Իրավունք 13:42 01/11/2021 Հայաստան

Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում քաղաքացիներին ուղեկցում է ոստիկանությունը. Արա Ֆիդանյան

«Երբևէ մինչ օրս չի եղել մի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն որևէ քաղաքացու։ Վստահեցում եմ՝ չի լինելու նման դեպքեր, այլ կատարելու են զուտ օրենքով իրենց վերապահված իրավունքները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով այսօրվանից բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու և  քննադատությունների վերաբերյալ հարցին, որ «քաղաքացին դառնալու է տուգանքի առարկա»։

Նա նշեց, որ նախորդ նման սահմանափակման ժամանակ տուգանքներից բավականին մեծ թվով վճարումներ կան, հակառակ պարագայում նյութերն ուղարկվում են ԴԱՀԿ։

Դիտարկմանը՝ եղել են դեպքեր, երբ չեն վճարել տուգանքը, դատարանի կողմից նման որոշում է կայացված եղել, փոխոստիկանապետն ասաց. «Եղել են դեպքեր, երբ ուղղակի արձանագրությունը կամ թերի էր կազմված, կամ որոշակի մանրամասներ, որոնք պետք է նշվեին, չէին նշել։ Բացառապես դրամով է պայմանավորված»։

Հարցին՝ ոստիկանությունը Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածում ի՞նչ ֆունկցիա է կատարում, այսինքն՝ ուղեկցող  ֆունկցիա՞ և արդյո՞ք բավարարում են ոստիկանական ուժերը, անձնակազմի ավելացման կարիք կա՞, Ա. Ֆիդանյանն ասաց. «Ոստիկանությունն այնտեղ իրականացնում է մի շարք գործառույթներ՝  անվտանգությունն է ապահովում, ուղեկցումներ է իրականացնում։ Ուղեկցումներ իրականացվում է նաև Տաթևի ճանապարհին»։

Նա նշեց, որ ոստիկանական ծառայողների թվաքականի հետ կապված որոշակի խնդիր ունեն ոչ միայն այդ հատվածում, բայց կարողանում են այլ ծառայությունների ուժերով, միջոցներով կազմակերպել և մինչ օրս որևէ էական խնդիր չեն ունեցել։

Լրագրողի հարցին, թե վերջերս ՀՀ քաղաքացիներից մեկն ահազանգել էր, որ ադրբեջանցիներն իրեն կանգնեցրել են, երկար ստուգել, հարվածել մեքենային, ասում են՝ նման դեպքեր պարբերաբար են լինում այդ  21 կմ հատվածում, Ա. Ֆիդանյանն ասաց. «Նման տեղեկատվություն շրջանառվել է, տվյալ հատվածում պետք է կանոնակարգում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։

Ճանապարհի այն հատվածը, որը ոստիկանության գործառույթներից, լիազորությունների շրջանակից դուրս է գտնվում, պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ ճանապարհի այն հատվածը, որը ՀՀ տարածքում չի դիտարկվում և այնտեղ որոշակի դեպք է տեղի ունենում,  պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում այդ հատվածում։ Մենք այնտեղ մի շարք դեպքեր ունեցել ենք, ոստիկանությունն այնտեղ իրականացրել է համապատասխան միջոցառումներ»։

Ճշտող հարցին՝ եթե ուղեկցումներ կան, ինչպե՞ս են նման դեպքեր տեղի ունենում, փոխոստիկանապետն ասաց. «Չեմ կարող ասել, ըստ էության այլ ծառայություններն են  ստուգումներ իրականացնում, ճիշտ կլինի իրենց հարցնել»։

Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպոտային պատահարների ավելացմանը, նա ասաց, որ արձանագրվել են պատահարների, զոհերի աճ, մարմնական վնասվածքների նվազում։ Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով վերջին տարիներին տրանասպորտային միջոցերի մեծածավալ ներկրմամբ։

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է թեթև պատահարներով, իսկ մահվան դեպքերը Երևանից դուրս արագացումներով կամ  ճանապարհների վատ լուսավորության և ամխիթար վիճակով է պայմանավորված»,- ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:13
Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
Արդեն երկու օր է քաղաքական գործիչները, վերլուծաբանները, պատմաբանները փորձում են վերլուծել ու հասկանալ Նիկոլ Փաշինյանի, Անդրանիկ Քոչարյանի արած...
Աղբյուր` Panorama.am
16:01
Կիրիլ Ռիխտեր. Հայկական երաժշտական ժառանգությունն ոգեշնչման հսկայական աղբյուր է
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում: Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Աղբյուր` Panorama.am
15:47
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
«Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից երևի»,- քաղաքապետարանի ճեպազրույցի սրահում հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ալիևի անվանած «հայրենական պատերազմի» հետևանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց ԼՂ-ն. Պիեր դ՛Արժան
«Ադրբեջանն իր առաջ քաշած երկրորդ նախնական առարկությամբ փորձում է քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Կոնվենացիայի...
Աղբյուր` Panorama.am
15:16
Աբսուրդ է, որ չի ապահովագրվում խաղողը, երբ բնակչության մեծ մասը դրանով է ապրում. Արտակ Աարգսյան
Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որով ապահովագրվեց դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը՝ կարկուտի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի
«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն օրեր առաջ հրապարակեց  զեկույց  «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
14:29
Այո, պարո՛ն Բեգոյան, կներկայացնեք, թե ինչ կա այնտեղ քանդման, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասին
«Միգուցե շատ աղմկահարույց էին այդ քանդումները, բայց հանրային տարածքում, հանրային այգու մեջ որևէ մեկի ամառանոցը, առանց որևէ իրավական հիմքի,...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական...
Աղբյուր` Panorama.am
13:46
ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}