Քաղաքական 14:24 27/10/2021 Հայաստան

«Հայտարարությամբ սահմանվում էին այն սահմանափակումները, որոնցից այն կողմ գործադիր իշխանությունը չէր կարող գործել»

«Պարզաբանումները, մոտեցումը, ներկայացման ձևն ու այն կոնտենտը, որը փոխանցվել էր խորհրդարանին երեկ փակ քննարկման ժամանակ, չի կարող մեզ լիարժեք հնարավորություն տալ պատկերը հասկանալ և դրանից լիրաժեք պատկերացում կազմել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամանավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով  ԱԺ-ում երեկ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկման մասին, որն անցկացվել է փակ ռեժիմով։

Նրա փոխանցմամբ, հարակից զեկուցողների հիմնական ասելիքն այն էր, որ առաջնագծում իրականացվում են բավարար աշխատանքներ, նրանք իրավիճակը մտահոգիչ չեն համարում։

Ինչ վերաբերում է այդ հրատապ քննարկման արդյունքում Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող հայտարարությանը, որն այսօր ներկայացվեց ԱԺ-ում և իշխանական պատգամավորները մերժեցին, Տ.Աբրահամյանն ասաց, որ այն կազմվել էր, քանի որ փակ նիստի ընթացքում իրենց հարցադրումներին բավարար պատասխաններ չեն հնչել։

«Այդ հայտարարությունը մենք երեկ փոխանցել ենք իշխանությանը, իշխանությունն ունեցել է իր վերապահումները, իսկ մենք արձանագրել ենք, որ ընդդիմության համար կան կարմիր գծեր, որևէ ձևով չեն կարող խախտվել, այդ պայմաններում, բնականաբար, իշխանությունը չէր կարող կողմ քվեարկել»,- նշեց նա։

Հարցին՝ ինչպես նշեցին ՔՊ-ականները, հայտարարության մեջ տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, դա՞ է պատճատը, որ մերժեցին, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում, որ գլխավոր խնդիրը ներքաղաքականն էր։ Ովքեր ծանոթացել են հայտարարության տեքտսին, առաջին բանը, որ արձանագրում են՝ դա բխում է ոչ միայն ընդդիմության, հասարակության շահերից, այլև բխում է իշխանության շահերից, որովհետև իշխանությունը պետք է իմանա, որ կա նաև հանրության կամքը՝ սահմանելու այն կարմիր գծերը, որոնց պայմաններում իշխանությունը չի կարող ավելի քայլ կատարել։

Խնդիրը կարող է լինել այն հարցում, թե ինչպիսի մոտեցումներ ունեն ընդդիմությունն ու իշխանությունը բանակցային գործընթացի, սահմանազատման գործընթացի հարցում։ Այս պարագայում հայտարարության տեքստը հաշվի առնելով՝ ցույց է տալիս իշխանության մոտեցումը Արցախի հետ կապված և սահմանազատման գործընթացներին։ 

Այս հայտարարությամբ խորհրդարանը սահմանում էր այն սահմանափակումները, որոնցից այն կողմ գործադիր իշխանությունը չէր կարող գործել։ Կարծում եմ՝ առաջին հերթին սա չէր բավարարում նրանց, քանի որ այս իշխանությունը կարծես թե համարում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել, վեր է օրենքից, բանակցում է այն կետից, որից ինքն է նպատակահարմար համարում, իսկ մենք տեսել ենք, թե այդպիսի ընթացքն ինչ հետևանքներ է բերում մեր երկրի համար»։ 

Նա ներկայացրեց, թե որոնք են ընդդիմության հիմնական ասելիքն այս հարցում. «Սահմանազատման հետ կապված՝ Հայաստանն այսօր ծանր իրավիճակում է, նման լուրջ պրոցեսի մեջ մտնելու և շահած դուրս գալու հնարավորություն չունի։ Կարծում ենք՝ ինչ-որ փուլում պետք է լինի սահմանազատում,  բայց այդ հարցում շտապողականություն չպետք է լինի։

Քանի որ հիմք է դրված քարտեզների հարցը, իշխանությունն անընդհատ հղում է անում այս կամ այն քարտեզներին, մեր մոտեցումն է՝ սովետական ժամանակաշրջանում տեղի ունեցած վարչական փոփոխությունները միջազգային իրավունքի առումով պարտադիր չէ մեզ համար, սովետական ժամանակաշրջանում այդ փոփոխություններն արվել են Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային միության սահմանադրությունների խախտումներով։ Ուստի ասում ենք՝ ի սկզբանե հայտարարել, որ առաջնորդվում ենք սովետական քարտեզերով, նեղացնում է մեր բանակցային  հնարավորությունները։

Մեր ասելինքն է՝ որևէ պայմաններում որպես բանակցությունների նյութ կարելի է հաշվի առնել քարտեզները, բայց ամբողջության մեջ միայն հիմնվել այդ քարտեզների վրա, Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում»։

Ըստ նրա, գործընթացը ենթադրում է բանակցությունների բավականին ծանր և երկար փուլ, իսկ բանակցությունները ենթադրում են մեզ համար շահեկան գործիքների առկայություն։

«Իշխանությունը ի սկզբանե հայտարարելով այսպես կոչված ադրբեջանական անկլավների մասին, տարբեր բնակավայրերին ադրբեջանական տեղանուններ տալով՝ նեղացրել է մեր բանակցային հնարավորությունները և մեկնարկային իրավիճակում Հայաստանին բավական բարդ դրության մեջ է դրել»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Բացի այդ, ըստ նրա, դելիմիտացիայի գործընթացը ենթադրում է մասնագիտական խորը քննարկումներ, որն, իր տպավորությամբ, առհասարակ չի իրականացվել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}