Մոսկվայում սկսվել են դեռահասների համար «Covid-19»-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը
Մոսկվայում մեկնարկել է դեսահասների համար նախատեսված «Սպուտնիկ M» հակակորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցելու է 12-17 տարեկան 3000 մարդ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Մոսկվայի 10 պոլիկլինիկայում և երկու մանկական հիվանդանոցում մեկնարկել է դեռահասների համար «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլը: Մասնակիցները կլինեն 12-17 տարեկան անձինք, որոնց թիվը կկազմի 3000: Այս տարվա ամռանը երկու մանկական հիվանդանոցում սկսվել էինք կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերը: Փորձարկումները մեկ տարի են տևելու»,- հայտնել է քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին