Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է. Նիկոլ Փաշինյան
«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային-անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտեց, որ հաղորդագրությունը ստանալուց հետո կառավարությունը որոշել է Գորիս-Կապան հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել Տաթև-Աղվանի Մ 2 ավտաճանապարհով երթևեկելու:
«Կարող եմ վկայել, որ այնտեղ իսկապես ստացել ենք որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչներով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար»,-հատնեց Փաշինյանը և հավաստիացրեց, որ անձամբ Կապան մենկնելիս և վերադառնալիս այդ հատվածում տեսել է մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ:
Նրա խոսքով՝ երեկ Կապան-Տաթև հատվածում կեսգիշերից հետո մինչև լուսաբաց 100 կցորդիչով բեռնատար է անցել:
Փաշինյանը հայտնեց, որ իրանական բեռնատարները կարող են Կապան-Տաթև հատվածով երթևեկել առանց մաքսատուրքի և պնդեց, որ նոր երթուղով երթևեկության ժամկետը չի ավելանում՝ ընդակառակը՝ մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը:
Նրա խոսքով Տաթև-Լծեն, Շուռնուխ-Որոտան և այլ հատվածներում ևս աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ են տարվում և պնդեց, որ երթևեկության տամաբանության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է:
«Շահարկումներից խուսափելու համար պետք է ասեմ, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ հնարավոր էր բանակցել, որ այդ հատվածում ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ մաքսային հսկողություն չիրականացվեր, բայց դրա գինը կլիներ միջանցքային տրամաբանությունը, որը Հայատանի համար անընդունելի է:
«Տարաշաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորյալության համատեքստի և համապատասխան մաքսային, անձնագրային հսկողությամբ»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ հայկական կողմը չի քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, որը նաև ֆիքսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ ֆորմատում և այդ տրամաբանությունը հրապարակային հաստատել է նաև ՌԴ-ն: