Բագրատ Զաքարյանը` Մեղրիի քաղաքապետ
Բագրատ Զաքարյանը 15-ից 8 կողմ ձայնով ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Մեղրիի ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ «Հանրապետություն» կուսակցությունն ունի 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։
Ավելի վաղ «Ազատական» ու «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիա էին կազմել։
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիում «Ազատական» ու «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիա են կազմել
- Մեղրի համայնք ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին