Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
«Հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920 թվականների քարտեզն է»,-կառավարությունում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այդ քարտեզի հիման վրա էլ Հայաստանը պատկերացնում է Ադրբեջանի հետ ունեցած սահմանը, որն առավել հստակեցման համար առաջարկել են սահմանագծման և սահմանազատման գործընթաց անել:
«Ընդհանուր առմամբ կա ողջամտություն և դրա տրամաբանությունը Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած սահմաններն են և մենք ելնում ենք այդ տրամաբանությունից»,-հայտարարեց ԱԽՔ-ը։
Նրա խոսքով՝ Գորիս-Կապան ճանապարահատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, որի պատճառով Ադրբեջանը չի տեղեկացրել մաքսակետերի տեղակայման ընթացակարգի մասին:
Գրիգորյանի խոսքով՝ նման ընթացակարգը որոշակի վճարը կարող է լինել։
Նկատելով որ ՀՀ քաղաքացիները կարող են վճարելով անցնել Գորիս-Կապան ճանապարհը՝ ՀՀ ԱԽՔ-ն ասաց. «Քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է և երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»։
Գրիգորյանը հնարավոր համարեց, որ այդ ճանապարհները նաև Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում Հայաստանը նույնպես համապատասխան քաղաքականություն իրականացնի։
«Ճանապարհի այդ հատվածի մասով տրամաբանությունը, որն ընդհանուր առմամբ առաջարկվել է, եթե հիշում եք ՀՀ քաղաքացիները այդ ճանապարհն օգտագործում էին օրինակ՝ Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են ճանապարհ ստանալ՝ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի»,-հայտնեց Արմեն Գրիգորյանը և հավելեց, որ հայկական կողմի համար այն անընդունելի է եղել և առաջնահերթություն է համարվել չունենալ միջանցքային տրամաբանության մեջ որևէ գործարք։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում