Բելգիայի ամբողջ բնակչությունը կստանա կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը
Բելգիայի առողջապահության շրջանային և դաշնային նախարարները պայմանավորվել են թագավորության բոլոր բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուժեղացված (բուստերային) չափաբաժին ներարկել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Խոսքը երրորդ դեղաչափի մասին է, եթե առաջին երկու չափաբաժինը ստացել են AstraZeneca, Moderna, Pfizer պատվաստանյութերից, և երկրորդ դեղաչափի մասին, եթե առաջինը եղել է J&J ընկերության դեղամիջոցը:
Առաջիկա ամիսներին, ինչպես և նախորդ պատվաստումների ժամանակ, երկրի բնակիչները պատվաստում անցնելու հրավեր կստանան փոստով:
«Մենք նկատում ենք, որ պատվաստանյութերը շատ արդյունավետ են, սակայն, ինչպես և դրանցից շատերի դեպքում որոշակի ժամանակ անց անհրաժեշտ է ուժեղացնել դեղաչափի ազդեցությունը»,- մեկնաբանել է Բելգիայի առողջապահության դաշնային նախարար Ֆրանկ Վանդենբրուկը:
Ներկայում թագավորությունում բուստերային դեղաչափն արդեն ստանում են 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև առողջական խնդիրներ և թույլ իմունիտետ ունեցողները: Այսօրվա դրությամբ, պատվաստանյութի ուժեղացված չափաբաժին ստացել է մոտ 700 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում