և իր ախտանիշներն ավելի մեղմ են եղել, իսկ վերականգնումն ավելի արագ է եղել, քան անցյալ տարի՝ իր առաջին վարակման ժամանակ:

Աղբյուր՝ france24.com

10:00 Աշխարհում
Խաչանովը՝ Ջոկովիչի հետ տեղի ունեցած միջադեպի մասին. Ես նույնպես չէի ցանկանում պատվաստվել

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Նովակ Ջոկովիչի արտաքսումը Ավստրալիայից, որտեղ հունվարի 17-ին մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունը: «Շատերը չէին ցանկանում պատվաստվել, այդ թվում՝ ես, մյուս ռուսաստանցիները և ընդհանրապես։ Բազմաթիվ մարդիկ կային, ովքեր չէին ցանկանում պատվաստվել կամ կորոնավիրուսով վարակված եղել էին: Բայց, այնուամենայնիվ, բոլորը դա արեցին», - ասել է Խաչանովը Eurosport-ի YouTube ալիքին:

Աղբյուր՝ gazeta.ru

22:20 Աշխարհում
Տոնգայում հրաբխի ժայթքումը դարձել է ամենահզորը 1100 թվականից ի վեր, կարծում են գիտնականները

Խաղաղ օվկիանոսում Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը կարող է լինել այս հրաբխի ամենահզոր ժայթքումը մ.թ. 1100 թվականից ի վեր: Այս մասին ասվում է Օքլենդի համալսարանի պրոֆեսոր, հրաբխագետ Շեյն Քրոնինի հոդվածում: Գիտնականների բացահայտումների համաձայն՝ «կալդերայի խոշոր ժայթքումները տեղի են ունենում մոտավորապես հազար տարին մեկ»։

Աղբյուր՝ ria.ru

22:00 Աշխարհում
Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր

Առնվազն 12 մարդ է զոհվել երկուշաբթի արևմտյան Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Զոհերը մահացել են, երբ նրանց բնակելի տների տանիքները փլվել են արևմտյան Բադղիս նահանգի Քադիս շրջում, AFP-ին ասել է շրջանի նահանգապետ Մոհամմադ Սալեհ Փուրդելը:

Աղբյուր՝ france24.com

21:51 Աշխարհում
Ձմեռային Օլիմպիական խաղեր 2022. Կազմակերպիչները հանդիսատեսի համար տոմսեր չեն վաճառի

Պեկինում այս տարվա ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ընդհանուր հանրությանը տոմսեր վաճառելու պլանները՝ որպես Չինաստանի մայրաքաղաքում Covid-19-ի խիստ սահմանափակումների մաս: Ավելի վաղ խաղերի կազմակերպիչները հայտարարել էին, որ օտարերկրյա հանդիսատես չի լինելու, սակայն խոստացել էին տեղացի հանդիսատեսին թույլ տալ ներկա գտնվել: Բայց այժմ տոմսերը կբաժանվեն միայն հրավիրված խմբերին:

Աղբյուր՝ bbc.com

20:47 Աշխարհում
Իրանի նախագահը ելույթ կունենա Պետդումայում

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հինգշաբթի ելույթ կունենա Պետդումայում: Այս մասին հայտնել է Պետդումայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը:

Աղբյուր՝ interfax.ru

20:29 Աշխարհում
Հյուսիսային Կորեան չորրորդ փորձարկման ժամանակ երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Հարավային Կորեայի զինվորականների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան երկուշաբթի երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել իր մայրաքաղաք Փհենյանի օդանավակայանից այս ամսվա չորրորդ փորձարկման ժամանակ: Ճապոնիայի կառավարությունը նույնպես զեկուցել է արձակման մասին, իսկ կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն որակել է դրանք որպես տարածաշրջանի խաղաղության և անվտանգության սպառնալիք:

Աղբյուր՝ france24.com

18:21 Աշխարհում
Ազարն այլևս չի ցանկանում խաղալ «Ռեալում»

Բելգիացի Էդեն Ազարը մտադիր է հեռանալ Մադրիդի «Ռեալից», և կարծես թե «արքայական ակումբը» մտադիր չէ կանխել դա: Կիսապաշտպանն Իսպանիայում կորցրեց ժամանակն ու առողջությունը. մի շարք վնասվածքների պատճառով նա գրեթե չի մասնակցել խաղերին:

Աղբյուր՝ vesti.ru

18:00 Աշխարհում
Աֆղանստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը գրանցվել է 11.40-ին (ՀԿԺ): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի Բաղդիս նահանգի կենտրոն Քալայ-Նաու քաղաքից 40 կմ դեպի արևելք և Հերաթ քաղաքից 141 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Աղբյուր՝ ria.ru

17:22 Աշխարհում
Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել. երեք մարդ մահացել է

Էմիրությունների իշխանությունների հաղորդմամբ՝ առնվազն երեք մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել է Աբու Դաբիում ենթադրյալ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք նավթատարերի պայթյունից: Միևնույն ժամանակ, Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ գործողություն են սկսել ԱՄԷ-ի «խորքում»: Վառելիքով լի երեք բեռնատարները պայթել են երկուշաբթի արդյունաբերական Մուսաֆահ շրջանում: Հրդեհ է բռնկվել նաև Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի հրապարակում:

Աղբյուր՝ aljazeera.com

17:08 Աշխարհում
Ռուպերտ Գրինթը Ջոան Ռոուլինգին համեմատել է հորաքրոջ հետ

Դերասան Ռուպերտ Գրինթը Times-ին տված հարցազրույցում գրող Ջոան Ռոուլինգին համեմատել է հորաքրոջ հետ: Նա Ռոուլինգի հետ հարաբերությունները բարդ է անվանել: «Ես նրան վերաբերվում եմ հորաքրոջ պես: Պարտադիր չէ, որ հորաքրոջս հետ համաձայն լինեմ ամեն ինչում, ինչ նա ասում է, բայց նա միևնույնն է իմ հորաքույրն է: Բարդ հարց է»,- գրել է նա:

Աղբյուր՝ gazeta.ru

 

16:17 Աշխարհում
Չինաստանում ծնելիության մակարդակը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել

Երկուշաբթի ազգային բյուրոյի տվյալները ցույց են տվել, որ Չինաստանում ծնելիության մակարդակը 2021 թվականին իջել է մինչև 7,52 ռեկորդային ցածր մակարդակի՝ 1000 մարդու հաշվով՝ արագացնելով նվազման միտումը, որն անցյալ տարի ստիպեց Պեկինին սկսել թույլ տալ զույգերին ունենալ մինչև երեք երեխա: Ծնելիությունն ամենացածրն է եղել 1949 թվականից ի վեր, երբ վիճակագրության բյուրոն սկսեց տվյալների հավաքագրումը:

Աղբյուր՝ aljazeera.com

15:43 Աշխարհում
Կարիմ Բենզեման սպառնում է լքել Մադրիդի «Ռեալը»` Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու դեպքում

Կարիմ Բենզեման սպառնացել է հեռանալ Մադրիդի «Ռեալից» հաջորդ ամառ, եթե ակումբը ձեռք բերի Էրլինգ Հոլանդին: Ըստ լուրերի, արդյունավետ հարձակվողը դժգոհ է Ֆլորենտինո Պերեսի՝ նոր հարձակվող բերելու փորձերից: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Բենզեման 27 խաղում խփել է 24 գոլ, սակայն, ամենայն հավանականությամբ, Մադրիդի «Ռեալը» կլինի Հոլանդի համար պայքարի առաջնագծում, երբ նա ամռանը հեռանա Դորտմունդի «Բորուսիայից»:

Աղբյուր՝ dailymail.co.uk

15:04 Աշխարհում
Ռիդլի Սքոթը հրաժարվել է հեքիաթային ֆիլմեր նկարահանել «Դիսնեյի» համար

Ռիդլի Սքոթը հայտնել է, որ հրաժարվել է հեքիաթի հիման վրա ֆիլմ նկարահանել «Դիսնեյ» կինոընկերության համար: «Որքան մեծանում եմ, այնքան ավելի իմաստալից բաներ եմ փնտրում: Այն չպետք է զվարճացնի, անհրաժեշտ է, որ այն ազդեցություն ունենա մարդկանց վրա»,- ասել է ռեժիսորը: Նա չի հայտնել, թե «Դիսնեյի» որ նախագիծն է մերժել, սակայն նշել է, որ «դա վատ գաղափար էր»:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:21 Աշխարհում
Սելին Դիոնը չեղարկել է Courage World Tour-ի համերգները՝ առողջական խնդիրների պատճառով

Սելին Դիոնը հայտարարել է իր համաշխարհային շրջագայության մնացած 16 շոուների չեղարկման մասին՝ տևական առողջական խնդիրների պատճառով: Կանադացի երգչուհին ասել է, որ ապաքինվում է «մկանների սուր և մշտական սպազմից», որը խանգարում է իրեն ելույթ ունենալ: Այս մասին նշվում է Instagram-ի նրա պաշտոնական էջում շաբաթ օրը հրապարակված գրառման մեջ:

Աղբյուր՝ cnn.com

13:38 Աշխարհում
Դիմակներն այլևս չեն օգնում. Լիտվայում պարտադրել են ռեսպիրատոր կրել

Լիտվայում ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարության որոշումը, ըստ որի՝ փակ միջոցառումների մասնակիցներից այժմ պահանջվում է օգտագործել պաշտպանության երկրորդ մակարդակի (FFP2) շնչառական սարքեր: Որոշումն ընդունվել է «օմիկրոնի շտամի» տարածման դեմ պայքարելու նպատակով։

Աղբյուր՝ vesti.ru

13:22 Արցախ
Արցախի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 209 զանգ

Հունվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 81 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ 

12:56 Աշխարհում
Ճապոնական ակումբը պատրաստվում է կառուցել Ինյեստայի արձանը քրաուդֆանդինգի միջոցով

Ճապոնիայի ամենահարուստ «Վիսել Կոբե» ֆուտբոլային ակումբը ցանկանում է կառուցել Աշխարհի գավաթի հաղթող Անդրես Ինյեստայի բրոնզե արձանը և դրա վճարի համար սկսում է քրաուդֆանդինգ նախագիծ: «Բարսելոնայի» նախկին մաեստրո Ինյեստան միացել է «Վիսել Կոբեին» 2018 թվականին՝ տարեկան 30 միլիոն դոլար արժողությամբ գործարքով: Այժմ ակումբը ցանկանում է հավաքել 15 միլիոն իեն (130,000 դոլար)՝ հարգանքի տուրք մատուցելու 37-ամյա կիսապաշտպանին իրենց մարզադաշտի մոտ արձանի կառուցմամբ:

Աղբյուր՝ france24.com

12:42 Աշխարհում
Ավստրալիան արգելել է Ջոկովիչի մուտքը երեք տարով

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Քարեն Էնդրյուսը հաստատել է, որ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին երեք տարով արգելել են մուտք գործել երկիր:

Աղբյուր՝ gazeta.ru

12:29 Աշխարհում
Մթերքներ, որոնք անքնություն են առաջացնում

Դիետոլոգ Ելենա Քալենը թվարկել է այն մթերքները, որոնց օգտագործումը ընթրիքին կարող է բացասաբար ազդել քնի խորության և որակի վրա: Քնի կանոնավոր պակասի դեպքում իմունիտետը նվազում է, օրգանիզմում կուտակվում են սթրեսի հորմոններ: Մասնագետի խոսքով՝ անքնության պատճառ կարող են լինել տապակած կամ խորոված միսը, լոլիկը, սմբուկը, պահածոները, մարինացված և ՛բանջարեղենը, և ՛ ձուկը, ինչպես նաև ավոկադոն և կապույտ պանիրը:

Ազբյուր՝ ria.ru

11:56 Աշխարհում
Տոնգան «անհապաղ օգնության» կոչ է անում հրաբխի ժայթքումից և ցունամիից հետո

Տոնգայի թագավորությունը «անհապաղ օգնություն» է խնդրել՝ քաղցրահամ ջրի և սննդի տեսքով, գնահատելով շաբաթ օրը Հունգա Հաափայ ստորջրյա հրաբխի ժայթքման պատճառած վնասները: Հզոր ժայթքումը համարվում է ամենաուժեղը՝ 1991 թվականին Ֆիլիպիններում Պինատուբոյի ժայթքումից ի վեր: Այն առաջացրել է ցունամի և ծածկել խաղաղօվկիանոսյան կղզու երկիրը հրաբխային մոխրով:

Աղբյուր՝ aljazeera.com

11:41 Աշխարհում
Ջորջ Լուկասը արժանացել է Milestone մրցանակի

Ամերիկացի կինոպրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Ջորջ Լուկասը և Lucasfilm-ի նախագահ և պրոդյուսեր Քեթլին Քենեդին կպարգևատրվեն թվականի Milestone Award-2022  մրցանակով: Մրցանակը կշնորհվի «կինոարդյունաբերության մեջ՝ ինչպես անհատապես, այնպես էլ համատեղ ունեցած աննախադեպ ավանդի համար»: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 19-ին։

Աղբյուր՝ kulturomania.ru

11:13 Աշխարհում
Նախկին նախագահ Պորոշենկոն վերադառնում է Ուկրաինա՝ կանգնելու դատարանի առաջ

Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ վերադառնում է Ուկրաինա՝ պայքարելու դավաճանության մեղադրանքների դեմ, թեև ինքը դրանք համարում է քաղաքական դրդապատճառներով արված: Դրանց դեմ պայքարը նա ազգային միասնության իր պաշտպանության մի մասն է համարում: Այդ մասին Պորոշենկոն խոսել է կիրակի Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում և հայտնել, որ երկուշաբթի Լեհաստանի մայրաքաղաքից թռչելու է Կիև:

Աղբյուր՝ apnews.com

10:56 Աշխարհում
Նովակ Ջոկովիչ. թենիսի աստղը արտաքսվեց Ավստրալիայի վիզային պայքարում պարտվելուց հետո

Դատավորները մերժել են չպատվաստված թենիսիստի միջնորդությունը՝ կառավարության կողմից նրա մուտքի արտոնագիրը «առողջության և հասարակական կարգի պահպանման» հիմքով չեղարկվելուց հետո: Ջոկովիչն ասել է, որ «չափազանց հիասթափված է», բայց ընդունել է որոշումը: Նա մեկնել է Դուբայ: Այսպիսով ավարտվեց 10-օրյա սագան, որում աշխարիհ առաջին ռակետը պայքարում էր Ավստրալիայի բաց առաջնությունում իր տիտղոսը պաշտպանելու համար:

Աղբյուր՝ bbc.com

10:28 Տարածաշրջան
Սուսերամարտիկ Յանա Եգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի մրցաշարում

Երեխայի ծնունդից հետո մեծ սպորտ վերադարձած ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Թբիլիսիում կայացած մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է հունաստանցի Թեոդորե Գունտուրային։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհին հույն մրցակցին զիջել է 14:15 հաշվով։ Այդպիսով, նա դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Աղբյուր՝ vesti.ru

10:15 Տարածաշրջան
Թուրքիայում հայտնաբերվել է ՄԱԿ-ի համակարգող անդամի դին

Թուրքիայի Էրճիես լեռնադահուկային հանգստավայրում փրկարարները հայտնաբերել են ՄԱԿ-ի համակարգող անդամ, Կանադայի քաղաքացի Մայքլ Քրիֆթի մարմինը: Այդ մասին կիրակի հայտնել է Huriyyet թերթը: Տեղեկության համաձայն՝ դահուկ քշելու նպատակով Գազիանթեփից (Այնթապ) Կայսերի եկած երեք անձինք Էրճիես լեռնադահուկային հանգստավայրի Հիսարջիկ Կապայի հովտում հայտնվել են ձնահյուսի տակ:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Աշխարհում
Մահացել է Մալիի նախկին նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտան

76 տարեկանում կյանքից հեռացել է Մալիի նախկին նախագահ Իբրահիմ Բուբակար Կեյտա: Այս մասին կիրակի հայտնել է Մալիի պետական ORTM հեռուստաալիքը: Կեյտան պաշտոնավարել է յոթ տարի՝ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի օգոստոսը՝ մինչև ռազմական հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արվելը:

Աղբյուր՝ cnn.com

17:01 Աշխարհում
Վիտամին, որը դանդաղեցնում է ծերացումը

Մաշկի և մազերի առողջությունը, ինչպես նաև ծերացման գործընթացը դանդաղեցնելն ապահովում է ռիբոֆլավինը կամ վիտամին B2-ը: Այս մասին հայտնել է է թերապևտ-գաստրոէնտերոլոգ Ելենա Տյուլպինան։ Բժիշկը պարզաբանել է, որ օրգանիզմում բոլոր կենսաքիմիական գործընթացները տեղի են ունենում B խմբի վիտամինների, այդ թվում՝ B2-ի մասնակցությամբ: Այս վիտամինը կարևոր դեր է խաղում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակության մեջ։

Աղբյուր՝ gazeta.ru

16:34 Աշխարհում
Շինեյդ Օ'Քոնորը հոսպիտալացվել է դեռահաս որդու մահից օրեր անց

Երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը հոսպիտալացվել է՝ 17-ամյա որդուն մահացած հայտնաբերելուց մեկ շաբաթ անց։ «Nothing Compares 2 U» երգի հայտնի կատարողը հինգշաբթի երեկոյան երկրպագուներին ասել է, որ գնում է հիվանդանոց՝ օգնություն ստանալու: Դրանից առաջ նա Twitter-ում մի շարք անհանգստացնող գրառումներ էր տարածել, որ պատրաստվում է ինքնասպան լինել:

Աղբյուր՝ cnn.com

15:35 Աշխարհում
«Յուվենտուսը» պատրաստ է 5 միլիոն եվրո վճարել «Զենիթի» հարձակվողի համար

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» 5 միլիոն եվրո առաջարկել իրանցի հարձակվող Սերդար Ազմունի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուր՝ gazeta.ru

15:22 Աշխարհում
Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների

Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտնել են, որ ուրբաթ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել՝ այս ամիս զենքի երրորդ արձակման ընթացքում՝ ակնհայտորեն ի պատասխան նոր պատժամիջոցների, որոնք սահմանել է Բայդենի վարչակազմը շարունակական փորձարկումների պատճառով:

Աղբյուր՝ apnews.com

14:21 Աշխարհում
Ճապոնիայում գրանցվել է օմիկրոնից մահվան առաջին դեպքը

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով մարդու մահվան առաջին դեպքը: Այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը: Խոսքը հունվարի 11-ին Սիզուոկա քաղաքում կորոնավիրուսից մահացած տարեց տղամարդու մասին է: Հետագա անալիզները հաստատել են, որ տղամարդը վարակված է եղել «օմիկրոն» շտամով:

Աղբյուր՝ ria.ru

14:13 Աշխարհում
Կանադացի բժշկուհին թռիչքի ժամանակ ընդունել է«Հրաշք» երեխայի ծնունդը

Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Աիշա Խաթիբը պատմել է, որ մոտ մեկ ժամ էր անցել Դոհայից Էնտեբե իր թռիչքից, երբ կանչ լսվեց: Ուգանդացի աշխատանքային միգրանտը, ով Սաուդյան Արաբիայից տուն էր վերադառնում, պատրաստվում էր լույս աշխարհ բերել իր առաջնեկին։ Վաղաժամ՝ 35 շաբաթականում ծնվել է առողջ երեխա, և ի պատիվ բժշկուհու նրան անվանել են Միրըքլ (Miracle՝ հրաշք) Աիշա: 

Աղբյուր՝ bbc.com

13:48 Աշխարհում
Ռոնալդու. «Ես հավատում եմ, որ Պորտուգալիան կկարողանա 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ Պորտուգալիան 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք կբերի: Պորտուգալիայի հավաքականը կմասնակցի 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի փլեյ-օֆֆ մրցաշարին: Կիսաեզրափակչում պորտուգալացիները կխաղան Թուրքիայի հետ. հանդիպումը կկայանա մարտի 24-ին։ Հանդիպման հաղթողը եզրափակիչում կխաղա Իտալիա - Մակեդոնիա խաղի հաղթողի հետ։

Աղբյուր՝ sport-express.ru

12:48 Աշխարհում
Ամերիկյան Սամոայում ցունամիի վտանգ է հայտարարվել

Ամերիկյան Սամոայում ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Տոնգայի կղզիներում հրաբխի ժայթքումից հետո: Այս մասին հայտնում է ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման կենտրոնը (NWS): Ավելի վաղ տեղական լրատվական Matangi Tonga պորտալը հայտնել էր Խաղաղ օվկիանոսի հարավային Տոնգայի թագավորությունում Հունգա Հաափայ հրաբխի ժայթքման մասին:

Աղբյուր՝ ria.ru

12:24 Աշխարհում
Իրան-Չինաստանի 25-ամյա համաձայնագիրը մտել է իրականացման փուլ

Այս մասին ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել է Հոսեյն Ամիրաբդոլլահիանը՝ որպես արտաքին գործերի նախարար Չինաստան կատարած իր առաջին այցի ժամանակ՝ չինացի գործընկեր Վան Յիի հետ հանդիպումից հետո: Համաձայնագիրը ներառում է համագործակցություն տնտեսական, ռազմական և անվտանգության ոլորտներում:

Աղբյուր՝ aljazeera.com

12:05 Աշխարհում
Արգենտինայում լրագրողը շոգից ուշագնաց է եղել ուղիղ եթերում

Մայրաքաղաք Բուենոս Այրեսում ուղիղ եթերի ժամանակ շոգից ուշաթափվել է Channel 9-ի թղթակից Կառլոս Ֆերերան։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Երբ հեռարձակումը մոտեցել է ավարտին, Ֆերերան հանկարծակի ընկել է մայթին:

Աղբյուր՝ korrespondent.net

11:50 Աշխարհում
Բժիշկը հայտնել է, թե ինչպես է «օմիկրոնն» արտահայտվում երեխաների մոտ

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը երեխաների մոտ առավել հաճախ դրսևորվում է բրոնխիոլիտի ախտանիշներով՝ մանր բրոնխների բորբոքումով, որը կարող է հանգեցնել շնչառական անբավարարության, թոքաբորբի: Այս մասին հայտնում է «Ռոսսիսկայա գազետա»-ն՝ հղում անելով Եվրոպական բժշկական կենտրոնի (EMC) մանկաբույժ Ելենա Տիսյաչնայային:

Աղբյուր՝ gazeta.ru

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}