Ավետիք Իշխանյան. Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք
Իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է.
«Դրան ոչ կարողանում եմ տեսնել, ոչ լսել։ Կարդացի, որ կառավարության նիստի ժամանակ բարբաջել է, թե Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է, որ «միջանցք» չլինի։
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք։ Հո դրա համար պատերազմ չէի՞նք անելու։ Հետո էլ՝ Սյունիքը տվեցինք, որ մնացյալ Հայաստանը պահենք, հո պատերազմ չէի՞նք անելու։
Եվ ի՞նչ․․․Եվ ոչինչ․․․Իհարկե, ընդդիմությունը շտապ քննարկումներ կկազմակերպի, խիստ հայտարարություն կընդունի, մի թեթև բողոքի ցույց կանի և վերջ։ Եվ արդեն, ոչ թե «Վերք Հայաստանի», այլ՝ վերջ Հայաստանի»։
Հարակից հրապարակումներ`
- Ահա, թե որն է «ժողովրդի» իշխանությունը․ Ավետիք Իշխանյան
- Ինչ արած, սպասենք քծնանքի նոր ռեկորդների․ Ավետիք Իշխանյան
- Եվ այս ամենը մենք հանդուրժում ենք․ Ավետիք Իշխանյան
- Ավետիք Իշխանյան. Սրանց տարած քաղաքականությունը, քողարկված կերպով սպասարկում է թուրք-ադրբեջանական ծրագրերին
- Աֆղանստանը, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, պաշտոնապես և ԱՄՆ-ի, և ՆԱՏՕ-ի դաշնակիցն է․ Ավետիք Իշխանյան
- Ավետիք Իշխանյան. Ինձ թվում էր, որ Կիլիկո կաթողիկոսությունն առավել ազգային նկարագիր ունի
- Որտե՞ղ են բուծվել այս տնաբույս խաղաղասերները․ Ավետիք Իշխանյան