Քաղաքական 13:46 11/11/2021 Հայաստան

Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը. Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը պարզորոշ կերպով տեղեկացրել է, որ այն ճանապարհը, որով մենք որպես կանոն Գորիսով, Որոտանով, Շուռնուխով, Դավիթ Բեկով գնում ենք դեպի Կապան, ադրբեջանցիները տեղակայելու են անցակետեր, որտեղ մաքսային, անձնագրային վերահսկողոթյուն է իրականացվելու նաև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,- կառավարության շենքի դիմաց հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ այդ ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել այս իշխանությունների ապօրինի, բանավոր որոշումների արդյունքում։

«Իշխանությունները մեր երկրի շահերի դեմ ուղղված հերթական քայլն արդարացնելու համար փորձում են իրենց տարբեր ներկայացուցիչների միջոցով թեման վերաճել լավ ու վատ ճանապարհի, ներկայացնեն՝ ինչպիսի ասֆալտաշինական աշխատանքներ են իրականացրել այլընտրանքային ճանապարհներում, ինչը թեմայի հետ քաղաքական առումով, բնականաբար, որևէ կապ չունի։

Կրկնում եմ՝ այս ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, այդտեղ համապատասխան ընթացակարգեր են սահմանվել այն պատճառով, որ 2020 թվականին դեկտեմբերին նոյեմբերի 9-ի փաստաթղթին չհամապատասխանող դրույթներով Սանասարի և Կովսականի՝ այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն ապօրինի, բանավոր փոխըմբռնման պայմաններում հանձնվել է Ադրբեջանին և մեր անվտանգությունը,  հատկապես Սյունիքի ուղղությամբ, խիստ սպառնալիքի տակ է հայտնվել այդ որոշումից հետո»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Նա ընդգծեց՝ իշխանությունն այս պահին ունի մեկ նպատակ. մոլորեցնել հանրությանը, փորձել իրավիճակը ներկայացնել լրիվ այլ համատեքստում, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի։

«Երկրորդ, որևէ գեոպալիկ կենտրոն Հայաստանի իշխանություններին չի պարտադրում թքած ունենալ իր անվտանգային համակարգի վրա, սպառնալիքի տակ դնել իր քաղաքացիների անվտանգությունը, որևէ ռեգիոնալ  տերություն Հայաստանին չի ստիպում գնալ իր երկրի շահերը տրորող որոշումների ճանապարհով, և եթե այս իշխանությունը միայն տեսնում է  այդպիսի ճնշումներ, այդպիսի որոշումներ, ապա գոնե նվազագույն չափով բարոյականություն ունենալու պայմաններում ուղղակի կթողներ և կհեռանար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ հայկական կողմն ո՞ւմ է համար տեղադրում մաքսակետերը, նա պատասխանեց. «Եթե կա հատված, որտեղով պայմանական կարելի է անցնել անձնագրային ռեժիմի սահմանման պայմաններում, բնականաբար, հայելային ձևով պետք է տեղակայվեն հայկական մաքսակետեր։ Այլ բան է, որ դա ՀՀ քաղաքացու համար ունի զրոյական արժեք, չի կարելի որևէ պայմաններում դիտարկել որպես ուժեղ հակաքայլ Ադրբեջանին։ Իրականում իրավիճակից բխող  տեխնիկական քայլ է, որը քաղաքական իրավիճակում մեզ համար որևէ խնդիր չի լուծում»։

Պատասխանելով մեկ այլ հարցին, թե Փաշինյանը կառավարության նիտին ասել է, որ ադրեբաջանական մաքսակետը չի գտնվում հայկական տարածքում, Տ. Աբրահամյանն ասաց, որ Հայաստանն առաջիկայում սպասվող մեծ գործընթացներում՝ սկսած դելիմիտացիայից, դեմարկացիայից, վերջացրած Սյունիքի հետ կապված տարբեր հարցերով, միանգամից նեղացնում է իր բանակցային հնարավորությունները, ի սկզբանե Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն, իրավունք է տալիս Սյունիքի հատվածում վարվելու այնպես, ինչպես վարվել է պատերազմից հետո։

«Փաստացի, Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը, քանի որ ենթակառուցվածքային առումով այդ վերահսկողությունն անցնում է  Ադրբեջանին, այդ բնակավայրերը, որոնք տեղակայցած են այդ հատվածում, ոչ միայն կապի առումով խնդիրներ ունեն, նաև անվտանգային առումով խոշոր խնդիրներ են պարունակում։ Եթե նույնիսկ որևէ փուլում այդ հատվածում այլընտրանքային ճանապարհներ ստեղծվեն, անվտանգային առոմով խնդիրները մնալու են մշտապես ակտուալ»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Հարցին՝ փաստացի կարո՞ղ են ասել, որ այս հատվածում դեմարկացիա, դելիմիտացիա իրականացվեց, ընդդիմադիր պատգամավորը պատասխանե. «Այստեղ երկու խնդիր կա. Ադրբեջանը տեղակայվում է Հայաստանի շփման գծի այն հատվածներում, որոնք ունենք ռազմավարական նշանակության, ցանկացած գործընթաց հետագայում՝ կլինի դելիմիտացիա, դեմարկացիա, կլինի Հայաստանին կամ Արցախին վերաբերող որևէ գործընթաց, Ադրբեջանն ի սկզբանե իր համար ապահովում է  Հայաստանի վրա ուժեղ ճնշումներ ապահովելու մեծ լծակներ։ Սա ենթադրում է, որ ցանկացած այլ իրավիճակում Ադրբեջանը ցանկացած գործընթացում բանակցությունների սեղանի շուրջ հանդես է գալու շատ ավելի ուժեղ դիրքերից, և այս դեպքում Հայաստանին կորուստներ պարտադրելը շատ ավելի մեծ հնարավորություններ է ստանալու»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}