Տնտեսություն 19:53 08/11/2021 Հայաստան

Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին ու Հադրութն էի՞ն խանգարում ձեր տնտեսական հեղափոխությանը.Արթուր Խաչատրյան

«25 տարի առաջ Հայաստանի հասարակական քաղաքական կյանքն ականապատվեց մի ազգակործան դավադիր թեզով՝ Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»,-այսօր հրավիրված ընդդիմության հանրահավաքում իր ելույթում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և նկատեց, որ լուծում ասելով՝ այդ գաղափարի հեղինակները նկատի չունեին ոչ Արցախի միջազգային ճանաչումը, ոչ էլ՝ վերամիավորումը Հայաստանի հետ:

Պատգամավորը նկատեց, որ այդ կապով սկիզբ դրվեց Արցախը և երկրի տնտեսական բարակեցությունը, Արցախի և Հայաստանի շահերն իրար հակադրելու քաղաքականությանը:

Խաչատրյանի խոսքով՝ այդ տարիներին սկիզբ դերվեց հայաստանցիներին և արցախցիներին միմյանցից զանազանելու և թշնամացնելու քաղաքականությանը:

Նակտելով, որ այսօր Արցախի 70 %-ից ավելը թշնամուն է հանձնված՝ պատգամավորը հարցրեց, թե դրանից հետո արդյոք լավ է ապրում  ժողովուրդը, ինչին ի պատասխան հանրահավաքի մասնակիցներից հնչեցին ժխտողական արձագանքները:

«Քաղաքական իշխանություններն ասում են զարգացման նոր հնարավորությունների դարաշարջան է բացվում: Պետք է Արցախը տայիք, որ նոր հնարավորություններ բացվեի՞ն, Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին ու Հադրութն էի՞ն խանգարում ձեր տնտեսական քաղաքականությանը, տնտեսական հեղափոխությանը, կապիտուլյացիան էր ձեր տնտեսական քաղաքականության հիմքը»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը::

Շշետելով, որ տարվող քաղաքականության արդյունքում գները շարունակաբար աճում են՝  խաչատրյանն ասաց, որ այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ գներն աճել են 9 %, ով սննդամթերքինը՝ 16 %-ով, հագուստն ու կոշիկը՝ 12 %-ով, իսկ բնակչության սննդակարգի կարևոր մթերքները՝ բանջարեղեն ու կարտոֆիլն թանկացել է 70 %-ով:

Ասելով, որ հացի ու ալյուրի գներն աճել են 10 %-ից ավել՝ խաչատրյանը նկատեց. «Այդ հացի զգալի մասը մնաց թուրքին, այսօր թուրքն է այդ հացն ուտում, բայց մենք դեռ տնտեսական հեղափոխությունից ենք խոսում»:

Խաչատրյանը նկատեց, որ իշխանությունները գների աճը պայմանավորում են համաշխարհային շուկայում առակ գնաճով,  և իրենք բան չեն կարողանում անել և հռետորական հարց հնչեցրեց, որ եթե իշխանությունները բան չեն կարող անել, էլ ում են նրանք պետք:

«Թուրքը մտնում է Սև լիճ, ասում ենք՝ մի բան արեք, ասում են՝ են է անում են էլի, ռուսների հետ բանակցում են: Բա էդ իշխանությունը մեր ինչի՞ն է պետք»,-հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հռետորական հարց հնչեցեց, թե այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունն աշխատավարձ ու պարգևավճար ստանում:

Նկատելով, որ ամանորյա տոնական օրերն աշխատանքային են դարձրել, որ արդյուք ստեղծվի՝ Խաչատրյանը իշխանություններին առաջարկիեց շաբաթ և կիրակի օրերն էլ մարդկանց աշխատացնեն, իսկ գիշերներն էլ նրանց գլխին լամպ կախեն, որ գիշերներն էլ աշխատեն:

Արթուր խաչատրյանը զարմանալի չհամարեց, որ Համաշխարհային բանկի գնահատականներով Հայաստանի աղքատությունը 7 %-ով աճել է, քանի որ գնաճի պայմաններում նպաստներն ու թոշակները չեն ավելացվում, բայց իշխանությունները պարգևավճարների փող ունեն:

Անդրադառնալով ներդրումներին՝ Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի առաջին կեսին օտարերկրյա ուղղակի ներդրումները 42.8 մլն դրամ են կազմել, իսկ երկրորդ եռամսյակում ընդհանուր ներդրումները 512 մլն է եղել, այն դեպքում երբ 2018 թվականի երկրորդ եռամսյակում 677 մլն  էր եղել:

Հայտնելով, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին 103,570 քաղաքացի է լքել հայաստանը՝ Խաչատրյանը հայտնեց, որ տնտեսության այս վիկճակին հացրած կառավարությունը 7-9 % տնտեսական աճ է խոստանում և այն անելու է կապիտալ ծախսերի արդյունքում, այն դեպքում, երբ երբևէ չեն կարողացել լրիվ ծավալով կատարել պլանավորածը:

«Հույս ունեք, որ Ամուլսարը կշահագործե՞ք, երկու կոպեկի համար երկիրն ու ժողովրդին կթունավորեք, սուտ են ասում՝ իրենց հույսը Թուրքիան էր, որ սահմանները կբացեն թուրքական կապիտալը կհորդի և ժողովուրդը լավ կապրի, ոչինչ, որ Հայաստանի փոխարեն հնարավոր է Արմենիստան, կամ Գյավուրիստան կոչվի այս երկիրը»,-հայտնեց պատգամավորը:

Պատգամավորը նկատեց, որ իշխանությունների հույսը հարկերն ու տուրքերը բարձրացնելն է ու արտաքին պարտքը մեծացնելը և հավելեց, որ Եվրոպայի խոստացած 2.6 մլրդ դոլարի աջակցության մեծ մասը կրկին պարտք է լինելու:

«Կկարողանա՞նք այդ պարտքերը վերադարձնել, թե  մեր զավակներին թողնենլու ենք հոշոտված, տարածքներկ կորցրած դատարկվող ու պարտքերի տակ կքված, ստորացված հայրենիք»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և պնդեց, որ ժողովրդի հետ թույլ չեն տա, որ երկիրը կործանեն և հային դարձնեն անհայրենիք գնչու, դիմադրելու են և կերտելու են հզոր հայրենիքը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}