Գործադիրը 482 միլիոն դրամ հատկացրեց Մ 2 և Մ 8 ճանապարհների նորոգման պայմանագրերի համար
«Որոշման նպատակն է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման Մ 2 և Վանաձոր-Դիլիջան-Վահանավանք Մ 8 ճանապարհների հատվածներում միջնորոգման աշխատանքների շրջանակներում կնքված պայամանագրերի համար նախատեսել ֆինանսական միջոցներ»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով նիստի օրակարգում ընդգրկված 2021 թ. բյուջեի վերաբաշխում նախատեսող 10 նախագծից մեկը:
Նրա հայտնեց, որ դրա համար նախատեսվում է բյուջեից հատկացնել 482 միլիոն 302 հազար դրամ:
«Դեռևս հունիս ամսին, առանց ֆինանսական միջոցներ նախատեսելու, հայտարարվել էին մրցույթներ, ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր, անհրաժեշտություն է առաջացել նրանց վճարել»,-ասաց Սանոսյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ տարվա ընթացքում 500 կմ ավտոճանապարհ կառուցելու հանձնառությունը պահպանվում է:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում դպրոցների 2/3-ը մինչև 100 աշակերտ ունի. Վահրամ Դումանյան
- Շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում.Փաշինյան
- Կառավարությունն այսօր նախատեսում է փոփոխություն կատարել պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին