Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 4 563 նոր դեպք է գրանցվել և 77 մահ
Նոյեմբերի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 563 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, փոխանցում է Jnews-ը։
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 744 մարդ, մահացել է 77 պացիենտ:Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 771 381, այստեղից ապաքինվել է 705 312 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 739:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 334 փորձարկում, այդ թվում 29 214-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 120-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.25% է, վերջին 14 օրվանը՝ 9.98%, վերջին 7 օրվանը՝ 10.19%: Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 025 471 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 356 պացիենտ: